TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+10.09 oC

անցումային արդարադատություն

Վեթինգը չի կարող խտրական կերպ անցկացվել, կամ կամայական լինել. Կարեն Զադոյան

23:00 25.05.2019

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Իրավաբանների հայկական ասոցիացիայի» ղեկավար Կարեն Զադոյանը խոսել է դատական համակարգի խնդիրների մասին. «Դատական իշխանության անկախության ապահովման համար կան այլ միջոցներ, սակայն եթե մենք դիտարկում ենք ներկա համատեքստը, ապա նշենք, որ այս իրադրությունից դուրս գալու ամենակարճ ճանապարհը վեթինգն է: Վեթինգի առումով մենք առաջարկությունները ներկայացրել ենք ԱԺ և կառավարություն 2 ամիս առաջ, […]

̰
Պարտադիր չէ, որ ակտիվների վերադարձն իրականացվի բացառապես անցումային արդարադատության շրջանակներում. փորձագետ

15:54 24.05.2019

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն ԱԺ-ում՝ ելույթների փուլում, խոսել է անցումային արդարադատության, վեթինգի մասին: «Մենք վաղուց ունենք այդ գործիքակազմը, որը վերաբերում է վեթինգին և ակտիվների վերադարձի իրավակարգավորումներին: Մասնավորապես, գույքի և եկամուտների հայտարարագրման միջոցով վեթինգ, եթե բովանդակային առումով ասենք, ունենք վաղուց: 2012 թվականից ունենք «Հանրային ծառայության մասին» օրենք, որով պաշտոնատար անձինք պարտավոր […]

̰
«Վեթինգը որևէ նվաստացուցիչ գործընթաց չի ենթադրում». արդարադատության փոխնախարար

13:45 24.05.2019

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանն այսօրվա անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումների երեք մասնագետներից մեկն էր, ով հանդես եկավ զեկույցով՝ ներկայացնելով, թե ինչ է անցումային արդարադատությունը: «ՄԱԿ-ի և ԵԽ չափանիշները ՀՀ-ն պետք է կիրառի, հաճախ իրավաբանները փորձում են սեպ խրել այս երկու չափանիշների միջև, եթե հետ գնանք ու հասկանանք` ինչ մեթոդներով է կառուցվել ԵԽ-ն, ՄԱԿ-ը` […]

̰
«Անցումային արդարադատությունը եռյակ դատարանների ձևավորումը չի». Միրզոյան

12:07 24.05.2019

ԱԺ-ում խորհրդարանական լսումներ են անցկացվում՝ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով: Մինչ հիմնական զեկուցողների ելույթները, նախ անցումային արդարադատության անհրաժեշտությանն ու բնույթին է անդրադարձել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: նա խոսել է համակարգի ազդեցությունների մասին: «Անցումային արդարադատության համակարգի ձևավորումն անկախ դատական համակարգի ձևավորում է, մյուս կողմից այն նպատակ ունի ոչ թե ավելի սրել խնդիրները, այլ տալ […]

̰
Անցումային արդարադատության համակարգը մեր երկրում կիրառելը ժամանակավրեպ է. Վարդան Այվազյան

00:59 24.05.2019

«Ինչպես աշխարհի շատ երկրներ, մենք խորը սահմանադրականության ճգնաժամի մեջ ենք: Օրենսդրորեն հստակեցված չեն իշխանությունների չափանիշները և իրավասուբյեկտությունը»,- ասել է  ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Անդրադառնալով դատավորներին վեթինգի ենթարկելու՝ ՀՀ վարչապետի առաջարկին, Վարդան Այվազյանը նշեց, որ վեթինգի կառուցակարգը դրվագային նշնակություն կունենա, քանի որ դրա համար պահանջվում է ամեն դատավորի […]

̰
Դատավորների հրաժարականի դեպքում արդյո՞ք կարող ենք դատաիրավական համակարգը համալրել որակյալ կադրերով

13:37 23.05.2019

Ի՞նչ է անցումային արդարադատությունը, ե՞րբ և ինչպե՞ս է այն ձևավորվում։ Դատաիրավական համակարգի խնդիրների շուրջ  քննարկում է անցկացվել «Երկխոսության մեդիա» կենտրոնում։ Փաստաբաններն ու իրավապաշտպանները նախ անդրադարձել են դատարանների մուտքերն արգելափակելու վարչապետի հայտարարությանը։ Փաստաբան Սուսաննա Մխիթարյանը շեշտել է, որ այն հակասահմանադրական է, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային գրասենյակի պատասխանատուն նշել է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և […]

̰
Անցումային արդարադատություն. «Հայաստանը ճիշտ ուղու վրա է», ասում են փորձագետները․ «Ամերիկայի ձայն»

