10:25 04.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցն ավարտել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպմամբ:
Իր խոսքի սկզբում վարչապետն ամփոփելով ԳԴՀ այցը` նշել է, որ այն համարում է արդյունավետ։ «Բաց խոսակցություն ունեցանք Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի, նախագահի հետ։ Այցի հիմնական նպատակն էր` փորձել ավելի լավ հասկանալ մեր գերմանացի գործընկերների հայացքը և ընկալումը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, փորձել մեր հերթին ավելի հասկանալի և ընկալելի դարձնել մեր դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ։
Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ շատ ջերմ տպավորություններով եմ վերադառնալու։ Հանդիպումներն անցել են բարեկամական մթնոլորտում, այդ թվում՝ Բունդեսթագում անցկացված հանդիպումը, Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի հետ հանդիպումը: Նաև քիչ առաջ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ ջերմ հանդիպում անցկացրինք, երեկ էլ Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում հրապարակային լավ հանդիպում է եղել։
Ընդհանուր առմամբ, չեմ ուզի վաղաժամ հետևություններ անել, բայց մի բան ակնհայտ է, որ երբ հետևում ենք Լաչինի միջանցքի շրջափակումից հետո տեղի ունեցած իրադարձություններին՝ Եվրոպական խորհրդի բանաձևերին, նաև միջազգային հանրության մեր գործընկերների հայտարարություններին, որոշակի ընկալման փոփոխություն կա մեր տեսակետների, մեր դիրքորոշումների, մեր խնդիրների նկատմամբ։ Նաև մեր երկրի ընկալումը Եվրամիության շրջանում էականորեն փոխվել է:
Չեմ կարող ասել, որ մենք այսօր մեր երկրի անվտանգությունը երաշխավորել ենք, առավել ևս այս պայմաններում, երբ աշխարհաքաղաքական երկրաշարժեր և լուծումներ են տեղի ունենում։ Այս պայմաններում գտնվում ենք շատ վտանգավոր միջավայրում։
Բայց մյուս կողմից էլ մենք ունենք նաև պատկերացում, թե ինչ է պետք անել անվտանգային այս միջավայրը կառավարելու առումով։ Խաղաղության օրակարգը շատ կարևոր է մեզ համար։ Մենք հասկանում ենք, որ մեզ համար դա հեշտ պատմություն չէ։ Մենք հասկանում ենք, որ կան բազմաթիվ ռիսկեր, մենք հասկանում ենք, որ խաղաղություն ասվածը միայն մեզնից չէ կախված, մեր ցանկությունից չէ։ Պետք է մյուսներն էլ ցանկանան, մյուսներն էլ ցանկանում են, բայց մյուսների ցանկացած խաղաղությունը մեր ցանկացած խաղաղության հետ չի համընկնում և դիվանագիտական գործընթացի ամբողջ նպատակն ու իմաստը պետք է լինի, որ դա տեղի ունենա։
Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ մենք շատ դժվար և վտանգավոր մի ժամանակաշրջանում ենք գտնվում։ Մեզնից պահանջվում է առավելագույն լրջություն ու ճկունություն, որպեսզի առկա մարտահրավերները հաղթահարենք։
Մենք տնտեսական խորը խնդիրներ չունենք և չենք ունենում, մենք ներքին անվտանգության և ժողովրդավարության առումով խնդիրներ չունենք և չենք ունենում։ Ժողովուրդը, ինչպես ունի, այնպես էլ շարունակելու է ունենալ իր ընտրությամբ և քվեարկությամբ որոշումներ կայացնելու իրավունք և հնարավորություն։ Մեր խնդիրներն արտաքին են, մեր խնդիրները կապված են արտաքին միջավայրի և անվտանգության հետ և մենք այս մտահոգություններն ենք, որ առաջին հերթին միջազգային հարթակներում կիսում ենք։
Այս պայմաններում լավ լուր չունենք, բայց վատ միջավայրում լավ լուրն այն է, որ Հայաստանի և տարածաշրջանի վրա որոշակի միջազգային ուշադրություն է կենտրոնացած և այդ ուշադրությունը մենք պետք է կարողանանք ծառայեցնել տարածաշրջանում երկարատև լուծումներ և խաղաղություն ունենալու նպատակին»,- նշել է վարչապետը։
Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ներկաների մի շարք հարցերի, որոնք վերաբերվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և այլ թեմաների:
Վարչապետ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը ԳԴՀ ավարտվել է:
21:27 04.06.2025
Դեսպան Գրիգորյանը Բահրեյնի ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելու ուղիներըՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպեց Բահրեյնի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների վարչության պետ Շեյխ Աբդալլահ բին Ալի Ալ Խալիֆայի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ համագործակցությունը խորացնելու ուղիները։ ...
21:19 04.06.2025
Ռուսաստանը շահագրգռված չէ, որ այստեղ լինի տևական խաղաղություն․ Ռուբեն Մեհրաբյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել վերջին օրերի արտաքին և ներքին քաղաքական զարգացումներին, նաև տարածաշրջանային այն իրադարձություններին, որոնք այս կամ այն չափով առընչվում են Հայաստանին և Հայաստանի շահերին։ Վերջին օրերին Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում հակաադրբեջանական ցույցեր են տեղի ունեցել, Թուրքիան դժգոհ է, որ Ադրբեջան-Իսրայել հարաբերություններն էլ ավելի […] ...
21:15 04.06.2025
«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագիր«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Դիմելով ծրագրին՝ ստացեք մինչև 50% փոխհատուցում։ Իսկ եթե բնակվում եք Կառավարության որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքում, կամ ունեք զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հաշմանդամություն, փոխհատուցումը կարող է […] ...
21:09 04.06.2025
Հայ-տաջիկական սերտ համագործակցությունը կշարունակվի2025 թվականի հունիսի 3-ին Տաջիկստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աստանա) Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախախարի առաջին տեղակալ Աշուրբոյ Սոլեհզոդայի հետ: Այս մասին հայտնել են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցության մի շարք արդի հարցեր՝ համագործակցության հեռանկարային ուղղությունները վերհանելու շեշտադրմամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել 2025թ. ապրիլի […] ...
21:01 04.06.2025
Հունիսի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Մաշտոցի պող. 14, 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 6 շենք, Նար-Դոսի փ. 48-75 առանձնատներ, Ռոստոմի փ. 20-33 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եր․ Քոչարի փ. […] ...
20:54 04.06.2025
Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներՀունիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևաքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից […] ...