Արտակարգ պատահար Տուլայում․ ՌԴ ՊՆ-ն մեղադրում է Ուկրաինային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+32.09 oC

Արտակարգ պատահար Տուլայում․ ՌԴ ՊՆ-ն մեղադրում է Ուկրաինային

23:28 26.03.2023

Տուլայի մարզի Կիրեևսկում պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել թ երեքի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է շրջանի միասնական հերթապահ-դիսպետչերական ծառայության ներկայացուցիչը:

Ավելի վաղ Տուլայի մարզի Կիրեևսկի շրջանի միասնական հերթապահ-դիսպետչերական ծառայությունը հայտնել էր պայթյունի հետևանքով երկու տուժածների մասին: Տուժածների թվում 2004 և 2006 թվականներին ծնված երիտասարդներ են, նրանք բեկորային վնասվածքներ են ստացել։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ պայթյունի պատճառը անօդաչու թռչող սարքն է եղել։

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Կիևի ռեժիմը հարվածային կատարմամբ Տու-141 «Ստրիժ» անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել է գրոհել ռուսական տարածքը:

«РЭБ «Поле-21» համալիրն ազդեցություն է գործել ուկրաինական հարվածային անօդաչուի վրա, որի արդյունքում շարքից հանվել էդրա նավիգացիոն համակարգը«,— ճշտել են ՌԴ ՊՆ-ում:

Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ արդյունքում ԱԹՍ-ն կորցրել է կողմնորոշումը և ընկել Տուլայի մարզի Կիրեևսկ բնակավայրի շրջանում։

Տուլայի մարզի Կիրեևսկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վնասված տների թիվը հասել է 16-ի, որոնցից 10-ը ՝ առանձնատներ, և 6-ը ՝ բազմաբնակարան: Այս մասին հայտնել է շրջանի կառավարության մամուլի ծառայությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին

12:20 24.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

SHANTNEWS

12:00 24.07.2025

SHANTNEWS

Հոլանդը պատասխանել է իրեն ուղղված ատելության խոսքին

11:55 24.07.2025

Հոլանդը պատասխանել է իրեն ուղղված ատելության խոսքին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդն Ինստագրամում պատասխանել է օգտատերերից մեկի՝ իրեն ուղղված ատելության խոսքին: «Հուսով եմ՝ մի օր կմեռնես։ Դու այնքան հիմար ես, անօթևան ու հետամնաց տեսք ունես։ Գնա ու ինքնասպան եղիր»,- գրել է Will McHale անուն-ազգանունով օգտատերը Հոլանդին ուղղված անձնական հաղորդագրությունում, որը նորվեգացին ստացել է ծննդյան տարեդարձի օրը: «Շնորհակալություն ծննդյան տարեդարձի հրաշալի շնորհավորանքների համար։ […] ...

Փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է

11:48 24.07.2025

Փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է

Առաջնորդվելով Փրկարար ծառայության գործառույթներից բխող պահանջներով՝ աղետների ռիսկերի նվազեցում, արտակարգ իրավիճակների ժամանակ մարդկանց և նյութական արժեքների փրկություն, աղետի հետևանքների նվազեցում և վերացում, ՆԳ նախարարությունը կարևորում է ոչ միայն փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը, այլև այդ առաջընթացի գնահատման հստակ համակարգի առկայությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Այդ նպատակով վերջերս Փրկարար ծառայության Արմավիրի և Սյունիքի մարզային փրկարարական […] ...

Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:38 24.07.2025

Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի առաջնություն

11:30 24.07.2025

Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի առաջնություն

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժից» տեղափոխվել է Իսրայելի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Բնեյ Սախնին», հատնում է իսրայելական ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա Միրանյանը «Բնեյ Սախնինի» հետ կնքել է 1 տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Transfermarkt-ի ինֆորմացիայի համաձայն՝ Միրանյանը նոր թիմին միացել է անվճար: Արթուր Միրանյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել […] ...

BACK_TO_TOP