10:43 22.05.2019

Ո՞րն է «դատական համակարգում վիրահատական միջամտությունը», ի՞նչ է վեթինգը և արդյո՞ք «թավշյա հեղափոխությունից» մեկ տարի անց Հայաստանում ուշ չէ անցումային արդարադատություն իրականացնել, փորձել է պարզել «Ամերիկայի ձայնը»։ Միացյալ Նահանգներում գործող Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի ծրագրերի տնօրեն Աննա Միրիամ Ռոքաթելլոն հիշեցնում է՝ անցումային արդարադատությունն օգնում է հասարակությանը երկրում օրինական իշխանություն հաստատելուց կամ պատերազմի ավարտից հետո անդրադառնալ […]

̰
Հայաստանում վեթինգն իրականացվելու է առանց խտրականության. Արտակ Զեյնալյան

17:31 21.05.2019

Այն որ դատական համակարգում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում և որ դրանց անհրաժեշտ է շուտափույթ լուծում տալ, ևս որևէ մեկի մոտ տարակուսանք չի հարուցում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` խոսելով վարչապետի՝ վեթինգ կիրառելու հայտարարության մասին: «Վեթինգը առաջին անգամ չէ, որ կիրառվելու է աշխարհում: Այս պահին […]

̰
«Վեթինգ»-ի դեպքում նուրբ սահման կա, որն անցնելու դեպքում կարող են խախտվել անձի իրավունքները. փաստաբան

22:21 20.05.2019

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց՝ ո՞րն է «վեթինգ»-ը, որի մասին այսօր խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հովհաննիսյանն ասաց, որ դա նոր տերմին չէ, պարզապես վարչապետի վերջին հայտարարությունից հետո առնչվեցինք այդ տերմինի հետ: «Դա իրավաբանության մեջ օգտագործվող տերմին է, որը կիրառելի է անցումային արդարադատության համատեքստում: Մի հետաքրքիր բան ասեմ, սա շատ նուրբ իրականացվող իրավական […]

̰
Կարո՞ղ է դատարանն արգելել պաշտոն զբաղեցնել. ինչպես «պատժել նախկիններին»

22:29 19.05.2019

«Դատարանը կարող է արգելել տվյալ անձին զբաղեցնել պետական պաշտոն որոշակի ժամանակով: Քրեական օրենսգրքում ունենք հոդված, որը նախատեսում է որպես  պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու արգելք: Դատարանը նման որոշում կարող է կայացնել, եթե ընթացակարգը ճիշտ է ընթացել և ընտրվել է համպատասխան դրույթ: Եթե  մենք ուզում ենք անցումային արդարադատություն կիրառել, որպեսզի հասարակության մի մասի հանցանքները ներվեն, օրինակ, հնարավոր […]

̰
«Կեցցե՛ անցումային արդարադատությունը»․ ցուցարարները քայլերթ են անում

20:01 19.05.2019

Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները քայլերթ են անում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Նրանք կոչ են անում բոլորին վաղը՝ 08:30-ից փակել դատարանների մուտքերն ու ելքերը, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք վանկարկում են՝ «Կեցցե՛ անցումային արդարադատությունը»։  

̰
Անցումային արդարադատությունը ներելու համար է, ոչ թե պատժելու. Տարոն Սիմոնյան

16:27 17.05.2019

«Անձամբ իմ դիրքորոշումը կախված է մի քանի հանգամանքներից, որովհետև անցումային արդարադատությունը բավականին ընդգրկուն է, ունի մի քանի  կոմպոնենտ, և ես չգիտեմ` քաղաքական իշխանությունը որ կոմպոնենտն է ուզում կիրառել: Եթե խոսում ենք լուրջ հայեցակարգի մասին, պիտի հասկանանք՝ արդյո՞ք  անհրաժեշտ է այդպիսի հայեցակարգի ներդրումը մեզանում: Երկրորդ` արդյո՞ք համաչափ են գործիքները` քաղաքական խնդիրներ լուծելու համար: Առայժմ ես չեմ […]

̰
Արարատ Միրզոյանն ստորագրել է անցումային արդարադատության թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրելու որոշում

19:10 13.05.2019

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ-ում անցումային արդարադատության անցնելու անհրաժեշտության մասին և հայտնել, որ որոշում է ստորագրել մայիսի 24-ին Ազգային ժողովի դահլիճում «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումներ հրավիրելու վերաբերյալ. «Սիրելի հայրենակիցներ Տարբեր առիթներով խոսել եմ Հայաստանում անցումային արդարադատության կիրառման հնարավորության վերաբերյալ։ Քանիցս վերահաստատել եմ այս […]

̰
Եթե բռնենք, բոլորին դատենք, անցումային արդարադատության ենթարկենք, վաղը այդ գործերը գնալու են ՄԻԵԴ. Փաշինյան

