09:43 06.04.2023
Թուրքիայի նախագահի թեկնածու Սինան Օգանը խոստանում է վարել հավասարակշռված և բարիդրացիական արտաքին քաղաքականություն, եթե հաղթի մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում։ Այդ մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի բարձրագույն պետական պաշտոնի ռուսալեզու թեկնածուն։
«Թուրքիայի արտաքին քաղաքականությունը լինելու է հավասարակշռված, խաղաղ և հիմնված բարիդրացիական հարաբերությունների վրա: Թուրքիային շրջապատող տարածաշրջանում խաղաղության ապահովումը մեզ համար առաջնահերթություն է, քանի որ դա կնպաստի նրանում կայունության և տնտեսական զարգացման ապահովմանը», – ասել է 56-ամյա քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր, TURKSAM միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծությունների կենտրոնի հիմնադիրը:
Թուրքիայի նախագահի թեկնածուն ասել է նաեւ, որ կողմ է Անկարայի կապերն Արեւմուտքի հետ վստահության հիման վրա զարգացնելուն։
«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիայի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ կառուցվեն վստահության հիման վրա։ Մենք նաև հանդես ենք գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման օգտին, սխալ ենք համարում Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկչական պետություն ստեղծելու փորձը մեր սահմաններին, և մենք ամեն ինչ կանենք դա թույլ չտալու համար: Մենք հանդես ենք գալիս որպես միջնորդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը լուծելու, Ռուսաստանի միջնորդության օգտին Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում», – ասել է Օգանը, ով ընտրություններին մասնակցում է ATA դաշինքից (Թուրքիայի Աթաթուրքի Հանրապետության հիմնադիրի անունը կրճատ):
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարելու է չորս թեկնածու, սակայն հիմնական պայքարը, ինչպես կանխատեսում են վերլուծաբանները, ծավալվելու է գործող նախագահ Թայիփ Էրդողանի և Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև, ով ընդդիմության կողմից առաջադրվել է որպես միասնական թեկնածու։ Սոցիոլոգները չեն բացառում ընտրությունների անցկացումը երկու փուլով:
16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է17:11 25.05.2025
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնըԵրևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...
16:40 25.05.2025
Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել էՄայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...
15:58 25.05.2025
Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al JazeeraԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...
15:46 25.05.2025
Գնացքի տակ ընկած պատանին մահացել էՄայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...
15:21 25.05.2025
Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկելՄայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...