19:08 22.03.2023
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շրջայց է կատարել Վանաձորի հանրակրթական այն դպրոցներում, որտեղ ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներով կառուցվում կամ վերանորոգվում են մարզադահլիճներ:
Մարզպետին ուղեկցել են Լոռու մարզպետարանի կրթության մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, քաղաքաշինության վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, մարզպետարանի պատասխանատու այլ պաշտոնյաներ:
Մարզպետի առաջին կանգառը Վանաձորի Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 27 դպրոցում էր: Այստեղ դպրոցի մարզադահլիճը վերակառուցվում է, շինաշխատանքներն ընթացքի մեջ են (67 միլիոն դրամ): Շուրջ 570 աշակերտ ունեցող դպրոցը մի քանի ամսից կունենա բարվոք և ժամանակակից մարզադահլիճ՝ հանդերձարաններով, մարզչի սենյակով, ցնցուղարաններով, սանհանգույցներով և համապատասխան գույքով: Ծրագրի շրջանակներում այժմ բարեկարգվում է նաև մարզադահլիճին կից բակը:
Մարզպետը եղել է նաև Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցում: Այս կրթական հաստատությունը երբևէ մարզադահլիճ չի ունեցել: Ֆիզկուլտուրայի դասաժամերն անցկացվել են դասասենյակներում կամ դպրոցի բակում: Կառավարության տրամադրած միջոցներով այժմ դպրոցի համար կառուցվում է հիմնովին նոր և ընդարձակ մասնաշենք (144 միլիոն դրամ) :
Մարզադահլիճի հիմնովին նոր մասնաշենք է կառուցվում նաև Վանաձորի Խ. Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցի համար (99 միլիոն դրամ): Այս դպրոցը ևս մարզադահլիճ երբևէ չի ունեցել: Առարկան դասավանդվել է՝ առանց համապատասխան պայմանների: Շինարարները վստահեցնում են, որ վերոհիշյալ դպրոցները մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը կունենան ամբողջովին նոր մարզական պայմաններ:
Շինարարությունն այս 3 դպրոցներում իրականացնում է «Նեմրութ» ՍՊԸ-ն: Շնորհիվ ծրագրի՝ աշխատանքով ապահովվել են ավելի քան 80 մասնագետներ:
Շրջայցի ժամանակ Լոռու մարզպետը կարևորել է մարզադահլիճները բոլոր հարմարություններով ապահովելը և աշխատանքների որակի՝ սահմանված բարձր նշաձողի պահպանումը։
Կառավարության որոշմամբ Լոռու մարզի թվով 7 դպրոցների կառուցման և հիմնանորոգման համար նախատեսված է հատկացնել ավելի քան 522 միլիոն դրամ:
Ընթացքի մեջ են նաև Վարդաբլուրի և Ագարակի միջնակարգ դպրոցների, Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի և Ստեփանավանի թիվ 1 վարժարանի մարզադահլիճների կառուցման աշխատանքները:
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...