00:06 20.02.2023
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 41020-ի։Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 19-ին, հայտարարել են Բնական աղետների հետևանքների վերացման գրասենյակից (AFAD):
«Մահացածների թիվը ներկայում կազմում է 41020»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Փետրվարի 14-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերն անվանել է տարածաշրջանում վերջին 100 տարվա ընթացքում ամենասարսափելի բնական աղետը։ Ըստ Կլուգեի, երկու երկրներում էլ 26 միլիոն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի:
16:00 06.06.2025
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողները ձերբակալվեցին Կամարիս գյուղումՈստիկանության կարևորագույն գործառույթներից է հետախուզվողների հայտնաբերումը: Գործունեության այս ոլորտում հաջողությունը կյանքի է կոչում պատժի անխուսափելիության գաղափարը, ինչը հանցագործությունների կանխման որոշիչ գործոն է և էականորեն բարելավում է հանրապետության քրեածին իրավիճակը: Օրերս նման հերթական կարևոր խնդիրն են լուծել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները` համագործակցելով Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության գործընկերների հետ: Համատեղ խմբերը […] ...
15:58 06.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանինՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին։ Հանդիպման ընթացքում նախարարը նախագահին է ներկայացրել նախարարության կողմից իրականացվող և ընթացիկ ծրագրերը ենթակառուցվածքների զարգացման, հատկապես՝ ճանապարհաշինության և հարակից ոլորտներում։ Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Հյուսիս-Հարավ մայրուղու տարբեր հատվածներում՝ հատկապես Սյունիքի մարզի բնակավայրերում, այդ թվում՝ Քաջարան-Մեղրի հատվածում, ինչպես […] ...
15:55 06.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված անկանխիկ գործառնությունների խթանման հարցերինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անկանխիկ գործառնությունների խթանմանը միտված միջոցառումները։ Ներկայացվել են վերլուծություններ՝ ուղղված տնտեսության մեջ անկանխիկ գործառնությունների կիրառման և ընդլայնման հնարավորություններին։ Այդ շրջանակում առաջարկվել է ներդնել ճկուն խթանման մեխանիզմ, որը նախատեսում է քաղաքացիներին վերադարձ տրամադրել իրականացված անկանխիկ վճարումների հիման վրա։ Քննարկման ընթացքում ընդգծվել է նման համակարգի ներդրման […] ...
15:51 06.06.2025
Թոմ Քրուզը Գինես նոր ռեկորդ է սահմանելՀոլիվուդյան կինոաստղ Թոմ Քրուզը Գինես նոր ռեկորդ է սահմանել: Նա գրանցվել է գրքում որպես այրվող պարաշյուտով ամենաշատ ցատկեր կատարած անձ: Այս մասին հայտնել են Գինեսի ռեկորդների գրքից: Ռեկորդը գրանցվել է «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմաշարի վերջին 8-րդ մասում նրա կատարած հնարքից հետո։ 62-ամյա Քրուզն, ընդհանուր առմամբ, կատարել է 16 նման ցատկ։ Գինեսի ռեկորդների գլխավոր խմբագիր Քրեյգ […] ...
15:44 06.06.2025
Մոսկվայի Բոլշոյ թատրոնը Երևանում էԵրևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Մոսկվայի Բոլշոյ թատրոնը Երևանում է։ Թումանյանի անվան զբոսայգում վերջին փորձերն են: Այսօր և վաղը՝ 20:00-ին, Բոլշոյ թատրոնի արտիստները կներկայանան «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով: Մուտքն ազատ է։ ...
15:38 06.06.2025
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենայինՀունիսի 6-ին, ժամը 13։02-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ վերջինիս իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով […] ...