Ձյունն ու մերկասառույցը տրավմաների և կոտրվածքների պատճառ․ Գյումրի ԲԿ-ում կան հոսպիտալացվածներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Ձյունն ու մերկասառույցը տրավմաների և կոտրվածքների պատճառ․ Գյումրի ԲԿ-ում կան հոսպիտալացվածներ

21:00 10.02.2023

ԳյումրիԲԿ-ի թերապևտիկ և ինֆեկցիոն բաժանմունքների հիվանդասենյակներում ազատ մահճակալներ կան, այս մի քանի օրերին գրիպով  կամ սուր շնչառական վիրուսին բնորոշ ախտանշաններով հոսպիտալացումները պակասել են, թեև օդակաթիլային վարակների վտանգավոր շրջանը դեռ պահպանվում է։

«Ի տարբերություն հունվար ամսվա ծանրաբեռնված վիճակի, փետրվար ամսին կարծես թե դիմելիությունը մի փոքր նվազել է, հիմա թերապևտիկ բաժանմունքում 30 մահճակալներից զբաղված են 26-ը, այդ թվում՝ ունենք 8 թոքաբորբով հիվանդներ: Հիմա բաժանմունքը ծանրաբեռնված է հիմնականում խրոնիկ հիվանդներով, բրոնխիտներով և սիրտ-թոքային անբավարարությամբ հիվանդներով»,- իրավիճակը ներկայացրել է Գյումրի ԲԿ-ի թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը:

Բաժանմունքներում ստացիոնար բուժում ստացողները հիմնականում  թթվածնային սարքերով շնչող  հիվանդներն են, որոնց մոտ հիվանդության բարդացումներ են։ Այս վիրուսին բնորոշ կլինիկական  որոշ նշաններ ու հատկապես չոր բնույթի հազը պահանջում  են երկարատև բուժում։

«Գրիպը ծանր հիվանդություն է համարվում, վերին շնչառական ուղիները ավելի քիչ են ախտահարվում, քան ավելի ներքևինը, այսինքն՝ բրոնխները, թոքերը: Գրիպը սիրում է ախտահարել. խորը ինտոքսիկացիա է առաջանում  հիվանդության ժամանակ։ Հազը, եթե աբստրուկտիվ բրոնխիտ է զարգանում, կարող է երկար ժամանակ շարունակվել ու դժվարությամբ բուժվել»,-նշում է  Գյումրի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Կարինե Տոնոյանը:

Բժշկական կենտրոն դիմած բոլոր քաղաքացիները նմուշառվում են, սա էլ  կորոնավիրուսի դեպքերը բացառելու համար։ Մինչ այժմ դրական դեպքեր չեն ունեցել։ Ըստ մասնագետների, սուր ռեսպիրատոր վիրուսների ակտիվացումը հնարավոր է Քովիդ 19-ի վարակվածության նվազմամբ է պայմանավորված։

Թերապևտիկ ու ինֆեկցիոն բաժանմունքներում դիմելիությունը պակասել է, փոխարենն ավելացել է վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում։ Ձյունն ու մերկասառույցը տարբեր աստիճանի տրավմաների, կոտրվածքների պատճառ են դարձել։ Ամեն օր տուժածներ են հոսպիտալացվում՝ մեծ մասը վիրահատական միջամտության անհրաժեշտությամբ։

«Վերջին մի քանի օրերին 5-6  վիրահատություն ենք օրական կատարում, որոնց գերակշիռ մասը կոտրվածքներով, տրավմաներով հիվանդներն են: Վերջին մի քանի օրերի ձյան տեղումների պատճառով են մեր բաժանմունքում  տուժած քաղաքացիների դիմելիությունն ավելացել: Էս պահին մենք ունենք 18 հիվանդներ, մաքսիմում փորձում ենք արագ բոլորին վիրահատել, որ մահճակալային ծանրաբեռնվածությունը թեթևացնենք»,- նշում է Գյումրի ԲԿ-ի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի բժիշկ Ջոն Կարապետյանը:

 

Վիրահատությունները, որոնք համարվում են բարդ աստիճանի, կատարվում են տեղի բժիշկների ուժերով, հավելյալ մասնագետներ ներգրավելու անհրաժեշտություն չի եղել։

Հոսպիտալացված և վիրահատվածների մեջ կան նաև օտարերկրացիներ, որոնք ժամանակավոր են գտնվում Գյումրիում կամ որպես զբոսաշրջիկ են այցելել։ Սառած փողոցներով անզգույշ քայլելու պատճառով կոտրվածքներ են ստացել։ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում փորձում են պլանային  ու  կոտրվածքների հետևանքով անհետաձգելի վիրահատությունները համատեղել, որպեսզի բաժանմունքի աշխատանքում ծանրաբեռնվածություն չառաջանա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP