17:28 21.02.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
Նախագահ Խաչատուրյանը ողջունել և շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ:
«Ուրախ ենք, որ Դուք արդեն Հայաստանում եք: Իմ դեպքում մի փոքր առանձնահատուկ է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին խոսելը. 1992 թվականից ես անընդհատ այդ գործընթացի մեջ եմ եղել: Հիշում եմ, երբ Հայաստանում առաջին անգամ ԱՄՆ դեսպանատունը բացվեց: Շատ մտերիմ անձնական հարաբերություններ եմ ունեցել նաև առաջին դեսպան պարոն Գիլմորի, ինչպես նաև USAID -իի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) այն ժամանակվա ղեկավարի հետ: Այդ ժամանակ ես Երևանի քաղաքապետն էի: Դժվարին ժամանակներ էին, պատերազմական վիճակ էր, նոր էինք անկախացել, գործընկերներ էինք փնտրում և առաջին այդպիսի գործընկերը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ էր: Մենք երբևէ չենք մոռանա, որ անկախության առաջին իսկ օրվանից դուք մեր կողքին եք եղել, և գնահատել եք այն մոտեցումները կամ քաղաքական ուղղությունը, որ մենք որդեգրել ենք առաջին իսկ օրվանից: Դրանք էին՝ ազատությունը, ժողովրդավարությունը և ինքնիշխանություն ունենալը: Դուք այս 30 տարիների ընթացքում միշտ աջակցել եք մեզ այդ գործում: 1990-ականներին նույնիսկ ամենափոքր օգնությունը մեզ համար կարևոր էր: Դուք միաժամանակ մեզ սովորեցնում էիք նաև, որ պետք է նայել դեպի առաջ:
Հիմա անդրադառնամ այսօրվա իրավիճակին: Ըստ էության, դուք նույնը շարունակում եք անել հիմա: Մենք վերջին երկու տարիներին շատ դժվար ժամանակներ ենք անցկացրել, և դուք միշտ մեր կողքին եք եղել:
Համոզված եմ, որ Ձեզ հետ ևս կշարունակենք բոլոր նախատեսված ծրագրերի իրականացումը: Ձեզ հաջողություններ եմ մաղթում»:
Դեսպան Քրիստինա Քվինը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր հերթին նշել է.
«Շնորհակալություն, պարոն նախագահ: Ես մեծապես ոգևորված եմ այստեղ՝ Հայաստանում գտնվելու համար: Նախքան գալս հնարավորություն ունեցա Սպիտակ տանը հանդիպել պետքարտուղար Բլինքենին, և կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ ամբողջությամբ հանձնառու ենք շարունակել մեր սերտ հարաբերությունները և աշխատել Հայաստանի և Հարավային Կովկասի երկրների հետ՝ Հայաստանում խաղաղություն, կայունություն, բարգավաճում հաստատելու նպատակով:
Ես լավատես եմ: Չնայած գիտեմ, որ դժվարին, մարտահրավերներով լի ժամանակաշրջան է, ես լավատես եմ, որ միասին աշխատելով մենք կարող ենք Հայաստանը բերել նույնիսկ ավելի լավ մակարդակի, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերությունները ավելի լավ մակարդակի բարձրացնել: Ակնկալում եմ աշխատել Ձեզ հետ առաջիկա օրերին, ամիսներին և տարիներին՝ ընդլայնելու մեր բոլոր համատեղ աշխատանքները՝ լինեն դրանք ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, պաշտպանության կամ այլ ոլորտների շրջանակում, որպեսզի անենք այն ամենն, ինչ կարող ենք մեր համագործակցությունն ամրապնդելու համար»:
Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել վերջին տարիներին պետական կառավարման, դատաիրավական համակարգերում Հայաստանի կառավարության նախաձեռնած բարեփոխումներին և այս գործընթացներում ԱՄՆ աջակցությանը:
Երկուստեք կարևորվել է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատումը: Այս համատեքստում նախագահ Խաչատուրյանը ներկայացրել է հարևանների հետ խաղաղ և բարիդրացիական հարաբերություններ հաստատելու Հայաստանի դիրքորոշումն ու մոտեցումները:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...