22:28 19.04.2019

«Ի՞նչ քայլեր են արվում անցումային արդարադատություն իրականացնելու հարցում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ քննարկումներ պետք է լինեն այս հարցով, ուսումնասիրություններ, որպեսզի սխալ քայլեր չարվեն: «Ունքը սարքելու տեղը կարող ենք աչքն էլ հանել», – ասաց նա՝ նշելով, որ այդ փոփոխությունները մեկ-երկու ամսում չեն կարող լինել, պիտի երկար ճանապարհ […]

̰
Հայաստանում սեփականության վերաբաշխում չկա․ ստիպված ենք լինելու անցումային արդարադատություն կիրառել․ Փաշինյան

13:56 19.03.2019

Վարչապետ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ մի քանի օրինակ ներկայացրեց, երբ նախկին պաշտոնյաները կասկածելի գործարքներով սեփականաշնորհել են համայնքային հողեր կամ այլ սեփականություն, ու ասաց, որ դա խնդիր է ստեղծում ներդրողների համար։ «Երբ ես օգոստոսին խոսում էի անցումային արդարադատության մասին, դա էլի շա՜տ  մեծ աղմուկ էր բարձրացնում, որ հաա՜, Հայաստանում սեփականության վերաբաշխման գործընթաց է։ Հույս ունեմ՝ բոլորդ […]

̰
Անցումային արդարադատության նպատակը լինելու է հասարակության հաշտեցումը. Զեյնալյան

12:08 19.03.2019

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պատասխանել է ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի հարցին՝ խոսելով անցումային արդարադատության մասին: «Անցումային արդարադատությունը չի կարող հակասել ՀՀ Սահմանադրությանը և միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին: Անցումային արդարադատության նպատակը լինելու է հասարակության հաշտեցումը, իրավունքների վերականգնումը: Այն չի լինելու դատավորների դատարան»,- ասաց նա: Զեյնալյանը տեղեկացրեց, որ այս […]

̰
Անցումային արդարադատության անհրաժեշտությունը տեսնում եմ. Վահե Գրիգորյան

10:37 16.03.2019

«Անցումային արդարադատության մասին միայն խոսեցին և կոնկրետ ոչինչ չարվեց»,- «Հեռանկար»-ի տաղավարում  ասել է «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ ինքն արդեն ասել է, որ ուշացած է համարում  «Մարտի 1»-ի գործերի վերաբացումը և անցումային արդարատտությունն անհրաժեշտ է օժանդակելու համար: «Ես անցումային արդարադատության անհրաժեշտությունը տեսնում եմ»,- ասել է Գրիգորյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Անցումային արդարադատության» գործիքը դրական միջոց է առանձին հասարակություններում հաշտեցման գործընթացը կազմակերպելու համար. Տարոն Սիմոնյան

19:30 18.12.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավոր ընտրված Տարոն Սիմոնյանը խոսել է ներքաղաքական խնդիրների մասին. «Մեր գաղափարախոսության հիմնական քարը այն է՝ այսօրվա մեր քաղաքականությունը պետք է լինի մարդկանց երջանիկ դարձնելու արվեստի մեջ: Մենք հենց առաջին իսկ օրվանից նշել ենք, որ ցանկանում ենք քաղաքական համակարգի առողջացմամբ զբաղվել»: Անդրադառնալով «անցումային արդարադատությանը»՝ Տարոն Սիմոնյանը […]

̰
Անցումային արդարության ատյանը պետք է գործի մոտավորապես Նյուրենբերգյան դատավարության ձևաչափով. Վարուժան Ավետիսյան

16:36 27.11.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր իր նախընտրական ծրագիրն է ներկայացրել: Կուսակցության ներկայացուցիչներն ասել են, որ ծրագիրը 5 բաժին ունի, որոնցում ներկայացված են իրենց պատկերացումները իրավունքի ու արդարության, պետական կառավարման և կադրային քաղաքականության, սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և պաշտպանության, Արցախի միացման, հայրենիք-սփյուռք կապի ու արտաքին հարաբերություններին առնչվող հարցերի վերաբերյալ: «Առանց քաղաքական որոշումների, առանց […]

̰
Ո՞ր դատարանները պետք է քննեն Մարտի 1-ի գործերը․ Վահե Գրիգորյանը՝ «անցումային արդարադատության» անհրաժեշտության մասին

12:48 23.10.2018

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանին նշանակելու հարցը։ Նրան իր քվոտայի շրջանակներում առաջադրել է նախագահ Արմեն Սարգսյանը։ Գրիգորյանի ելույթից հետո, սակայն, պարզաբանման կարիք ուներ անցումային արդարադատության մասին նրա պատկերացումը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ Հայաստանի Սահմանադրությամբ արգելվում է արտակարգ դատարանների ստեղծումը։ Արդյո՞ք այդ դատարանները չեն «անցումային արդարադատություն» […]

