01:33 27.03.2023
Նյու Յորքում Իսրայելի գլխավոր հյուպատոս Ասաֆ Զամիրը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկությունից հետո Twitter-ում հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ նշելով, որ չի կարող շարունակել ներկայացնել երկրի ներկայիս կառավարությունը:
«Ծանր այսօր գրում եմ ձեզ, որպեսզի տեղեկացնեմ Նյու Յորքում Իսրայելի գլխավոր հյուպատոսի պաշտոնում իմ հրաժարականի մասին ։ .. Պաշտպանության նախարարին աշխատանքից ազատելու այսօրվա վտանգավոր որոշումն ինձ համոզեց, որ այլևս չեմ կարող շարունակել ներկայացնել այս կառավարությունը»,- ասված է գլխավոր հյուպատոսի հայտարարության մեջ:
Նա հավելել է, որ, իր կարծիքով, երկրում առաջարկվող դատական բարեփոխումները «խարխլում են» Իսրայելի ժողովրդավարական համակարգի հիմքերը։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաշտոնանկ էր արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, որը հանդես էր գալիս երկրում բողոքի պատճառ դարձած դատական բարեփոխումների դադարեցման օգտին։
12:32 24.07.2025
Հրդեհ Մարալիկ քաղաքում12:32 24.07.2025
Հրդեհ Մարալիկ քաղաքումՀուլիսի 24-ին, ժամը 08։44-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Գագարինի փողոցի 1-ին նրբանցքում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի, անասնագոմի և օժանդակ շինության ընդհանուր տանիքում: Հրդեհը մեկուսացվել է […] ...
12:20 24.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 24-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.85 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...
11:55 24.07.2025
Հոլանդը պատասխանել է իրեն ուղղված ատելության խոսքին«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդն Ինստագրամում պատասխանել է օգտատերերից մեկի՝ իրեն ուղղված ատելության խոսքին: «Հուսով եմ՝ մի օր կմեռնես։ Դու այնքան հիմար ես, անօթևան ու հետամնաց տեսք ունես։ Գնա ու ինքնասպան եղիր»,- գրել է Will McHale անուն-ազգանունով օգտատերը Հոլանդին ուղղված անձնական հաղորդագրությունում, որը նորվեգացին ստացել է ծննդյան տարեդարձի օրը: «Շնորհակալություն ծննդյան տարեդարձի հրաշալի շնորհավորանքների համար։ […] ...
11:48 24.07.2025
Փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից էԱռաջնորդվելով Փրկարար ծառայության գործառույթներից բխող պահանջներով՝ աղետների ռիսկերի նվազեցում, արտակարգ իրավիճակների ժամանակ մարդկանց և նյութական արժեքների փրկություն, աղետի հետևանքների նվազեցում և վերացում, ՆԳ նախարարությունը կարևորում է ոչ միայն փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը, այլև այդ առաջընթացի գնահատման հստակ համակարգի առկայությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Այդ նպատակով վերջերս Փրկարար ծառայության Արմավիրի և Սյունիքի մարզային փրկարարական […] ...
11:38 24.07.2025
Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...