11:50 06.04.2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին. այդ դատավորներն են՝ Միխեիլ Չինչալաձեն, Լևան Մուրուսիձեն, Իրակլի Շենգելիան և Վալերիան Ցերցվաձեն, հայտնում է Ալիք մեդիան:
Պետքարտուղարի հայտարարության համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտը նրանց նկատմամբ հրապարակայնորեն պատժամիջոցներ է կիրառում՝ համաձայն մուտքի արտոնագրի մերժման 7031 կետի «գ» կանոնի, կոռուպցիոն գործունեության մեջ նրանց ներգրավվածության պատճառով։
Բլինքենը հայտարարության մեջ նշում է, որ այդ անձինք չարաշահել են դատարանների նախագահների և Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների իրենց պաշտոնը՝ դրանով իսկ վնասելով օրենքի գերակայությանը և հանրային վստահությանը Վրաստանի դատական համակարգի նկատմամբ։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Վրաստանի քաղաքացիներին ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման գործում և կշարունակի ապահովել նրանց պատասխանատվությունը, ովքեր չարաշահում են հանրային իշխանությունն անձնական շահի համար: Մենք կանգնած ենք բոլոր այն դատավորների կողքին, որոնք ունեն անաչառ և անկախ գործելու քաջություն ու ազնվություն:
Պետդեպարտամենտի արտաքին գործառնություններին և հարակից ծրագրերին առնչվող 2023 ֆինանսական տարվա հատկացումների մասին ակտի 7031(գ) բաժնի համաձայն, պատժամիջոցների ենթարկված անձանց և նրանց ընտանիքների անդամներին արգելվում է մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ»,- գրված է Բլինքենի հայտարարության մեջ, որը տարածել է Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը տեսաուղերձում արձագանքել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից չորս վրացի դատավորների պատժամիջոցների ենթարկմանը:
Դեգնանի խոսքով, Պետդեպարտամենտը, հիմնվելով հավաստի և համաձայնեցված տեղեկատվության վրա, պարզել է, որ նշված անձինք ներգրավված են եղել էական կոռուպցիոն գործունեության մեջ՝ չարաշահելով իրենց հասարակական դիրքը։ Ըստ դեսպանի՝ ԱՄՆ օրենսդրության համաձայն, պատժամիջոցների որոշումների հիմքում ընկած է կոռուպցիայի մասին արժանահավատ տեղեկատվությունը։
«Կոռուպցիան և արդարադատության գործին միջամտությունը խոչընդոտում են Վրաստանի եվրաինտեգրմանը: Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Վրաստանի և վրաց ժողովրդի եվրոպական նկրտումներին։ Պատժամիջոցի որոշումը կայացվել է հենց այս նպատակով։ Պատժամիջոցի որոշումը նաև ցույց է տալիս մեր անսասան աջակցությունը Վրաստանի բոլոր աշխատասեր, տաղանդավոր, բարեխիղճ և պրոֆեսիոնալ դատավորներին, որոնցից շատերին ես արդեն հանդիպել եմ: Նրանք պետք է հնարավորություն ունենան իրականացնելու իրենց գործունեությունը և արդարադատություն իրականացնելու առանց ճնշումների»,- ասել է Դեգնանը։
Նրա խոսքով, ԱՄՆ-ը տարիներ շարունակ հորդորում է վրացական իշխանություններին՝ էական բարեփոխումներ իրականացնել դատական համակարգում։
17:38 25.05.2025
Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է17:11 25.05.2025
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնըԵրևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...
16:40 25.05.2025
Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել էՄայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...
15:58 25.05.2025
Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al JazeeraԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...
15:46 25.05.2025
Գնացքի տակ ընկած պատանին մահացել էՄայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...
15:21 25.05.2025
Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկելՄայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...