̰
«Անցումային արդարադատության» նպատակը հասարակության մեջ հաշտության հաստատումն է. Ավետիք Իշխանյան

13:52 04.09.2018

«Անցումային արդարադատություն» տերմինը սովորաբար վերցվում է չակերտների մեջ,  այն չի փոխարինում դատարաններին, կիրառվում է այնպիսի երկրներում, որտեղ տեղի են ունեցել ցեղասպանություններ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Մենք պետք է ստեղծենք առանձին վստահելի հանձնաժողովներ, որոնք պետք է բացահայտեն  նախկինում կատարված մութ գործերը: «Մութ  գործեր» ասելով՝ նկատի ունենք  մահերը, որոնց առայժմ չասենք սպանություններ, տասնյակ մահեր ոստիկանական բաժանմունքներում՝ Ռուդիկ […]

̰
Անցումային արդարադատությունը բնավ նոր երևույթ չէ. Գևորգ Դանիելյան

13:13 23.08.2018

Բարձրագույն դատական խորհրդի անդամ, ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը անցումային արդարադատության վերաբերյալ գրառում է կատարել : «Անցումային արդարադատությունը բնավ նոր երևույթ չէ նորանկախ Հայաստանի պատմության մեջ, այն որոշակի բաղադրիչներով կիրառվել է նաև նախկինում, ուղղակի զուտ այդ ինստիտուտի անվանումը չի դրվել շրջանառության մեջ, ինչն էլ, հավանաբար, այնպիսի տպավորություն է ստեղծել, թե դա բոլորովին նոր ու […]

̰
Անցումային արդարադատության նպատակն անցյալի ու ներկայի հաշտեցումն է. Արա Ղազարյան

12:35 20.08.2018

Փաստաբան Արա Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում, խոսելով անցումային արդարադատության մասին, այն նկարագրեց իբրև «ժամանակավոր կառուցողական գործողությունների ամբողջություն»: Այդ գործողություններն, ըստ փաստաբանի, իրականացվելու են կրկին ժամանակավոր մարմինների կողմից. դրանք կարող են լինել արտադատական, կիսադատական կամ դատական մարմիններ, որոնց նպատակն է մտնել պատմության թատերաբեմ, կատարել որոշակի առաքելություն, նպատակին հասնելուց հետո արդեն դուրս գալ, այսինքն՝ ապահովել […]

̰
Անցումային արդարադատություն. հակիրճ տեղեկանք դրա վերաբերյալ

19:30 18.08.2018

Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագիտական թիմը հակիրճ տեղեկատվական տեղեկանք է պատրաստել անցումային արդարադատության վերաբերյալ. Հասկացությունը և ընդհանուր նկարագիրը. Անցումային արդարադատությունը դատական և ոչ դատական, ֆորմալ և ոչ ֆորմալ, պատժողական և վերականգնող միջոցառումների համալիր է, որը կիրառվում է այն երկրներում, որոնք դուրս են գալիս ռազմական բնույթ ունեցող կոնֆլիկտային իրավիճակից կամ ռեպրեսիվ ռեժիմից` առաջացած հսկայածավալ վնասը հատուցելու և […]

̰
Անցումային արդարադատությունը քաղաքական կատակլիզմից երկիրը փրկելու քայլ է. Հայկ Մարտիրոսյան

18:57 18.08.2018

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ իրավաբանները պետք է ինքաբացարկ հայտարարեն այսպես կոչված «անցումային արդարադատության» թեմայից և բանականորեն հեռու մնան այն քննարկելուց: Այս մասին նա նշել է ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանքելով օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտություններին: «Անցումային արդարադատությունը քաղաքական կատակլիզմից երկիրը փրկելու քայլ է և որոշ իրավաբան-դատավորների հանցավորության արդյունքում առաջացած խնդիրները շտկելիս` այլ իրավաբանների […]

̰
Ի՞նչ է անցումային արդարադատությունն ու ի՞նչ կտա այն Հայաստանին

18:30 18.08.2018

Երեկ հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը նպատակ ունի ստեղծել անցումային արդարադատության մարմիններ: Վարչապետի այս հայտարարությունից հետո կարելի է ենթադրել, որ կառավարությունը  ծրագրում է սկսել դատական համակարգի «առողջացման» աշխատանքերը: Անցումային արդարադատության մարմիներ ստեղծելու պատճառը, ըստ վարչապետի, ոչ միայն դատական համակարգի կոռումպացված դեմքերն են,  այլև օրենդրական բազմաթիվ բացերը: Ի՞նչ […]

̰
BACK_TO_TOP