16:08 14.03.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային՝ քննարկելու 2027 թ. Ֆրանկոֆոնիայի խաղերը ՀՀ-ում անցկացնելու հնարավորությունը:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Գիլոյանը:
Ողջունելով Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինային՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել այցի համար՝ ընդգծելով, որ կարևորում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) հետ համագործակցությունը:
«Հայաստանը ՖՄԿ-ին անդամակցության առաջին իսկ օրվանից եղել է շատ ակտիվ, այդ թվում՝ կազմակերպության խոշոր միջոցառումների հյուրընկալության և կազմակերպման հարցերում: Հայաստանը վերջին տարիներին զգալի փորձ է կուտակել նաև մեր երկրում միջազգային խոշոր սպորտային միջոցառումներ անցկացնելու առումով։ Նախորդ տարի Երևանը հյուրընկալել էր բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, այս գարնանը ՀՀ մայրաքաղաքում կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի, իսկ աշնանը՝ սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը: Այս տարիներին կուտակված փորձը և Հայաստանի ակտիվ ներգրավումը ՖՄԿ բոլոր կառույցների գործունեության մեջ թույլ են տալիս Հայաստանին դիտարկել 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ՝ հոբելյանական խաղերը Երևանում հյուրընկալելու և համապատասխան հայտ ներկայացնելու հնարավորությունը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։
Ժաննա Անդրեասյանը Զեյնա Մինային տեղեկացրել է նաև, որ 2018 թվականի Հայաստանում անցկացել է ՖՄԿ 17-րդ գագաթաժողովը՝ հյուրընկալելով 75 պետությունների կառավարության ղեկավարների և ներկայացուցիչների։
«Մեր երկիրը գիտակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերի ամբողջ ծավալը և հսկայական պատասխանատվությունը։ Ձեր խորհրդատվությունը, դիտարկումները և գնահատականները մեզ համար շատ օգտակար կլինեն կազմակերպական աշխատանքներն արագացնելու և վերջնական որոշում կայացնելու տեսանկյունից»,- ավելացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրեն Զեյնա Մինան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և պատրաստակամության համար, ինչպես նաև մատնանշել, որ տպավորված է Հայաստանի մարզական և մշակութային ենթակառուցվածքներով:
«Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերը ներառում են բազմաթիվ մարզաձևեր, ունեն ազգային և միջազգային ժյուրի ու կոմիտե: Այն ավելի նման է Օլիմպիական խաղերին: Կարևոր պայման է, որ հյուրընկալող երկիրը նախարարի ղեկավարությամբ ստեղծի միջկառավարական ղեկավարող կոմիտե, որն էլ կզբաղվի խաղերի՝ ինչպես նախապատրաստական, կազմակերպչական, այնպես էլ տեխնիկական և համակարգման հարցերով»,- տեղեկացրել է Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի տնօրենը:
Կողմերը քննարկել են նաև խաղերի արարողակարգային, հեռարձակման, Հայաստանում ֆրանսերենի տարածման հետ կապված մի շարք հարցեր:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կառուցողական հանդիպման համար, ինչպես նաև նշել, որ Հայաստանը մեծ փորձառություն ունի նմանօրինակ խաղերի կազմակերպման աշխատանքներում.
«Ամեն տարի Հայաստանը պատշաճ կազմակերպում է Համահայկական խաղերը, որի շրջանակում հյուրընկալում է ավելի քան 6000 մասնակցի՝ 132 երկրից: Այս տարի Համահայկական ամառային ութերորդ խաղերը 17 մարզաձևերով կանցկացվեն օգոստոսին»:
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...
21:55 10.07.2025
Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումըՀուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...
21:50 10.07.2025
Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդականՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...
21:45 10.07.2025
Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարըԲիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...
21:35 10.07.2025
Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցըԱբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...