09:59 20.02.2023
Բրազիլիայի Սան Պաուլու նահանգ տեղատարափ անձրևներ բերած արևադարձային ցիկլոնի հետևանքների զոհերի թիվը հասել է 36-ի: Այս մասին կիրակի հայտնել է G1 պորտալը՝ վկայակոչելով նահանգի կառավարությանը։ Ավելի վաղ հաղորդվել էր 24 զոհի մասին։
Անցած օրվա ընթացքում տարածաշրջանում տեղացել է տեղումների ամսական նորման։ Տարերքի հարվածը հանգեցրել է ջրհեղեղների և սողանքների, բնակելի տների և ենթակառուցվածքների ավերածությունների: Ընդհատվել է Սան Պաուլու նահանգի համանուն մայրաքաղաքը ափամերձ շրջաններին և հարեւան Ռիո դե Ժանեյրոյին կապող խոշոր մայրուղիներով ճանապարհային հաղորդակցությունը: Տեղական իշխանությունների տեղեկություններով ՝ փլատակներում շարունակում են մնալ տասնյակ մարդիկ։
Հինգ մունիցիպալիտետներում, որոնց բաժին է ընկել տարերքի հիմնական հարվածը, արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Շատ շրջաններում խախտվել է ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը, չի աշխատում բջջային կապը։ Հետևանքների դեմ պայքարում ներգրավված են հարյուրից ավելի փրկարարներ։ Նրանց օգնության կուղարկվի բանակային ավիացիան։
Տեղի ունեցածի կապակցությամբ տեղական իշխանությունները չեղյալ են հայտարարել կառնավալի տոնակատարությանը նվիրված բոլոր զվարճալի միջոցառումները: Երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան խոստացել է օգնություն ցուցաբերել բնական աղետի հետևանքների վերացման գործում: Պետության ղեկավարն ընդհատել է արձակուրդը, որպեսզի երկուշաբթի օրն այցելի տուժած տարածաշրջան:
21:06 08.06.2025
Քննարկվել են էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերՀունիսի 7-ին դեսպան Գ․ Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորս գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը։ ...
20:53 08.06.2025
Ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունըԿառավարության` ջերմատների հիմնման պետական աջակցության ծրագրի շահառուներն ընդլայնում են գործունեությունը, մեծացնում են արտադրական ծավալները, արտահանման ճանապարհներն էլ՝ դիվերսիֆիկացնում: Այս մասի ն հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Արագածոտնի Ոսկեվազ համայնքում վարդեր աճեցնող ջերմոցային տնտեսությունից այսօր տարեկան 10 միլիոն ծաղիկ են հավաքում: Սպառում են տեղական շուկայում, արտահանում են ԵԱՏՄ երկրներ, նաև Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար: Մանրամասները՝ […] ...
20:34 08.06.2025
ՃՏՊ Արարատի մարզում. երեք տուժածներից մեկը պարեկային ծառայող էՀունիսի 8-ին՝ ժամը 19․10-ին, ՆԳ նախարարության ոստիկանություն վթարի վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Պարզվել է, որ Արարատի մարզի Արմաշ գյուղում պարեկային ծառայության կարգախումբը կանգնեցրել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենա’ վարչարարություն իրականացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց նույն ճանապարհով երթևեկող «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել այն, բախվել է պարեկային ծառայության կարգախմբի կայանված ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով երեք մարդ, այդ […] ...
20:19 08.06.2025
Նիկոլ Փաշինյանի շարասյունն ավտովթարի չի ենթարկվելՏարածած տեղեկությունը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել Արմաշ գյուղում, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ «Կոչ եմ անում լրատվամիջոցներին զերծ մնալ չճշգրտված և անհիմն տեղեկատվություն տարածելուց»,- գրել է նա: ...
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...