19:48 07.02.2023
Ոռոգման համակարգերի արդիականացում ծրագրի «Ոռոգման ջրամատակարարման համակարգերը կառավարող կազմակերպությունների և իշխանության մարմինների ինստիտուցիոնալ հնարավորությունների զարգացման» 4-րդ բաղադրիչի շրջանակներում 15 ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) համար ձեռք են բերվել՝
Լադա 21214-000-20 (НИВА) մակնիշի թվով 15 բարձր անցանելիության մարդատար ավտոմեքենա,
ՈՒԱԶ ֆերմեր 390945-212 մակնիշի թվով 15 կիսաբեռնատար ամենագնաց ավտոմեքենա,
EW HOLLAND B80B մակնիշի թվով 5 էքսկավատոր ամբարձիչ։
Ջրային կոմիտեի տեղեկացմամբ՝ ծրագրի վերոհիշյալ բաղադրիչի նպատակն է 15 ջրօգտագործողների ընկերությունների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը և տեխնիկական հագեցվածության ապահովումը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև անձնակազմի ուսուցում և հանրային իրազեկվածության բարձրացում։
Ծրագիրն իրականացվում է Կայունության և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
12:23 10.05.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 10-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
12:04 10.05.2025
Գոռ Ներսիսյանը դարձել է Կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բրոնզե մեդալակիրԳոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճել է Հայաստանի առաջին եվրոպական մեդալը: Այս մասին հայտնում է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան: ...
11:44 10.05.2025
Հնդկաստանի և Պակիստանի սահմանին պայթյուններ են տեղի ունեցել․ ReutersՋամմու և Քաշմիրի Սրինագար և Բարամուլա քաղաքներում մոտ չորս պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է «Ռոյթերս» գործակալությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Սրինագարում պայթյունները տեղի են ունեցել օդանավակայանի և հնդկական բանակի տեղական շտաբի մոտակայքում։ Զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
11:32 10.05.2025
Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրառում կատարել. «Եվ կրկին ուրախ ենք վերադառնալ Կապան»: Կադրերում երևում է, որ վարչապետին ուղեկցում է նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը: ...
11:26 10.05.2025
Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, քաղաքացի էր ընկելԱպրիլի 10-ին, ժամը 08:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի նախկին Երիտասարդական պալատին հարակից ժայռոտ հատվածում ընկած քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ Սարալանջի փողոցի սկզբնամասում՝ մոտակա լանջին, ընկած է եղել քաղաքացի։ Փրկարարները քաղաքացուն իջեցրել և մոտեցրել են […] ...