22:34 11.03.2023
Հիշողությունը ուղեղի գործունեության հատուկ գործընթաց է, որով մարդիկ ինֆորմացիա են պահում: Բոլորին պետք է լավ հիշողություն: Եվ անկախ տարիքից, այն պետք է և կարելի է զարգացնել։
Ձայնի և հրապարակային խոսքի փորձագետ Անաստասիա Գոնչարը խոսել է Look մեդիա հարթակի համար հիշողությունը բարելավելու արտասովոր և արդյունավետ վարժությունների մասին։
Ինչպես նշում է Անաստասիա Գոնչարը, ուղեղի կատարելագործվելու և սովորելու ունակության շնորհիվ հիշողությունը կարող է բարելավվել ցանկացած տարիքում։ Կան բազմաթիվ եղանակներ, եկեք խոսենք դրանցից մի քանիսի մասին ավելի մանրամասն:
Նոր զբաղմունք քնելուց առաջ
Հիշողության լավ վարժություններից մեկը քնելուց առաջ օրվա մանրամասները վերլուծելն է:
«Հնարավորինս մանրամասն՝ որ ժամին եմ արթնացել, ինչ եմ հագել, ինչ եմ նախաճաշել, որ ժամին եմ տանից դուրս եկել, ինչի մասին եմ խոսել, ինչ համ եմ զգացել, ինչ հոտ եմ առել»,- պարզաբանել է մասնագետը։
Երբ հիշում եք, թե ինչ է տեղի ունեցել անցած 24 ժամվա ընթացքում, կարող են ի հայտ գալ պահեր, որոնց նախկինում ուշադրություն չէիք դարձնում:
Այս մեթոդը, ըստ մասնագետի, օգնում է կենտրոնանալ մանրուքների վրա, ինչը շատ կարևոր է տեքստը մտապահելու համար։
Մի խաղ խաղա՞նք
Հիշողությունը կարելի է զարգացնել «Հիշողություն» խաղի օգնությամբ։ Սա զուգակցված նկարներից բաղկացած թղթախաղ է, որտեղ հիմնական նպատակն է հնարավորինս շատ զուգակցված քարտեր բացել:
Ի դեպ, Անաստասիա Գոնչարը կարծում է, որ այս խաղի օգնությամբ կարելի է զարգացնել կարճաժամկետ հիշողությունը, դիտողականությունը, տրամաբանական և երևակայական մտածողությունը։ Այս մեթոդը հատկապես լավ է երեխաների համար։
Տեսողական վարժություններ
Մեկ րոպե պետք է նայեք նկարին կամ սենյակին և միևնույն ժամանակ հիշեք, թե որտեղ է ամեն ինչ։ Ըստ Գոնչարի՝ պետք է ընդգծել ամենափոքր դետալները՝ որ նկարն է կախված, որ գիրքն է դրված և որ դարակում։
«Նման վարժությունները կարող են անմիջապես չաշխատել, բայց ամեն անգամ մարզվելիս արդյունքը կբարելավեք և ամեն անգամ ավելի ուշադիր կլինեք»,- ընդգծել է փորձագետը։
Մասնագետը նշել է, որ նման վարժության շնորհիվ կբարելավվի նաև խոսքը։ Երբ մենք արտասանում ենք տարբեր գործընթացներ մեր գլխում, դա լավ արտացոլվում է հիշողության, գրավոր և բանավոր խոսքի մեջ: Խոսելը կարող է բարելավել հաղորդակցման հմտությունները և հուզական վիճակը:
Անկասկած, հիշողության որակը կախված է օրգանիզմի ֆիզիոլոգիական և հոգեկան վիճակից, բայց ավելորդ չի լինի ուղեղը մարզել հատուկ վարժությունների օգնությամբ` եզրափակել է Անաստասիա Գոնչարը։
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...