Չավուշօղլուն, ի թիվս այլ երկրների փրկարարների, հայերենով շնորհակալություն է հայտնել հայերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Չավուշօղլուն, ի թիվս այլ երկրների փրկարարների, հայերենով շնորհակալություն է հայտնել հայերին

22:58 17.02.2023

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ի թիվս այլ երկրների, հայերենով շնորհակալություն է հայտնել հայ փրկարարներին։

Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։

Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։

Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 7,7 մագնիտուդով առաջին հզոր երկրաշարժից հետո ավելի քան 160 շոշափելի երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի կենտրոնական հատվածում։

ԱԻՆ-ը ներկայացրել է՝ որոնք են Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի պատճառները և ինչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի համար։

Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՊԵԿ-ում անցկացվել է ֆրանսիացի մասնագետների մասնակցությամբ մաքսային ծառայողների վերապատրաստման դասընթաց

16:25 06.06.2025

ՊԵԿ-ում անցկացվել է ֆրանսիացի մասնագետների մասնակցությամբ մաքսային ծառայողների վերապատրաստման դասընթաց

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հունիսի 2-ից 6-ը անցկացվել է դասընթաց՝ Ֆրանսիայի մաքսային ծառայության մասնագետների մասնակցությամբ։ Դասընթացի նպատակն է ՊԵԿ մաքսային ծառայողներին փոխանցել տրանսպորտային միջոցների զննման ոլորտում ֆրանսիական գործընկերների փորձը, կիրառվող մեթոդներն ու գործիքները։ ՊԵԿ մաքսային ծառայողները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու ֆրանսիացի մասնագետների կողմից կիրառվող մեթոդներին ու տեխնիկական միջոցներին՝ ավտոմեքենաների և բեռնատարների զննման գործընթացում։ Դասընթացի […] ...

Ըստ տուժողի՝ իրեն պատճառվել է 4 հազար եվրոյի վնաս․ Արաբկիրի ոստիկանները բացահայտել են գողությունը

16:19 06.06.2025

Ըստ տուժողի՝ իրեն պատճառվել է 4 հազար եվրոյի վնաս․ Արաբկիրի ոստիկանները բացահայտել են գողությունը

Ավտոմեքենայից գողության ահազանգը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր մայիսի 31-ին: Հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը գողացել են Լեմկինի փողոցում կայանված իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի պաշտպանիչը՝ պատճառելով 4000 եվրոյի վնաս: Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին օրեր անց։ Պարզվեց, որ գողությունը կատարել է 30-ամյա մի երիտասարդ: Նա հունիսի 4-ին Նորագավիթի […] ...

Կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը

16:12 06.06.2025

Կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը

Հունիսի 6-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընդգծելով, որ միջխորհրդարանական հանձնաժողովը դարձել է արդյունավետ հարթակ Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր, գործադիր իշխանությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների միջեւ բաց եւ կառուցողական երկխոսության համար՝ ԱԺ նախագահը […] ...

Հարգանքի տուրք՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակին

16:06 06.06.2025

Հարգանքի տուրք՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակին

Այսօր անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Մեծանուն կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Ներկա են եղել նաև «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային […] ...

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողները ձերբակալվեցին Կամարիս գյուղում

16:00 06.06.2025

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողները ձերբակալվեցին Կամարիս գյուղում

Ոստիկանության կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը: Գործունեության այս ոլորտում հաջողությունը կյանքի է կոչում պատժի անխուսափելիության գաղափարը, ինչը հանցագործությունների կանխման որոշիչ գործոն է և էականորեն բարելավում է հանրապետության քրեածին իրավիճակը: Օրերս նման հերթական կարևոր խնդիրն են լուծել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները` համագործակցելով Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության գործընկերների հետ: Համատեղ խմբերը […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին

15:58 06.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին։ Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող և ընթացիկ ծրագրերը ենթակառուցվածքների զարգացման, հատկապես՝ ճանապարհաշինության և հարակից ոլորտներում։ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Հյուսիս-Հարավ մայրուղու տարբեր հատվածներում՝ հատկապես Սյունիքի մարզի բնակավայրերում, այդ թվում՝ Քաջարան-Մեղրի հատվածում, ինչպես […] ...

BACK_TO_TOP