Թուրքիայում ԱՄՆ-ի կալանավորված քանի՞ քաղաքացի կա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Թուրքիայում ԱՄՆ-ի կալանավորված քանի՞ քաղաքացի կա

21:05 19.08.2018

Վերջին շրջանում թուրք-ամերիկյան հարաբերություններում աճող լարվածությունը մեծ չափով կապվում է Թուրքիայում անազատության մեջ գտնվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի անվան հետ։ Այնինչ, երկկողմ բանակցությունների օրակարգում դրված է նաև Թուրքիայում կալանավորված մի շարք այլ ամերիկացիների հարցը։ Այս մասին հայտարարել է Պետդեպի խոսնակ Հիզեր Նոյերթը՝ նախորդ շաբաթ ԱՄՆ մեկնած թուրքական պատվիրակության հետ հանդիպման առթիվ մեկնաբանություն անելիս։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե Թուրքիայում ԱՄՆ-ի քանի ազատազրկված քաղաքացի կա, որոնց հարցը երկկողմ բանակցությունների օրակարգում է։

Տարբեր աղբյուրների համաձայն՝ վերջին 2 տարում Թուրքիայում ձերբակալվել կամ կալանավորվել է ԱՄՆ-ի 12 կամ 20 քաղաքացի, որոնց մեծ մասը Թուրքիայում դիվանագիտական առաքելություն իրականացնող պաշտոնյաներ են եղել:

Հայտնի է, որ բացի քահանա Բրանսոնից, Թուրքիայում ազատազրկված մյուս բոլոր ԱՄՆ քաղաքացիները նաև Թուրքիայի քաղաքացիություն ունեն։ Նրանք բոլորը կալանավորվել են արտակարգ դրության ռեժիմի ընթացքում՝ հեղաշրջման փորձի հետ կապված հետաքննությունների շրջանակներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 23.06.2025

SHANTNEWS

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-23-ը

17:54 23.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 20-23-ը

Բացահայտվել է 190 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️33 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️18 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, ☑️16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️14–ական դեպք հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, խարդախության, ☑️11 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️7 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, ☑️6 […] ...

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ

17:44 23.06.2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ

2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 […] ...

Չեխիայի փոխվարչապետին ներկայացվել են Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումները

17:38 23.06.2025

Չեխիայի փոխվարչապետին ներկայացվել են Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումները

Չեխիայի Հանրապետության փոխվարչապետ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Մարիան Յուրեչկային Հայաստան կատարած այցի շրջանակում ներկայացվել են սոցիալական պաշտպանության ոլորտում Հայաստանի առաջատար թվային լուծումները, որոնք մշակվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով։ Հանդիպումն անցկացրել է «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Անահիտ Պարզյանը․ մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Դավիթ Խաչատրյանը և […] ...

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

17:22 23.06.2025

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան

2025 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Սուրեն Պապիկյանը շրջել է հավաքակայանում, տեղում ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով […] ...

Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

17:16 23.06.2025

Հրազդանի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքում բջջային հեռախոս են գողացել։ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ֆուտբոլի խաղադաշտի եզրին խոտերի մեջ դրված պայուսակից 14-ամյա մի պատանի հափշտակել է 12 տարեկան տղայի բջջային հեռախոսը։ Պատանին գողոնը ներկայացրել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական […] ...

BACK_TO_TOP