Երկրին խոշոր աստղակերպ է մոտենում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+17.09 oC

Երկրին խոշոր աստղակերպ է մոտենում

21:21 13.02.2023

Ռուսական աստղադիտարանները դիտարկում են բավական խոշոր՝ մոտ 800 մետր տրամագծով աստղակերպ, որը Երկրին կմոտենա արդեն այս հինգշաբթի՝ փետրվարի 16-ին։

Ինչպես սպասվում է, աստղակերպը Երկրին կմոտենա մինչև 4,6 մլն կմ հեռավորության վրա՝ շարժվելով 24,6 կմ/վրկ արագությամբ: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մ.Վ. Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի Telegram ալիքը։

Արդյոք օբյեկտը սպառնալիք է ներկայացնում մոլորակին, գիտնականները դեռ պետք է պարզեն:

«Երկնային հյուրի ճշգրիտ աստղաչափությունը թույլ կտա հստակեցնել նրա շարժման հետագիծը և, համապատասխանաբար, Երկրի համար նրա վտանգի աստիճանը միջնաժամկետ հեռանկարում», — ասված է հրապարակման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը վերածվել է սպառնալիքի թե՛ պաղեստինցիների և թե՛ իսրայելցիների համար. Թուրքիայի ԱԳՆ

11:52 13.05.2024

Իսրայելը վերածվել է սպառնալիքի թե՛ պաղեստինցիների և թե՛ իսրայելցիների համար. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի արտգործնախարարությունը սոցցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է Իսյարելի կողմից Պաղեստինի տարածքում իրականացվող գործողություններին: Գերատեսչությունն Իսրայելին մեղադրել է ծայրահեղականության և ցեղասպան քաղաքականություն վարելու մեջ: «Նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողան) միջազգային հանրության կողմից Իսրայելի մեկուսացման ուղղությամբ վճռական քայլեր է անում: Սա էլ իրական պատճառն է այն բանի, որ որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ անհարգալից կերպով և անհիմն պնդումներով թիրախավորում […] ...

98 տարեկանում մահացել է «В ֆիլմերի արքա» ռեժիսոր Ռոջեր Քորմանը

11:39 13.05.2024

98 տարեկանում մահացել է «В ֆիլմերի արքա» ռեժիսոր Ռոջեր Քորմանը

98 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Ռոջեր Քորմանը։ Այս մասին հայտնել է ABC News-ը։ Հրատարակությունը պնդում է, որ Քորմանը մահացել է մայիսի 9-ին, սակայն չի նշում մահվան պատճառը։ Քորմանին անվանում են «B ֆիլմերի արքա» (ցածր բյուջեով կոմերցիոն սարսափ ֆիլմեր): Նա ներգրավված էր դասական, բայց ցածր բյուջետային ֆիլմերի մշակմամբ, ինչպիսիք են «Սարսափների փոքրիկ […] ...

Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է համատեղ ասուլիսը

11:27 13.05.2024

Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդել է համատեղ ասուլիսը

Տեղի է ունեցել Հայաստանի և Մալթայի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Նա առանձնազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: ...

ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ հրաձգության ժամանակ երեք մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել

11:05 13.05.2024

ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ հրաձգության ժամանակ երեք մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել

ԱՄՆ-ի հարավային Ալաբամա նահանգում երեկույթի ժամանակ հրաձգության ժամանակ երեք մարդ է զոհվել, առնվազն 12-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է ABC News-ը։ Հրաձգությունը տեղի է ունեցել խնջույքի ժամանակ, որին նախորդել է ծեծկռտուք: Խնջույքին մասնակցել է մոտ հազար մարդ։ Իշխանությունները հայտնել են, որ հարձակվողները կարող են լինել երկու հոգի, նրանց ինքնությունը պարզվում է: Նրանց ձերբակալության մասին ոչինչ […] ...

Բելգորոդում բազմահարկ շենքի փլուզման հետանքով զոհվածների թիվը հասել է 15-ի

10:49 13.05.2024

Բելգորոդում բազմահարկ շենքի փլուզման հետանքով զոհվածների թիվը հասել է 15-ի

Բելգորոդում բնակելի բազմահարկ շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 15-ի։ Այս մասին մայիսի 13-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը։ «Փրկարարները Բելգորոդում փլատակներից դուրս են բերել 15-րդ զոհի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վերջին տվյալներով տուժել է 31 խաղաղ բնակիչ։ Ավելի վաղ՝ մայիսի 13-ին, «Известия»-ի թղթակիցը հայտնել էր, որ գիշերը Բելգորոդում փլուզված տան փլատակների մաքրումը շարունակվել […] ...

Բայկալ լճում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

10:30 13.05.2024

Բայկալ լճում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Բայկալ լճի ջրերում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 13-ին, հայտնել է Իրկուտսկի մարզի ԱԻՆ գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունը։ «Մոսկվայի ժամանակով 02:07-ին սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Բայկալ լճի ջրերում՝ Օլխոնսկի շրջանի Գրեմյաչինսկ գյուղից 50 կմ հեռավորության վրա։ Ուժգնությունը էպիկենտրոնում 6.0 մագնիտուդ է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ՝ Telegram-ի ալիքում: Միաժամանակ Ուլան-Ուդեում երկրաշարժի […] ...

BACK_TO_TOP