14:36 10.02.2023
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ կատալոնական ակումբը հաղթահարել է ֆինանսական ճգնաժամը։
«Մենք նորեկների համար վճարել ենք 215 միլիոն եվրո, խաղացողների վաճառքից ստացել ենք 141 միլիոն եվրո։ Ընդամենը 74 միլիոն եվրոյով ստեղծեցինք մրցունակ թիմ։ Թիմի ընդհանուր աշխատավարձը կրճատել ենք 100 միլիոն եվրոյով։ Մտադիր ենք կրճատել ևս 70 միլիոն եվրոյով։ Այո, մենք փրկեցինք «Բարսելոնան» ֆինանսական կործանումից»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Sky Sport-ը։
Իսկ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ Նիդեռլանդների հավաքականը գլխավորող Ռոնալդ Կումանը դրական է գնահատել փոփոխությունները կատալոնական ակումբում։
«Ամեն ինչ գերազանց է «Բարսելոնայում»։ Դիտել եմ «Բարսելոնայի» խաղը «Ռեալի» դեմ։ Նրանք հրաշալի ֆուտբոլ ցուցադրեցին, ամեն ինչ շատ լավ էր։ Այո, 10-12 նորեկների հետ ամեն ինչ ավելի հեշտ է։ Ամեն ինչ կախված է կազմի որակից։ Իմ ժամանակ ամեն ինչ այլ կերպ էր»,- Կումանի խոսքերը մեջբերել է 90min.com-ը։
Կումանը «Բարսելոնան» գլխավորել է 2020-2021-ին։ Նրան փոխարինել է Չավին։
Անցած ամռանը «Բարսելոնային» են միացել հարձակվողներ Ռոբերտ Լեւանդովսկին, Ռաֆինյան, կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն, պաշտպաններ Ժյուլ Կունդեն, Էկտոր Բելիերինը, Մարկոս Ալոնսոն և Անդրեաս Կրիստենսենը։
Իսպանիայի առաջնության 20 տուրից հետո «Բարսելոնան» 53 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»։
Չավիի գլխավորած թիմը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում կմրցի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...