Նախագահը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-վրացական բազմաշերտ համագործակցության ոլորտների վերաբերյալ հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+24.09 oC

Նախագահը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է հայ-վրացական բազմաշերտ համագործակցության ոլորտների վերաբերյալ հարցեր

16:16 28.02.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով նորանշանակ դեսպանին՝ շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և արգասաբեր աշխատանք մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում:

«Ուրախ ենք Ձեր նշանակման կապակցությամբ: Հայ-վրացական հարաբերությունները միշտ առանձնահատուկ են եղել ինձ համար: Գտնում եմ, որ մեր երկու երկրների յուրաքանչյուր պաշտոնյայի համար մեր ժողովուրդների միջև ձևավորված դարավոր բարեկամությունը շարունակելը և զարգացնելը մեծ պարտավորություն է:

Ի պատիվ մեր երկու երկրների այսօրվա կառավարությունների, կարող ենք ասել, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ավելի զարգացնենք, խորացնենք մեր տնտեսական, քաղաքական, մշակութային հարաբերություններն ու կապերը:

Կարծում եմ՝ աշխարհի շատ ժողովուրդների համար մեր հարաբերությունները կարող են օրինակելի լինել: Քիչ երկրներ կան, որ այսպիսի դարավոր կապեր ունեն, կողք-կողքի են ապրել, պատմության ընթացքում միմյանց հետ չեն պատերազմել, խնդիրներ չեն ունեցել:

Համոզված եմ, որ Դուք ևս այդ ավանդույթների, սովորույթների շարունակողը կլինեք: Մենք միասին ամեն ինչ կանենք՝ մի նոր աստիճանի բարձրացնելու մեր հարաբերությունները»,- ասել է Հանրապետության նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նորանշանակ դեսպանը նշել է.

«Պարոն նախագահ, շնորհակալություն բարեմաղթանքների և այսպիսի ջերմ ընդունելության համար: Իհարկե, մեր հարաբերությունները, իրոք, եզակի են, որովհետև իրապես դժվար է գտնել այդպիսի ժողովուրդներ, որ դարեր շարունակ այսպես կողք-կողքի ապրել են: Այս ամենն, իհարկե, պետք է փոխանցենք մեր հաջորդ սերունդներին, համամիտ եմ, որ պետք է նոր շունչ հաղորդենք մեր հարաբերություններին:

Իհարկե, ես ամեն ինչ կանեմ, որ իմ առաքելության ընթացքում փորձեմ զարգացնել որոշակի ուղղություններ, նպաստել երիտասարդների միջև երկխոսությունն ակտիվացմանը, մշակույթի,տնտեսական ոլորտում ավելի սերտ հարաբերությունների ձևավորմանը»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական բազմաշերտ համագործակցության ոլորտների վերաբերյալ օրակարգային հարցեր, Հայաստանի և Վրաստանի գործարար շրջանակների միջև փոխգործակցության խթանման ուղղությունները:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին և դրանց լուծման հեռանկարներին: Երկուստեք շեշտվել է Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP