12:57 06.04.2023
Ադրբեջանի իրավապահ մարմինները հինգշաբթի հայտնել են հանրապետության վեց քաղաքացիների ձերբակալության մասին, ովքեր ծրագրել են երկրում զինված անկարգություններ կազմակերպել՝ իշխանությունը զավթելու և կրոնական պետություն ստեղծելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ-ի, Պետական անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության համատեղ հայտարարությանը:
«Հաստատվել է, որ Իրանում բնակվող և իրանական հատուկ ծառայությունների հետ համագործակցող Ռուֆուլլա Ախունդզադեն և Բախտիյար Բայրամովը համագործակցության են ներգրավել Տերտերի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովին և հրահանգել ստեղծել «դիմադրության խումբ»՝ Ադրբեջանի տարածքում զինված անկարգություններ կազմակերպելու համար, զավթել իշխանությունը, բռնի կերպով փոխել երկրի սահմանադրական կարգը և սըտեղծել շարիաթի օրենքներով կառավարվող կրոնական պետություն»,- ասվում է հայտարարության մեջ։
Իրավապահ մարմինների աշխատակիցների խոսքով՝ Ջումշուդովն իր հերթին ներգրավել է իր մի քանի ծանոթների՝ համագործակցելու։
«Ձերբակալվածները, ներկայանալով որպես հավատացյալ, սոցիալական ցանցերում և մարդաշատ արարողությունների ժամանակ քարոզչություն են իրականացրել հօգուտ Իրանի և կրոնական արմատականության, կատարել են դրսից ստացված հանձնարարություններ՝ խարխլելու Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները»,- ասվում է զեկույցում։
Բացի դրանից, ըստ իրավապահ մարմինների, խմբի անդամները կազմակերպել են Իրանից «դիտավորյալ տեղափոխված» թմրամիջոցների վաճառք և դրանց վաճառքից ստացված մեծ գումարներ օգտագործել Ադրբեջանում արմատականություն քարոզելու և այլ դիվերսիոն գործողություններ ֆինանսավորելու համար։
17:38 25.05.2025
Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել է17:11 25.05.2025
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնըԵրևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...
16:40 25.05.2025
Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:20 25.05.2025
Անտառում ավտոմեքենան կողաշրջվել էՄայիսի 25-ին` ժամը 11:53-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ տարածք։ ...
15:58 25.05.2025
Իսրայելի հարձակումների հետևանքով Գազայում 52 պաղեստինցի է զոհվել. Al JazeeraԳազայի հատվածին Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամում առնվազն 52 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին և դրանով իսկ խախտելով հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից միջնորդների […] ...
15:46 25.05.2025
Գնացքի տակ ընկած պատանին մահացել էՄայիսի 25-ին` ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող գնացքը վրաերթի է ենթարկել Մ. Է.-ին (ծնված 2009 թ): […] ...
15:21 25.05.2025
Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկելՄայիսի 25-ին՝ ժամը 14:39-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մոտակայքում Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ պատանի է ընկել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ...