Հնդկաստանում ընձառյուծը մոլորվել է քաղաում և հարձակվել մարդկանց վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2024
  • $
    388.24
  • RUBLE
    4.29
  • 421.90
WEATHER
+17.09 oC

Հնդկաստանում ընձառյուծը մոլորվել է քաղաում և հարձակվել մարդկանց վրա

08:47 10.03.2018

Հնդկաստանում վայրի ընձառյուծը մոլորվել է, մտել Ինդաուր քաղաքի բնակելի թաղամասեր և հարձակվել մարդկանց վրա: Քաղաքի փողոցներում մեծ խուճապ է առաջացել:

Իրավապահները և հատուկ մասնագետները փորձել են ցանցի միջոցով շրջափակել կենդանուն, սակայն նրան հաջողվել է դուրս փախչել և վիրավորել 4 հոգու:

Մի քանի ժամ տևած գործողություններից հետո կենդանաբանական ծառայության աշխատակիցներին հաջողվել է դեղերի միջոցով քնեցնել ընձառյուծին: Հաղորդվում է, որ նրան կրկին բաց կթողնեն վայրի բնություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի և Ուկրաինայի ղեկավարները հեռախոսով քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

22:45 21.05.2024

Ադրբեջանի և Ուկրաինայի ղեկավարները հեռախոսով քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին հեռախոսով քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և ապագա համատեղ նախագծերը։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության և էներգետիկայի, առևտրի և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ մամուլի ծառայության՝ նախագահները նշել են, որ […] ...

ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը պաշտպանել է Հայաստանի միջուկային ծրագիրը

22:16 21.05.2024

ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը պաշտպանել է Հայաստանի միջուկային ծրագիրը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հանդիպումից հետո Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել: Այդ հարցում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի մոտեցման մեջ ինչ-որ բա՞ն է փոխվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արտգործնախարարության […] ...

Իրանի ԱԳՆ-ն խոստացել է շարունակել Ռայիսիի քաղաքական կուրսը

21:25 21.05.2024

Իրանի ԱԳՆ-ն խոստացել է շարունակել Ռայիսիի քաղաքական կուրսը

Ավիավթարում զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի քաղաքական գիծը շարունակվելու է։ Այս մասին ասված է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հայտարարության մեջ։ «Նրանց (Ռաիսի և Աբդոլլահիան) գիծը կշարունակվի, և կիրականացվեն նաև արտաքին քաղաքական ասպարեզում մեր երկրի առաջխաղացման նրանց կարևոր ծրագրերը, այդ թվում՝ օգտագործելով արտաքին գործերի նախարարության ողջ […] ...

ԵՄ-ն չի կասկածում Զելենսկու՝ Ուկրաինայի նախագահ լինելու լեգիտիմության հարցում

20:58 21.05.2024

ԵՄ-ն չի կասկածում Զելենսկու՝ Ուկրաինայի նախագահ լինելու լեգիտիմության հարցում

ԵՄ-ն չի կասկածում Զելենսկու՝ Ուկրաինայի նախագահ լինելու լեգիտիմության հարցում, այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն: «Ուկրաինական հասարակությունը և հիմնական քաղաքական կուսակցությունները չեն կասկածում, թե ով է օրինական նախագահը: Եվ մենք ևս կասկած չունենք, թե ով է Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին է»,- ասել է նա։ Ստանոյի խոսքով՝ […] ...

Տղամարդը մահացել է Singapore Airlines ավիաընկերության չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով

20:43 21.05.2024

Տղամարդը մահացել է Singapore Airlines ավիաընկերության չվերթի ժամանակ տուրբուլենտության պատճառով

Լոնդոնից Սինգապուր չվերթն իրականացնող Singapore Airlines ավիաընկերության ինքնաթիռում սաստիկ տուրբուլենտության պատճառով մեկ մարդ է մահացել, մի շարք ուղևորներ տուժել են, հայտնում է ավիաընկերությունը։ «Մենք կարող ենք հաստատել, որ Boeing 777-300ER ինքնաթիռում կան տուժածներ և մեկ զոհ»,- գրել է ընկերությունը իր ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Բանգկոկի օդանավակայանում։ ...

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ երկիրը կշարունակի գործողությունը Գազայի հատվածում

20:35 21.05.2024

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ երկիրը կշարունակի գործողությունը Գազայի հատվածում

Իսրայելը կշարունակի գործել Գազայի հատվածում այնքան ժամանակ, քանի դեռ  ​​պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումն ամբողջությամբ չի ոչնչացվել՝ չնայած Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հնարավոր որոշմանը վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր տալու մասին։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իսրայելի վարչապետի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Իսրայելը կտրականապես մերժում է այս կառույցի մեղադրանքները, դրանք համարում […] ...

BACK_TO_TOP