Խորհրդարանը հյուրընկալել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+22.09 oC

Խորհրդարանը հյուրընկալել է Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակությանը

16:08 20.03.2023

Մենք կարեւորում ենք Հայաստան-Գերմանիա հարաբերությունների դինամիկ զարգացումն ու միջխորհրդարանական կապերի ակտիվացումը. նշել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը մարտի 20-ին Գերմանիայի Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսների գլխավորած պատվիրակության հետ կայացած հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:

Տաբեա Ռյոսները շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ նշել, որ լինելով նորաստեղծ պատգամավորական խումբ, որը պատասխանատու է տարածաշրջանի երկրների հետ համագործակցության հարցում` առաջին այցն իրականացնում է Հայաստան: Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վերջերս Գերմանիա այցի ընթացքում իրենք հնարավորություն են ունեցել շփվելու նաեւ հայ խորհրդարանականների հետ: Տաբեա Ռյոսները հույս է հայտնել, որ այս այցը Հայաստան կնպաստի խորհրդարանների միջեւ համագործակցության էլ ավելի ակտիվացմանը:

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Հայկ Մամիջանյանն ու Սեյրան Օհանյանը կարեւորել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությունը, ըստ որի` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով` տարածքային ամբողջականության եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հավասար սկզբունքների հիման վրա:

Հայկ Մամիջանյանը գերմանացի գործընկերների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում նախապատրաստվող ցեղասպանական գործողությունների վերահսկման անհրաժեշտությանը: Պատգամավորն անդրադարձել է նաեւ Բաքվում պահվող հայրենակիցների ճակատագրին վերաբերող հարցին:

Սեյրան Օհանյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացրած պատերազմական գործողությունները, սադրանքներն ու ոտնձգություններն իրականացվել են բացառապես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման գաղափարին հակընդդեմ:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, կարեւորվել է այդ հարցում միջազգային հանրության հետեւողական ուշադրությունը եւ արձագանքը:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամներ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցութան ղեկավար Սեյրան Օհանյանը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը եւ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP