ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Կիև՝ հացահատիկի գործարքը քննարկելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+28.09 oC

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Կիև՝ հացահատիկի գործարքը քննարկելու համար

18:18 07.03.2023

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Ուկրաինա, որտեղ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և կքննարկի հացահատիկի գործարքի երկարաձգման հարցը։ Այս մասին երեքշաբթի օրը՝ մարտի 7-ին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Չորեքշաբթի առավոտյան նա Կիևում կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու հացահատիկի գործարքի երկարաձգումը, ինչպես նաև հարակից այլ հարցեր»,- լրագրողներին ասել է Դյուժարիկը։

Նա նշել է, որ Գուտերեշը Ուկրաինա կժամանի Լեհաստանից, որտեղից հինգշաբթի օրը կվերադառնա Նյու Յորք։

Ավելի վաղ Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Ուկրաինան առցանց բանակցություններ է սկսել գործընկերների հետ՝ համաշխարհային շուկաներ հացահատիկի մատակարարումը երկարաձգելու համար։ Ընդ որում, նշվում է, որ ուկրաինական կողմն այս հարցը չի քննարկել Ռուսաստանի հետ։

Մինչդեռ Պետդումայի ագրարային հարցերով կոմիտեի նախագահ Վլադիմիր Կաշինը նախօրեին ասել էր, որ Մոսկվան առանց հացահատիկի գործարքին մասնակցելու, իր արտադրանքը վաճառելու այլ եղանակներ ունի։ Նա նաև նշել է, որ գործարքի վերաբերյալ նախնական պայմանավորվածությունները, որոնք սահմանել է Ռուսաստանը, անտեսվում են։ Միաժամանակ, խորհրդարանականն ընդգծել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել նորմալ բանակցություններից։

Պարենային գործարքը կնքվել է 2022 թվականի հուլիսի 22-ին Ստամբուլում։ Այնուհետև Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հուշագիր են ստորագրել համաշխարհային շուկա ռուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի մատակարարման դյուրացման մասին։ Միաժամանակ ուկրաինական պատվիրակությունը համաձայնագիր է ստորագրել Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ հացահատիկի արտահանման վերաբերյալ։

Նոյեմբերին պայմանագիրը երկարաձգվել է 120 օրով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

23:00 18.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

22:57 18.08.2025

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

22:55 18.08.2025

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

22:48 18.08.2025

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

22:44 18.08.2025

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

22:38 18.08.2025

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

Oգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...

BACK_TO_TOP