Հայկական բանակի սպառազինության մեջ տեղական արտադրանքի ծավալը մոտենում է 50 տոկոսին. Քերոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2024
  • $
    388.60
  • RUBLE
    4.22
  • 416.73
WEATHER
+17.09 oC

Հայկական բանակի սպառազինության մեջ տեղական արտադրանքի ծավալը մոտենում է 50 տոկոսին. Քերոբյան

13:58 20.08.2018

Հայաստանի ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեն իր առաջ խնդիր է դրել մոտակա 3 տարում ունենալ մի իրավիճակ, որ հայկական բանակի սպառազինության 50 տոկոսն արտադրված լինի Հայաստանում։ Կոմիտեի ղեկավար Ավետիք Քերոբյանն այս մասին հայտնել է ShantNews.am-ի հետ հարցազրույցի ընթացքում։

«Մոտենում է 50 տոկոսին։ Մենք նշաձողը դրել ենք 50 տոկոս՝ մոտակա երեք տարվա ընթացքում՝ իհարկե հանելով այնտեղից այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք հեռահար և ճշգրիտ հրթիռներն են և ավիացիոն տեխնիկան, որովհետև եթե մենք նաև դա հաշվի առնենք, դեռ երկար ժամանակ առնվազն գնային առումով չենք մոտենա այդ 50 տոկոս նշաձողին»,- նշել է պաշտոնյան։

Ավետիք Քերոբյանի հետ հարցազրույցի ամբողջական տարբերակն ավելի ուշ կհրապարակվի ShantNews.am կայքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեկինում հանդիպել են Բլինքենն ու Վան Յին

08:59 26.04.2024

Պեկինում հանդիպել են Բլինքենն ու Վան Յին

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին ուրբաթ օրը Պեկինում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Բանակցությունների մանրամասները դեռ չեն հաղորդվում։ Բլինքենը ապրիլի 24-26-ը այցով գտնվում է Չինաստանում, նա արդեն եղել է Շանհայում, որտեղ հանդիպել է Շանհայի կուսակցության կոմիտեի քարտուղար Չեն Ցզինինգի, բիզնեսի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Հինգշաբթի օրը պետքարտուղարը […] ...

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «կհասնի իր նպատակին» հատուկ ռազմական գործողության ժամանակ

23:27 25.04.2024

Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «կհասնի իր նպատակին» հատուկ ռազմական գործողության ժամանակ

ԱՄՆ-ն Ուկրաինային ավելի ու ավելի հեռահար զենք է մատակարարում, սակայն դա չի փոխի հատուկ ռազմական գործողության ընթացքը, այլ միայն ավելի շատ խնդիրներ կառաջացնի հենց Կիևի համար, մինչդեռ Մոսկվան կհասնի իր նպատակին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում։ «ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտության մեջ, նրանք գնում են իրենց կողմից մատակարարվող […] ...

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

23:19 25.04.2024

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով

Ապրիլի 25-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։ ...

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

22:57 25.04.2024

Ադրբեջանի պահանջով Մոսկվայում ձերբակալել են հայամետ քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովին

Մոսկվայում երեկ ձերբակալել էին հայամետ հայտնի քաղաքագետ ու հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսանդրովին: Պատճառը Ադրբեջանի դիմումն էր:  Ովքե՞ր են ձերբակալել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ՝ Միխայիլ Ալեքսանդրովը Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանին կից ռազմաքաղաքական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է, գիտությունների դոկտոր, քաղաքագետ և ԱՊՀ երկրների իսնստիտուտի փոխտնօրեն: Նա հայտնի է բազմաթիվ մեկնաբանություններով՝ ի […] ...

Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց

16:43 25.04.2024

Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց

Կառավարությունն ընդունել է «Գույքի նվիրաբերությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին» որոշում: Ըստ այդմ, նախատեսվում է ընդունել Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքի նվիրաբերությունը և այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ համայնքում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի կառուցման նպատակով։   ...

ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը կներկայացվի Ազգային ժողով

15:34 25.04.2024

ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը կներկայացվի Ազգային ժողով

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով կազմում է 2,358,783,606.4 հազար դրամ, ծախսերի գծով` 2,547,649,891.9 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 188,866,285.5 հազար դրամ: ...

BACK_TO_TOP