18:28 09.02.2023
Սուպերլիգայի հարցերով զբաղվող A22 ֆուտբոլային ընկերության գործադիր տնօրեն Բերնդ Ռայնհարթը ներկայացրել է մրցաշարի նոր ձևաչափը։
Die Welt-ի տարածած հայտարարության մեջ Ռայխարտն ասել է, որ 60-ից 80 ակումբներ կարող են մասնակցել մրցույթին՝ բաժանված մի քանի դիվիզիոնների: Միաժամանակ Սուպերլիգայում մշտական մասնակիցներ չեն լինի, ձևաչափը հիմնված է բացառապես մարզական ելույթների վրա։
Նոր ձևաչափով թիմերը երաշխավորված են մրցաշարում յուրաքանչյուր մրցաշրջանում անցկացնել առնվազն 14 հանդիպում: Ռեյնհարթը նշել է, որ Սուպերլիգան բանակցություններ է վարել եվրոպական 50 ակումբների հետ և աջակցություն է ստացել նրանցից մի քանիսից, սակայն կոնկրետ թիմեր չի նշել, քանի որ դրա պատճառով կարող են պատժամիջոցների ենթարկվել։
«Եվրոպական ֆուտբոլի հիմքերը վտանգի տակ են։ Փոփոխության ժամանակն է։ Ֆինանսական ամենալուրջ ռիսկերը հենց ակումբներն են վերցնում, բայց երբ պետք է մեծ որոշում կայացնել, թիմերը հաճախ ստիպված են լինում ձեռքերը ծալած նստել, մինչ մարզական և ֆինանսական հիմքերը քանդվում են նրանց շուրջը: Մեր բանակցությունների արդյունքում պարզ դարձավ, որ ակումբներն ամենից հաճախ չեն կարողանում հրապարակայնորեն արտահայտվել համակարգի դեմ՝ պատժամիջոցների սպառնալիքի պատճառով։ Մեր երկխոսությունը բաց էր, ազնիվ և կառուցողական, մենք որոշ գաղափարներ տվեցինք, թե ինչ և ինչպես փոխել ֆուտբոլում։ Շատ անելիքներ կան, մենք կշարունակենք մեր շփումը ակումբների հետ»,- ասել է Ռայնհարթը։
«Այն ժամանակացույցը, որը թիմերին երաշխավորում է Սուպերլիգայում նվազագույնը 14 հանդիպում մեկ մրցաշրջանում, կօգնի ակումբներին գտնել կայունություն և եկամուտների ավելի ճշգրիտ կանխատեսումներ»,-ավելացրել է Ռայնհարթը։
Վերջինս պնդում է, որ ակումբները պետք է իրենց տարեկան եկամտի ֆիքսված տոկոսը ծախսեն խաղացողների աշխատավարձերի և տրանսֆերների վրա:
2022 թվականի հոկտեմբերին Ռայնհարթը հայտարարել էր, որ Սուպերլիգայի առաջին մրցաշրջանը կարող է տեղի ունենալ 2024/25 թթ․ մրցաշրջանում։ 2021 թվականի ապրիլի 19-ին 12 ակումբ հայտարարել է Սուպերլիգայի ստեղծման մասին։ Երկրպագուների բողոքից և ՈՒԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքից հետո նախագիծը կասեցվել էր։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...