Հնարավոր նոր լարվածություն Իրան-Ադրբեջան հարաբերություններում. սկսվել է դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության գործով դատավարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+13.09 oC

Հնարավոր նոր լարվածություն Իրան-Ադրբեջան հարաբերություններում. սկսվել է դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության գործով դատավարությունը

23:40 16.02.2023

Իրանի Շիրազ քաղաքում սկսվել է Շահչերագ դամբարանում հոկտեմբերին տեղի ունեցած ահաբեկչության գործով ամբաստանյալների դատավարությունը: Հիշեցնենք, այդ ահաբեկչությունը իրականացրած հանցավոր խմբի ղեկավարը Ադրբաջանի քաղաքացի է:

Ի՞նչ է հայտնի ահաբեկիչների մասին, և ի՞նչ զարգացումներ դա կարող է առաջացնել իրան-ադրբեջանական հարաբերություններում: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը և «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել:

«Հիշեցնեմ՝ հոկտեմբերի 26-ին, Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքում Շահչերագ կոչվող սրբավայրի վրա հանցավոր խումբը հարձակում էր գործել: Այդ սրբավայրում է գտնվում պաշտելի Ահմեդ Իբն Մուսայի դամբարանը, և տեղում ահաբեկիչների կրակոցներից սպանվել էին 13 մարդ, որոնցից 2-ը երեխաներ էին, և 30 մարդ էլ վիրավորվել էին:

Այդ ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական խմբավորում» կազմակերպությունը: Կազմակերպիչներից և մասնակիցներից 2-ը տեղում ձերբակալվել էին, մեկը դիմել էր փախուստի: Արդյունքում հետաքննությունը հնարավոր դարձրեց ձերբակալել հանցավոր խմբի 42 անդամի և խմբի հետ կապ ունեցած անձանց:

Ինչպես տեղեկացրել էին իրանական աղբյուրները, հանցավոր խմբի ղեկավարը Ադրբեջանի քաղաքացի է, բայց պարզ չէ, թե նա ևս ձերբակալվածների թվո՞ւմ է, թե՞ ոչ:

Այդ հանցագործների մեծ մասին մահապատիժ ենթադրող մեղադրանք է ներկայացված:

Այստեղ գլխավոր հանգամանքն այն է, որ այդ հանցավոր խմբի ղեկավարը Ադրբեջանի քաղաքացի է: Ընդ որում ընդգծեմ, ոչ թե էթնիկ ադրբեջանցի, այլ հենց Ադրբեջանի քաղաքացի, որը Թեհրան էր ժամանել Բաքվից:

Ենթադրություններ կարող ենք անել միայն լրատվամիջոցների հրապարակումներից, բայց հնչել են նաև կարծիքներ, որ այդ անձը հնարավոր է՝ ոչ թե սեփական նախաձեռնությամբ է գործել կամ միայն իսլամական կազմակերպություն ահաբեկչական ցանցի ներկայացուցիչ է,  այլ նաև հնարավոր է Ադրբեջանի որոշակի ուժային կառույցների թելադրմամբ կամ համագործակցությամբ է այդ ամենը արվել»,- ասաց Արտյոմ Երկանյանը:

Ինչպե՞ս են դրան արձագանքում Բաքվում: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համար

23:59 09.05.2025

Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համար

Մայիսի 8-ին Կառավարությունը հավանություն է տվել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Գործող կարգավորումներով բնակչության ռեգիստրը հանդիսանում է մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ՝ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվի […] ...

Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելու

23:53 09.05.2025

Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելու

Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին բովանդակային քննարկումը անհնար է առանց նրբությունները հաշվի առնելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին։ Կրեմլի խոսնակը նշել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրել է հրադադարի թեման, այն աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «այն նախազգուշացմամբ, որ հրադադարի գաղափարի շուրջ կան բազմաթիվ նրբերանգներ, […] ...

«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է

23:48 09.05.2025

«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է

Մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, […] ...

Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համար

23:42 09.05.2025

Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համար

Ռուսաստանը շնորհակալ է ամերիկյան ղեկավարությանը ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար և կողջունի ցանկացած երկրի մասնակցությունը դրան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խնդրել Թուրքիային և Չինաստանին նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։ «Մենք պետք է սպասենք, մինչև նա հարցնի, […] ...

Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավոր

23:34 09.05.2025

Վանաձորում բախվել են 2 «Mercedes»-ները և «Ford Transit»-ը․ կա 11 վիրավոր

Մայիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում բախվել են 52-ամյա Վարուժան Վ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 20-ամյա Տիգրան Ա․-ի վարած «Ford Transit» մակնիշի և 38-ամյա Կարեն Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Լրատվամիջոցի տեղեկություններով հիվանդանոցում […] ...

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

23:24 09.05.2025

Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփում

Այսօր Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրն է: Այդ օրից անցել է 80 տարի: Այդ տոնակատարությունները Եվրոպայում սկսվել էին դեռ երեկ: Այն մեծ մասշտաբով նշվեց եվրոպական շատ մայրաքաղաքներում։ Իսկ Գերմանիայում այդ օրը մայիսի 8-ը մահացածների հիշատակի և սխալների մասին խորհելու օր էր: Բրիտանական մայրաքաղաքում՝ դերասան Թիմոթի Սփալը կարդաց Ուինսթոն Չերչիլի հայտնի հաղթական այն ռադիոելույթը, […] ...

BACK_TO_TOP