12:02 24.03.2023
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է «Հայատյացությունն Ադրբեջանում» ծավալուն աշխատանքը, որում ուսումնասիրվել է հայատյացության, հակահայկական քարոզչության և ապատեղեկատվության դրսևորումները Ադրբեջանի կյանքի տարբեր ոլորտներում։ Աշխատանքն այս պահին հասանելի է միայն ռուսերեն տարբերակով։
Ուսումնասիրությունն ընդգրկում է 2022թ. օգոստոս – 2023թ. փետրվար ժամանակահատվածը։
Թեմատիկ օրինակները ներկայացված են ընտրովի` ելնելով ուսումնասիրության սահմանափակ շրջանակից, սակայն դրանք ամբողջությամբ ցույց են տալիս յուրաքանչյուր թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմի միտումներն ու մոտեցումները:
«2020 թվականի աշնանային 44-օրյա պատերազմի ավարտից հետո խնդիրը ոչ միայն չկորցրեց իր արդիականությունը, այլև նոր դրսևորումներ ստացավ և վերածվեց հայերի համար առավել վտանգավոր երևույթի։
Եթե մինչ պատերազմի սկիզբը հայատյացությունն Ադրբեջանում ինստիտուցիոնալ բնույթ ուներ և պաշտոնական քարոզչության անբաժանելի մասն էր, հիմնականում դրսևորվում էր հռետորաբանությամբ և «ատելության խոսքի» տարածմամբ, ապա պատերազմի ժամանակ և հետպատերազմյան շրջանում այս երևույթը սկսեց դրսևորվել նաև գործողություններով։
Ինստիտուցիոնալ առումով հայատյացությունը Ադրբեջանում ունի հստակ հիերարխիկ բնույթ՝ պաշտոնական մակարդակից մինչև հանրային զանգված: Հասարակության մեջ հայատյացության սերմանման մեխանիզմը բազմափուլ է.
Այս հիերարխիայում հակահայկական տրամադրություններ հրահրելուն ուղղված թեզերն ունեն հստակ հաջորդականություն՝ թեզը բարձրաձայնում է պաշտոնյայի կողմից, այնուհետև այն փոխանցվում է փորձագետների, մշակույթի գործիչների, կրոնական գործիչների, լրատվամիջոցների վերլուծաբանների միջոցով՝ ստեղծելով մուլտիպլիկատիվ էֆեկտ, որն ազդում է հասարակական կարծիքի և ընկալման վրա:
Հասարակական կարծիքի վերահսկելիությունը և հուզական ընկալումը Ադրբեջանի իշխանություններին հնարավորություն է տալիս ուղղորդել ագրեսիան իրենց անհրաժեշտ հակահայկական տրամադրությունների վեկտորում։ Ադրբեջանի իշխանությունները, այսպիսով, լուծում են երկու հիմնական խնդիր՝ 1) ձևավորել և պահպանել թշնամու կերպարը ի դեմս հայերի, 2) ձևավորել արտաքին վտանգից միակ պաշտպանի կերպար՝ ի դեմս իրենց։
Հայի կերպարի դեմոնիզացիան իրականացվել է փուլերով՝ առաջին Ղարաբաղյան պատերազմի սկզբից մինչև 44-օրյա պատերազմը։ Հետպատերազմյան շրջանում հայերի ընկալումը սարսափելի ու անգութ թշնամուց սկսեց փոխվել պարտվածի։ Սակայն հայատյացությունը, որպես երեւույթ, ոչ միայն չդադարեց գոյություն ունենալ, այլեւ ձեռք բերեց ավելի վտանգավոր ձեւ՝ հիմնված հաղթողի անպատժելիության զգացման վրա»,-ասվում է
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...