21:02 07.03.2023
Թուրքական ընդդիմությանը նախագահական ընտրությունների նախաշեմին հաջողվել է վերականգնել միսանականությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կիրակի օրը նախագահի միասնական թեկնածուի շուրջ բանակցությունները փակուղի էին մտել ու ընդդիմադիր դաշինքը պառակտման եզրին էր հայտնվել: Այսօր Էրդողանի ընդդիմադիր քաղաքական ուժերը ի վերջո կարողացան համաձայնության գալ: Նախագահի թեկնածու է առաջադրվել «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:
Ինչի՞ շնորհիվ հաջողվեց խուսափել անխուսափելի թվացող պառակտումից, ի՞նչ է հայտնի Քըլըչդարօղլուի մասին, և երկու թեկնածուներից ո՞ր մեկի հաղթանակն ավելի շատ կբխի մեր շահերից: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում վերլուծություն է իրականացրել Արտյոմ Երկանյանը։
«Այսպիսով «Լավ» կուսակցության առաջնորդը, որը նախորդ օրը դեմ է արտահայտվել և ցանկանում էր Անկարայի կամ Ստամբուլի քաղաքապետերին տեսնել որպես նախագահի թեկնածու, վերադարձել է դաշինք, բայց նախապայման, այնուամենայնիվ կա. 2 քաղաքապետերը պետք է առաջադրվեն որպես փոխնախագահի թեկնածուներ, ինչն ընդունվել է Քըլչըդարլօղուի կողմից, ավելին, նա նաև խոստացել է նախագահ ընտրվելու դեպքում ստեղծել նախագահին առընթեր հատուկ մի խորհուրդ, որը կքննարկի երկրի համար կարևորագույն հարցերը, և որում իր տեղակալները կլինեն բոլոր 6 կուսակցությունների նախագահները, ինչպես նաև 2 քաղաքապետերը:
Կարծես թե դա զիջում է իր կողմից, բայց պարզ է, որ դա սահմանադրական ատյան չէ, և նախագահ ընտրվելու դեպքում Քըլըչդարօղլուին շատ հեշտ կլինի անտեսել և արհամարել այդ ատյանի որոշումներն ու անդամների կարծիքը:
Քըլըչդարօղլուն 74 տարեկան է, իր գլխավոր մրցակցից 5 տարով ավելի մեծ է: Ծնվել է Թունջելիում, մենք այդ տարածաշրջանը Դերսիմ անունով ենք ճանաչում և գիտենք, որ այդ շրջանում ցեղասպանությունից առաջ հայերը շատ էին, և հենց այդ շրջանում են մինչ օրս հայերը ներկայությունը պահպանել, թեև դարձել են քրդախոս և ալևիզմ են այժմ դավանում»,- ասաց Արտյոմ Երկանյանը:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
09:33 01.05.2025
Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը․ ՀՀ նախագահՆախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի աշխատավորներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու և արժևորելու աշխատանքի դերը մեր կյանքում, հասարակության զարգացման մեջ և պետականության ամրապնդման գործում: Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա […] ...
09:20 01.05.2025
Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններՄայիսի 1-ին Մեծ Բրիտանիայում տեղի կունենան տարածաշրջանային ընտրություններ՝ ցույց տալով Մեծ Բրիտանիայի քաղաքական կուսակցությունների իրական ժողովրդականությունը համընդհանուր ընտրություններից գրեթե ութ ամիս անց: Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով 07:00-ին և բաց կլինեն մինչև 22:00-ը, իսկ առաջին արդյունքները կհրապարակվեն ուրբաթ երեկոյան: Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքը, որին մասնակցելու իրավունք ունի 13,7 միլիոն բրիտանացի, կորոշի 1600 մանդատի ճակատագիրը Անգլիայի 23 […] ...
09:17 01.05.2025
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել էԵրևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է: Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել են գլխավոր դատախազությունից: Դատավորը մեղադրվում է կաշառք ստանալու համար: ...
09:13 01.05.2025
Կարևոր է աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը․ ՀՀ ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի միջազգային օրվա առթիվ: Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուրի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը: Մեր երկրում աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ: ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունները, ստացված բողոքների […] ...
09:10 01.05.2025
Աշխատանքը պետք է լինի արդյունք ստեղծելու և այդ արդյունքը վայելելու միջոց․ Նիկոլ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1–ին նշում ենք Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը, և ուզում եմ բոլորիս շնորհավորել օրվա առիթով։ Քաղաքակրթությունը ձևավորվել ու զարգանում է աշխատանքի արդյունքում, և աշխատանքն է այն գործիքը, որով հնարավոր է անհատի և հանրության կյանքն ավելի […] ...
09:00 01.05.2025
Al Jazeera. Իսրայելի հարվածները Գազայում 24 ժամում 35 մարդու կյանք են խլելԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետեւանքով վերջին 24 ժամում առնվազն 35 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։ Զոհվածներից առնվազն 8-ը զոհ են դարձել պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարին իսրայելական բանակի հարվածին։ Հաղորդվել է նաեւ, որ Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 109 վիրավոր։ Նախարարությունը […] ...