20:17 09.04.2023
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱԿ) կուսակցությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների հետ միասին ապրիլի 9-ին Թբիլիսիի կենտրոնում ակցիա է անցկացնում գործող իշխանության դեմ։
Հանրահավաքին հարյուրավոր մարդիկ են մասնակցում։ Ցուցարարները հավաքվել են ինչպես խորհրդարանի դիմացի հրապարակում, այնպես էլ հարակից Ռուսթավելի պողոտայում, որի երթևեկությունը արգելափակվել է ոստիկանների կողմից, հայտնում է «Իզվեստիա»-ի թղթակից Գիորգի Ջաբիշվիլին։ Իրավիճակը հանգիստ է, ասել է նա։
Ակցիայի կազմակերպիչները պահանջում են իշխանություններից կատարել ԵՄ 12 հանձնարարականները՝ դաշինքի անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
«ՄԱԿ» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Անա Ցիտլիձեի կարծիքով՝ առանց քաղբանտարկյալների ազատ արձակման անհնար է ընդունել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակը։
«Մենք պետք է կարողանանք ոտքի կանգնել և պաշտպանել մեր երկրի եվրոպական ապագան՝ չնայած մեր տարբեր դիրքորոշումներին», – մեջբերում է նրա խոսքերը Rustavi 2-ը։
«ՄԱԿ» խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Գիորգի Բոտկովելին հավելել է, որ այսօրվա ակցիան դարձել է վերկուսակցական, և դրա հիմնական նպատակը ԵՄ 12 կետից բաղկացած հանձնարարականների խստիվ կատարումն է՝ սկսած քաղբանտարկյալների ազատ արձակումից։
Պատգամավոր, «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Տակո Չարկվիանիի կարծիքով, եթե Վրաստանը ցանկանում է ինտեգրվել Արևմուտքին, ապա պետք է լինի արևմտյան արժեքների կրող։ Նա նաև կոչ է արել ազատ արձակել քաղբանտարկյալներին։
Ցուցարարները պահանջում են նաև ազատ արձակել Սաակաշվիլիին և «Մտավարի Արխի» հեռուստաալիքի ղեկավար Նիկա Գվարամիային։
19:41 25.05.2025
Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել19:41 25.05.2025
Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվելՇվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...
19:17 25.05.2025
Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
18:49 25.05.2025
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսինԻրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...
18:25 25.05.2025
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզումԱյսօր՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […] ...
18:00 25.05.2025
Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներՃանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...
17:38 25.05.2025
Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դինՄայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...