11:39 06.04.2023
Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում շարունակում է մնալ լարված Լաչինի միջանցքի փակված լինելու բերումով։ Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումները շարունակում են մնալ դադարեցված։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ապրիլի 5-ին տեղի է ունեցել հերթական աղաղակող միջադեպը, երբ Լեռնային Ղարաբաղի մի խումբ բնակիչների, որոնք Գորիսից ուղևորվելիս են եղել Ստեփանակերտ, կրկին թույլ չի տրվել վերադառնալ իրենց տներ։
«Այս փաստագրված պատմությունը ևս մեկ անգամ ի ցույց է դնում նախկինում այս առիթով մեր հնչեցրած գնահատականները, և այդ գնահատականները առավել սրվում են Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ.-ի փետրվարի 22-ին կայացրած որոշման ֆոնին, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է ձեռնարկի բոլոր գործողությունները Լաչինի միջանցքի գործունեությունը լիարժեք վերականգնելու համար։ Նախորդ օրվա միջադեպը կրկին արձանագրեց, որ միջազգային դատարանի վճիռը չի կատարվում, և մենք պետք է շարունակենք սրանից բխող մեր միջազգային դիվանագիտական ջանքերը»,- ասաց վարչապետը։
Վարչապետը նշեց նաև, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների տեղակայման կետերի ճշգրտման ուղղությամբ աշխատանքների արդյունքում իրավիճակը որոշակիորեն բարելավվել է, մասնավորապես 12 կմ-ից 7կմ-ում տեղակայման կետերը հստակեցված են, 5 կմ-ի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են:
Մանրամասները՝ քիչ անց՝ տեսանյութում:
17:11 25.05.2025
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է17:11 25.05.2025
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնըԵրևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...
16:40 25.05.2025
Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել էՄայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...
15:58 25.05.2025
Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al JazeeraԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...
15:46 25.05.2025
Գնացքի տակ ընկած պատանին մահացել էՄայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...
15:21 25.05.2025
Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկելՄայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...