Պետական կառավարման համակարգը Երևանի կենտրոնից պետք է դուրս բերել. քննարկվել է արդարադատության թաղամասի կառուցման հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+24.09 oC

Պետական կառավարման համակարգը Երևանի կենտրոնից պետք է դուրս բերել. քննարկվել է արդարադատության թաղամասի կառուցման հարցը

15:26 22.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն արդարադատության թաղամասի կառուցման վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը, Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, պաշտոնատար անձինք:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, նշել է.

«Հարգելի գործընկերներ, մենք արդեն երկար ժամանակ քննարկում ենք, պայմանական ասած՝ արդարադատության թաղամաս ստեղծելու հարցը: Ինչի՞ հետ է դա կապված: Մենք դատաիրավական համակարգում մեծ բարեփոխումներ ենք իրականացնում, բայց սովորաբար շատերի համար նկատելի չէ, որ այդ բովանդակային բարեփոխումների ընթացքում նաև ֆիզիկական ենթակառուցվածքների շատ մեծ խնդիր է առաջանում՝ շենքային պայմանների և այդպես շարունակ: Նաև դիտարկում ենք, որ դատական, քննչական համակարգի գործունեության սպասարկման համար որոշակի՝ բավական ծանրակշիռ ծախսեր կան, որոնք մեծ հաշվով աշխատանքի, լոգիստիկայի կազմակերպման՝ շատ հաճախ հնացած ձևերի արտահայտության պատճառ են: Եվ հիմա ուզում ենք մտածել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի այդ ամենն ավելի արդյունավետ դարձնենք, որպեսզի առաջինը՝ դատաիրավական համակարգի համար աշխատանքային պատշաճ, սոլիդ պայմաններ ստեղծվեն, այսպես ասած՝ առանց կցակառույցների տրամաբանության, երկրորդը՝ կալանավորված, դատապարտված անձանց իրավունքները պաշտպանվեն, և հնարավորինս արժանապատիվ պայմաններ ստեղծվեն նաև կալանքի տակ գտնվող անձանց, դատավարության կողմերի համար և այլն:

Սա գաղափար է, որի իրագործման վրա բավական ջանք ենք գործադրել, տարբեր նախագծեր և տարբերակներ են քննարկվել, և պիտի ասեմ, որ դեռ վերջնական կողմնորոշում չունենք, այդ թվում` տեխնիկական պատճառներով: Կարծում եմ՝ պետական կառավարման համակարգը Երևան քաղաքի փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետք է դուրս բերել, որովհետև պետական այն գույքի ճիշտ կառավարումը, որ կա Երևան քաղաքի փոքր կենտրոնում և կենտրոնում, կարող է պետությանը տասնյակ միլիարդների եկամուտներ բերել և ավելի արդյունավետ դարձնել կառավարման գործընթացները: Մինչդեռ այսօր ուղիղ հակառակն է:

Մեկ պարզ օրինակ կարող եմ բերել. իհարկե, շենքը, որտեղ մենք գտնվում ենք, պատմամշակութային շատ կարևոր արժեք է, բայց մենք չենք հաշվում, թե, օրինակ, այս շենքի 6 մետր բարձրությամբ աշխատասենյակների տաքացման, հովացման, սպասարկման համար ինչքան միջոցներ են ծախսվում, որոնք կարող էին կամ չծախսվել, կամ ծախսվել ավելի արդյունավետ: Կարծում եմ, որ այստեղ էլ մենք մտածողության և մտածելակերպի փոփոխության կարիք ունենք, և այդ ռազմավարությունը պետք է որդեգրենք՝ Երևան քաղաքի փոքր կենտրոնից և ընդհանրապես կենտրոնից պետական կառավարումն ամբողջությամբ դուրս հանելու և այս ֆիզիկական ենթակառուցվածքը պետական եկամուտների աճին ծառայեցնելու նպատակն իրագործելու առումով՝ իհարկե, խստորեն պահպանելով և պաշտպանելով պատմամշակութային հուշարձանների կառավարման հետ կապված բոլոր կանոնները: Ընդ որում՝ դա նորություն չէ. աշխարհում, ընդհուպ շատ մայրաքաղաքներում կան դարերի հնություն ունեցող շենքեր, որոնք մասնավոր հատվածին կամ վարձակալությամբ են տրված, այսինքն՝ դա ճիշտ մոդել է և պետությանը միլիարդների եկամուտներ է բերում, բայց, մյուս կողմից էլ, այդ պատմամշակութային հուշարձանները պահպանվում են, ընդ որում՝ պետական հսկողության ներքո մասնավորը շատ ավելի լավ է անում այդ գործառույթը, քան շատ հաճախ պետական կառավարման մարմիններն են անում:

Բայց, ընդհանուր առմամբ, այս ռազմավարությունը քննարկում ենք և կարծես մոտ ենք հայեցակարգային մակարդակում այն որդեգրելուն: Մենք մտածում ենք նաև, որ ահա այսպիսի պետական ներդրումներ պետք է արվեն այն հատվածներում, որոնք այս պահին մասնավորի համար այնքան էլ գրավիչ չեն, որովհետև Երևան քաղաքի, այդ թվում՝ ոչ կենտրոնական հատվածներում ունենք տարածքներ, որոնք հենց այսօր էլ մասնավոր հատվածի համար շատ գրավիչ են, և այդտեղ պետական ներդրումներ անելու տրամաբանությունը, կարծում եմ, արդարացված չէ: Ընդհակառակը, պետք է պետական ներդրումներ անենք այն հատվածներում, որոնք բացարձակապես գրավիչ չեն կամ նվազ գրավիչ են մասնավոր հատվածի համար, ինչը նշանակում է, երբ պետական լայնածավալ ներդրումներ իրականացվեն այդ հատվածներում, դրանք նույնպես կդառնան գրավիչ և ինչ-որ առումով տնտեսական աճի համար շատ լավ խթան կարող են հանդիսանալ:

Եթե ավելի խորը նայենք հարցին, սա երկրի ստանդարտների մասին է իրականում՝ սկսած պետական կառավարման համակարգից, լոգիստիկայից, թե պետական կառավարման համակարգի՝ փոքր կենտրոնում լինելն ինչ ազդեցություն է ունենում երթևեկության բարդությունների վրա: Համոզված եմ՝ բոլորդ այդ ամեն ինչի հետ ամենօրյա ռեժիմով բախվում եք, նաև քաղաքացիների հասանելիության հետ կապված են սահմանափակումներ առաջանում և այլն: Բայց այս գաղափարն իրագործելու ճանապարհին, իհարկե, արդարադատության թաղամասն առաջին հատվածն է: Եթե սրա մեկնարկը մենք հաջողությամբ տանք և սկսենք իրագործումը, մեծ հավանականությամբ գաղափարը կզարգանա և կծավալվի նաև այդ ուղղությամբ»:

Հաջորդիվ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը և նրա տեղակալ Արա Մկրտչյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել են արդարադատության թաղամասի կառուցման շուրջ կատարված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ: Քննարկման են ներկայացվել նշված ենթակառուցվածքի ստեղծման հնարավոր մոդելները, այնտեղ տեղակայվելիք գերատեսչություններին ու մարմիններին վերաբերող առաջարկները և այլն:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են արդարադատության թաղամասի կառուցման գաղափարի իրագործմանը վերաբերող բովանդակային, լոգիստիկ, տեխնիկական և այլ հարցեր:

Վարչապետը կարևորել է միջգերատեսչական շարունակական փոխգործակցությունը հետագա աշխատանքների համատեքստում և խորհրդակցության արդյունքներով մի շարք հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP