21:44 06.03.2023
Արցախի նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանը, «Հորիզոն»-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախում ադրբեջանական դիվերսիային, նշել է, որ դա, փաստացի, Ադրբեջանի կողմից պետականորեն ծրագրված հերթական ահաբեկչությունն էր:
Ադրբեջանի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպումից հետո պաշտոնական Ստեփանակերտը հայտարարեց, թե հանդիպումն առերևույթ կառուցողական էր, և հույս կա, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա: Դիտարկմանը, թե ոչ միայն դրական արդյունք չեղավ, այլև Ադրբեջանը գնաց դիվերսիոն հարձակման ու սպանեց երեք արցախցու, Նելլի Բաղդասարյանը այսպես է արձագանքել.
«Սա բավականին զգուշավոր գնահատական էր, և կարծում եմ` պետք էր ուշադրություն դարձնել «առևերույթ կառուցողական» բառակապակցությանը, որովհետև ամեն դեպքում պաշտոնական Ստեփանակերտը, հաշվի առնելով բլոկադայի ամբողջ ժամանակահատվածում ընդհանուր եզրեր չգտնելու հնարավորությունները», այսպիսի գնահատական էր տվել հանդիպմանը»:
Անդրադառնալով փորձագիտական հանրության այն կարծիքներին, թե Ադրբեջանը չի գնա լայնածավալ հարձակման, որովհետև կա Ռուսաստանի ներկայությունը` Արցախի խորհրդականը պատասխանել է.
«Այո, դուք, իսկապես, ճիշտ ընգծեցիք այն փաստը, որ կա Ռուսաստանի ներկայությունը, հետևաբար լայնածավալ էսկալացիայի հնարավորություն, կարծես թե, չենք տեսնում, բայց կարծում ենք, որ լոկալ բնույթի այսպիսի գործողություններ լինելու են, հատկապես այսպիսի դիվերսիաների մակարդակով գործողություններ, կարծում եմ, չեն բացառվում»:
09:20 01.05.2025
Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններՄայիսի 1-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ՝ ցույց տալով Մեծ Բրիտանիայի քաղաքական կուսակցությունների իրական ժողովրդականությունը համընդհանուր ընտրություններից գրեթե ութ ամիս անց: Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով 07:00-ին և բաց կլինեն մինչև 22:00-ը, իսկ առաջին արդյունքները կհրապարակվեն ուրբաթ երեկոյան: Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքը, որին մասնակցելու իրավունք ունի 13,7 միլիոն բրիտանացի, կորոշի 1600 մանդատի ճակատագիրը Անգլիայի 23 […] ...
09:17 01.05.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել էԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է: Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել են գլխավոր դատախազությունից: Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար: ...
09:13 01.05.2025
Կարևոր է աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը․ ՀՀ ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի միջազգային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուրի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը: Մեր երկրում աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ: ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունները, ստացված բողոքների […] ...
09:10 01.05.2025
Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1–ին նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, և ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։ Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում, և աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի և հանրության կյանքն ավելի […] ...
09:00 01.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլելԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում առնվազն 35 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Զոհվածներից առնվազն 8-ը զոհ են դարձել պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին իսրայելական բանակի հարվածին։ Հաղորդվել է նաեւ, որ Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 109 վիրավոր։ Նախարարությունը […] ...
08:48 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...