Ուկրաինայի կողմից լուրջ երկխոսություն սկսելու ցանկություն չկա․ Լավրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+26.09 oC

Ուկրաինայի կողմից լուրջ երկխոսություն սկսելու ցանկություն չկա․ Լավրով

18:41 09.03.2023

Ռուսաստանը չի տեսնում Ուկրաինայի ցանկությունը՝ լուրջ երկխոսություն սկսել Դոնբասում հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին մարտի 9-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Առայժմ մենք մեր ուկրաինացի հարևանների կողմից լուրջ խոսակցություն սկսելու ցանկություն չենք տեսնում։ Ավելին, ես արդեն բազմիցս նշել եմ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ տարվա սեպտեմբերին իր հրամանագրով արգելել է ցանկացած բանակցություն»,- ասել է նա։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Ուկրաինայի ղեկավարի «արևմտյան տերերը» մշտապես հայտարարում են Ռուսաստանին մարտի դաշտում հաղթելու անհրաժեշտության մասին, որպեսզի կարողանան նրա հետ խոսել ուժի դիրքերից։

Մեկ օր առաջ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծիք էր հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, շատ երկար կտևի։

Մինչ այս՝ մարտի 7-ին, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ուկրաինայում իրավիճակը խաղաղ ընթացքի անցնելու նախադրյալներ չկան։ Նա հավելել է, որ Ռուսաստանը հատուկ գործողության միջոցով հասնում է իր նպատակներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 09.06.2025

SHANTNEWS

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

19:54 09.06.2025

Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Ամանոս գյուղի 46-ամյա բնակիչը պահում և օգտագործում է թմրամիջոց, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Հունիսի 4-ին նա ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին։ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողություններով նրա բնակության հասցեում հայտնաբերվել են 10 գրամից […] ...

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

19:52 09.06.2025

Եթե տանը հրդեհ է բռնկվել. օգտակար խորհուրդներ քաղաքացիներին

Տանը բռնկված հրդեհների հիմնական պատճառներն են՝ Էլեկտրալարերից կարճ միացումները Միացված էլեկտրական սարքերն ու գազօջախներն առանց հսկողության թողնելը Չհանգցրած ծխախոտի մնացորդը Եթե տանը հրդեհ է բռնկվել` Հնարավորության դեպքում մարե՛ք բոցավառումը Անջատե՛ք գազը Անջատե՛ք էլեկտրական ապահովիչներից հոսանքը Ստեղծե՛ք հրդեհից խուսափելու անհատական ծրագիր. Պլանավորե՛ք սենյակներից դուրս գալու ելքերը Խուճապի մի՛ մատնվեք Դուրս եկե՛ք վտանգավոր տարածքից Զանգահարե՛ք համապատասխան ծառայություններ […] ...

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

19:40 09.06.2025

Պռոշյան գյուղի վարչական տարածքում «Lada Priora»-ն բախվել է կայանված «Dodge»-ին. կա տուժած

Այսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Dodge» և «Lada Priora» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպե հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և տուժածի […] ...

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

19:26 09.06.2025

Ձերբակալվածի տան խուզարկությամբ հայտնաբերվել է հրազեն ու ափիոն

Երևանի Արմենակ Արմենակյան և Սարալանջի փողոցների խաչմերուկի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկները հունիսի 2-ի առավոտյան` ժամը 7:25-ին, ձերբակալել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել Նորքի Այգիների բնակիչ 48-ամյա տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ՝ լցված մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգավածով։ Ձերբակալվածն արդեն իսկ գտնվում էր Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ […] ...

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

19:14 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Հունիսի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդում իր անդամակցության այս ժամանակահատվածում, չնայած տարբեր զարգացումներին և դժվարություններին, Հայաստանը շարունակում է […] ...

BACK_TO_TOP