13:55 23.02.2023
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժների և դրան հաջորդած ավելի քան 3 հազար հետցնցումների հետևանքով թուրքական ներքաղաքական դաշտը հայտնվել է անկայուն վիճակում։
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ հեղինակավոր «Bloomberg» ամսագիրը ներկայացնում է վերլուծություն, որտեղ գրում է ընտրությունների հետ կապված հավանական սցենարների մասին՝ մասնավորապես նշելով․ «Նախագահ Էրդողանը, երկու մահաբեր երկրաշարժից հետո վերակառուցման աշխատանքներն արագացնելով և ապագայում հավանական հեղաշրջումից առաջ իր ժողովրդականությունն ավելացնելու ուղղությամբ աշխատելով, ծրագրում է ընտրությունների անցկացման համար նախապես սահմանված օրվան հավատարիմ մնալ»։
Ինչպես գրում է «Bloomberg»-ը, հղում կատարելով իր «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ներքին աղբյուրներին, գաղտնի հանդիպման ընթացքում քննարկվել է ընտրությունները մայիսի 14-ին թողնելու հարցը, սակայն հունիսի 18-ի մասին ակնարկներ ևս եղել են։
Աղետից տուժած քաղաքացիների թիվը մոտ 8 մլն է, որոնք այժմ զրկվել են տնից, ապրուստի միջոցներից։ Այս պայմաններում Բարձրագույն ընտրական խորհուրդը պետք է մտածի, թե ինչպես կազմակերպել ընտրությունները նրանց համար։ Ինչպես նշում է հեղինակը, Էրդողանի մոտ, ով պատրաստվում է իր 20 տարվա իշխանության ամենադժվար ընտրություններից մեկին, այս իրավիճակը «առաջացրել է գլխացավ»։
Ըստ հոդվածի՝ նախագահ Էրդողանն այս իրավիճակում վերակառուցման արագ սկսումը տեսնում է միջոց ընտրությունների օրը նույնը թողնելու համար։
21:55 04.06.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները հունիսի 5-ին ծառայություններ կմատուցեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերումՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հունիսի 5-ին ծառայություններ կմատուցվեն Տավուշի և Գեղարքունիքի մարզերի հետևյալ բնակավայրերում․ ժամը 11:30-13:30-ը, Տավուշի մարզի Աչաջուր բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 14:00-16:00-ը, Տավուշի մարզի Սևքար բնակավայրում՝ գյուղապետարանի հարևանությամբ, ժամը 11։30-15։30-ը, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Հունիսի առաջին շաբաթվա գրաֆիկի համաձայն՝ շրջիկ ձևաչափով կարող եք սպասարկվել ձեր համայնքներում՝ տեղում ստանալով հանրային ծառայություններ։ Յուրաքանչյուր […] ...
21:53 04.06.2025
Երևանի քաղաքապետի տեղակալը մասնակցել է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովինՀայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովն այս տարի անցկացվեց Գորիսում: Համաժողովին մասնակցում էր Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ելույթի իր խոսքում ողջունելով ներկաներին՝ վերջինս առանձնակի կարևորել է հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության խորացումը գործընկեր քաղաքների և շրջանների հետ տարբեր ուղղություններում ու ոլորտներում: Մասնավորապես՝ Երևանը գործակցում է Փարիզի, Լիոնի, Մարսելի, Նիսի (Նիցա) և Իլ […] ...
21:46 04.06.2025
Հայտնի է՝ ինչ թեմաներ են քննարկել Պուտինն ու ԹրամփըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես հենց նոր ավարտեցի հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցը տևել է մոտավորապես 1 ժամ 15 րոպե: Քննարկեցինք Ուկրաինայի կողմից օդանավակայանում ռուսական ինքնաթիռների վրա հարձակումը, ինչպես նաև երկուստեք իրականացված այլ հարձակումները», – գրել է Թրամփը իր Truth Social էջում։ Սպիտակ տան ղեկավարը […] ...
21:41 04.06.2025
Նախարար Մկրտչյանը և պատգամավորներ Տիգրանյանն ու Բաթոյանը եթերում կպատասխանեն քաղաքացիների հարցերինՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը և Զարուհի Բաթոյանը, հունիսի 25-ին՝ ժամը 18։00-ից, եթերում կպատասխանեն ՀՀ քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների՝ աշխատանքային իրավունքի, զբաղվածության և սոցիալական ոլորտի վերաբերյալ տեսահարցերին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ «Խնդրում ենք հարցերը տեսագրված հաղորդագրությունների տեսքով նախապես ուղարկել WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին՝ […] ...
21:34 04.06.2025
Արարատի մարզի Այգավան գյուղում բախվել են «Toyota»-ն և 2 «ՎԱԶ 2106»-երըՀունիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Այգավան գյուղում բախվել են Երևանի բնակիչ 40-ամյա Գևորգ Չ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Նորայր Գ.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 60-ամյա Գեղամ Ա.-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...