ՊՆ պաշտոնատար անձինք, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, օտարել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասի տարածքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՊՆ պաշտոնատար անձինք, դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, օտարել են Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասի տարածքը

10:08 15.03.2023

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից 2022 թվականին կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Պաշտպանության նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքում գտնվող զորամասը (զորանոցը՝ 1878.3 մ2, պահակատունը, շտաբը, էլեկտրական ենթակայանը, կաթսայատունը, պոմպակայանը՝ 370.1 մ2 մակերեսով և հատուկ նշանակության 1.9 հա հողամասը) 2012 թվականի նոյեմբերի 30-ին առուվաճառքի պայմանագրով օտարվել է ՌԴ քաղաքացի Գ.Վ.-ին:

Համաձայն առուվաճառքի պայմանագրի՝ Նախարարության անունից ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գ.Հ.-ի կողմից 2012 թվականի նոյեմբերի 13-ին տրված լիազորագրով` որպես լիազոր անձ, հանդես է եկել քաղաքացի Ա.Հ.-ն: Անշարժ գույքի՝ շինության և հողատարածքի վաճառքի գինը կազմել է 101 մլն 326 հազար դրամ: Առուվաճառքի պայմանագիրը վավերացրել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ա.Ա.-ն:

2012 թվականի դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 10-ին Գ.Վ.-ն դիմումներ է ներկայացրել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ (այսուհետև՝ Կոմիտե)՝ խնդրելով կատարել իրավունքի պետական գրանցում, սակայն Կոմիտեն մերժել է իրավունքի պետական գրանցման վերաբերյալ դիմումները՝ հիմնավորելով, որ գնված օբյեկտի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հանդիսանում է հատուկ նշանակության հողատարածք, որը չի կարող լինել քաղաքացու սեփականություն, ուստի դիմումին ընթացք կտրվի սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելուց և հասցեի որոշում ներկայացնելուց հետո:

Կադաստրային գործում առկա փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության և համայնքի ղեկավարի առաջարկության հիման վրա՝ Գեղարքունիքի մարզի Բերդկունք համայնքի ավագանու 2013 թվականի օգոստոսի 27-ի թիվ 5 որոշմամբ, համայնքի գլխավոր հատակագծի կատարվել են փոփոխություններ. հողամասի «Հատուկ նշանակության հողեր» (ռազմական) նպատակային նշանակությունը փոփոխվել է՝ ստանալով «Հատուկ պահպանվող տարածքների հողեր» (հանգստի համար նախատեսված) նպատակային նշանակություն:

Կադաստրային գործում առկա է նաև Բերդկունք համայնքի ղեկավար Բ.Դ.-ի կողմից 2013 թվականին տրված տեղեկանք այն մասին, որ վերոնշյալ 1.73 հա (հողամասի չափը քարտեզագրման արդյունքում ճշգրտվել և նվազել է) հողամասը կառուցման և սպասարկման համար «չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ»:

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 20-ի 1136-Ա որոշմամբ, Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք բնակավայրի 5-րդ մայրուղու նրբանցքի թիվ 7 հասցեում գտնվող, Գ.Վ.-ին սեփականության իրավունքով պատկանող 1.73 հա հողամասի նպատակային նշանակությունը համապատասխանեցվել է Բերդկունք համայնքի պարզեցված գլխավոր հատակագծում փոփոխության նախագծին:

«Հատուկ նշանակության» նպատակային նշանակության հողերից փոխվել է «Հատուկ պահպանվող տարածքների» նպատակային նշանակության հողատեսքի, իսկ հողամասի գործառնական նշանակությունը «Հատուկ նշանակության» (ռազմական) գործառնական նշանակության հողատեսքից փոխվել է «Հանգստի համար նախատեսված» գործառնական նշանակության հողատեսքի: Նույն որոշմամբ հողամասի վրա գտնվող «Զորանոցի» գործառնական նշանակությունը փոխվել է «Հյուրանոցի», իսկ «Շտաբի» գործառնական նշանակությունը՝ «Հյուրատան»:

Վերոնշյալ որոշման հիմքով՝ Գ.Վ.-ի անվամբ Կոմիտեի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 22-ին տրվել է վկայական, որով Բերդկունք համայնքի 5-րդ մայրուղու նրբանցքի 7 հասցեում գտնվող 1.73 հա հողամասի և շինությունների նկատմամբ գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը:

Վկայականի «Հողամասի բնութագրերը» մասում հողամասի նպատակային նշանակությունը նշված է «Հատուկ պահպանվող տարածքներ», գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ «Հանգստի համար նախատեսված», իսկ «Շինությունների բնութագրեր» մասում՝ շինությունների տեսակը փոփոխվել է. «Զորանոցը» անվանափոխվել է «Հյուրանոցի», իսկ «Շտաբը»՝ «Հյուրատան»:

Վերը նշված փոփոխություններից վեց օր հետո՝ 2022 թվականի դեկտեմբերի 28-ին, Գ.Վ.-ն նշված հողատարածքը և շինությունները 158 մլն դրամով վաճառել է Կիպրոսի Հանրապետության քաղաքացի Է.Ա.-ին, այն դեպքում, երբ Սահմանադրությամբ արգելվում է Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կողմից հողի նկատմամբ սեփականության իրավունք ունենալը (բացառություն են կազմում միայն ՀՀ-ում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձինք):

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերևույթ պարունակում են արարքի կատարման պահին գործող՝ 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)՝ Դատախազության կողմից ուսումնասիրության արդյունքները 2023 թվականի մարտի 10-ին ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Մարտի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որի արդյունքում պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP