Շիրակի մարզում այս տարի առաջին դասարանցիների թիվն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+35.09 oC

Շիրակի մարզում այս տարի առաջին դասարանցիների թիվն ավելացել է

17:25 20.08.2018

Այս տարի առաջին դասարանցիների թիվը Շիրակի մարզում նախորդ տարվա համեմատ ավելին է։ Մարզում գործող 147 հիմնական և միջնակարգ դպրոց է հաճախելու 3233 առաջին դասարանցի, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելին է 220-ով: Սրանք դեռ նախնական տվյալներ են։ Ակնկալվում է, որ թիվն ավելանալու է, և, ինչպես միշտ, առաջին դասարանցիների տեղաբաշխվածությունը Գյումրիի դպրոցներում անհամաչափ է: Որոշ դպրոցներ հազիվ մեկ դասարան են ձևավորելու, փոխարենը մեծ դպրոցներում դասարանների թիվը հասնում է մինչև 7-ի:

Թիվ 20 հիմնական դպրոցը 30 առաջին դասարանցու դիմում է ընդունել, որոնք փաստաթղթային խնդիրներ չունեն, ևս 10-ը դրանք լրացնելու է: Արդյունքում՝ դպրոցում 2 առաջին դասարան կկոմպլեկտավորվի:

Գյումրիի թիվ 11 հիմնական դպրոցն ամենաշատ առաջին դասարան ունեցողներից մեկն է: 6 դասարան է ձևավորվելու, իսկ որոշ դպրոցներում էլ մեկից ավելի դասարան կոմպլեկտավորելը լուրջ խնդիր է: Առաջին դասարանցիների հավաքագրումը անհամաչափ է, իսկ ծնողների համար լավ դասվարի ընտրությունն է ամենաառաջնայինը:

Այս տարի առաջին դասարան հաճախողները 2012-2011 թվականին ծնվածներն են: Այն երեխաները, ում 6 տարին անցած տարվա վերջին է լրացել, հիմա են դպրոց գնալու: Սա ծնողների որոշումն է, որը օրենքի խախտում է համարվում: Շիրակի մարզում հանրակրթությունից դուրս մնացած է համարվում 165-երեխա, ովքեր այս տարի են դպրոց գնալու, իսկ առաջին դասարանցիների վերջնական թիվը կհստակեցվի սեպտեմբերին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալայզիայի ԱԳՆ. Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կվարեն հուլիսի 28-ին

16:28 27.07.2025

Մալայզիայի ԱԳՆ. Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կվարեն հուլիսի 28-ին

Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդներ Ֆումտհամ Վեչայաչայը և Խուն Մանեթը երկուշաբթի օրը (խմբ. հուլիսի 28-ին)  բանակցություններ կանցկացնեն Մալայզիայում՝ հուլիսի 24-ին երկու երկրների սահմանին տեղի ունեցած ռազմական բախումներից հետո, հայտարարել է Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը։ «Ես հնարավորություն եմ ունեցել խոսելու և՛ Թաիլանդի, և՛ Կամբոջայի արտաքին գործերի նախարարների հետ։ Նրանք համաձայն են, որ ոչ մի այլ […] ...

Իտալիայի չեմպիոնը նոր դարպասապահ կունենա

16:09 27.07.2025

Իտալիայի չեմպիոնը նոր դարպասապահ կունենա

«Նապոլին» ձեռք կբերի «Տորինոյի» դարպասապահ Վանյա Միլինկովիչ-Սավիչին: Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Իտալիայի չեմպիոնը սերբ դարպասապահի տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության է հասել և նրա տեղափոխության համար 4 տարվա ընթացքում կվճարի 21 միլիոն եվրո։ Գործարքում կներառվի նաև «Նապոլիի» հարձակվող Սիրիլ Նգոնգը, որը վարձավճարով կտեղափոխվի «Տորինո»։ 28-ամյա Միլինկովիչ-Սավիչը «Տորինո» է տեղափոխվել 2017թ. հուլիսին, 158 խաղից […] ...

Իսրայելի ռազմաօդային ուժերը մարդասիրական օգնություն են հասցրել Գազայի բնակիչներին

15:59 27.07.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերը մարդասիրական օգնություն են հասցրել Գազայի բնակիչներին

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ մարդասիրական օգնության յոթ կոնտեյներ են օդից իջեցրել Գազայի հատվածի բնակիչներին։ «Քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան, Իսրայելի պաշտպանության ուժերը մարդասիրական օգնության օդից իջեցում են իրականացրել՝ որպես մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված ապահովելու և հեշտացնելու իրենց շարունակական ջանքերի մաս», – ասվում է հայտարարության մեջ։ «Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացված մատակարարումը բաղկացած էր […] ...

Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է. Նիկոլ Փաշինյան

15:47 27.07.2025

Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վարդավառը Իրական Հայաստանի ամենատոնն է, որ գովերգում է ապրելու, կյանքը վայելելու, երջանիկ լինելու բնական մղումը եւ մեզ հետագծում մինչեւ մեր արմատների ամենախորքերը։ Վարդավառը գովերգ է մեր նահատակներին, որ մեզ ապրելու, կյանքը վայելելու եւ հարատեւ պետություն ունենալու հնարավորություն են շնորհել։ Այդ հնարավորությունը մենք բաց չենք թողնի։ Շնորհավոր […] ...

Ռուբիո. Թրամփը դեռևս ցանկանում է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորվի

15:40 27.07.2025

Ռուբիո. Թրամփը դեռևս ցանկանում է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարգավորվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հետաքրքրված լինել Ուկրաինայի հակամարտության կարգավորմամբ և ցանկանում է տեսնել դրա ավարտի ուղղությամբ կոնկրետ քայլեր, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Սա նրա (Թրամփի) պատերազմը չէ, բայց նա ցանկանում է, որ այն ավարտվի», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է նա: Ռուբիոյի խոսքով՝ Թրամփը հիասթափված է, որ (Ռուսաստանի առաջնորդ) Վլադիմիր […] ...

«Բարսելոնան» չի տուգանվի Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում

15:28 27.07.2025

«Բարսելոնան» չի տուգանվի Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում

«Բարսելոնան» տուգանք չի վճարի «Մանչեսթեր Յունայթեդին» Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքը ձեռք չբերելու համար: Այս մասին հայտնում է The Athtletic-ը։ Նախնական տեղեկություններով` «Բարսելոնան» վարձակալության ավարտին անգլիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը չգնելու դեպքում անգլիական ակումբին ստիպված կլիներ վճարել 5 միլիոն եվրո տուգանք։ «Մանչեսթեր Յունայթեդը» նման պրակտիկա արդեն կիրառել է «Չելսիի» հետ պայմանագրով, երբ լոնդոնյան ակումբը հրաժարվեց Ջեյդոն Սանչոյի […] ...

BACK_TO_TOP