Երևանն ու Լիոնը կընդլայնեն գործակցության ծրագրերը. Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

Երևանն ու Լիոնը կընդլայնեն գործակցության ծրագրերը. Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է

17:22 10.04.2023

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է Երևանի քաղաքապետարանում: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:

Ընդլայնված կազմով հանդիպմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, Երևանի փոխքաղաքապետներ Տիգրան Ավինյանը, Սուրեն Գրիգորյանը, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը և «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ողջունելով հյուրերին՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Լիոնի քաղաքապետին՝ հրավերն ընդունելու և Երևան այցելելու համար: Լևոն Հովհաննիսյանը համոզմունք է հայտնել, որ Գրեգորի Դուսեի այցը նոր թափ կհաղորդի երկու քաղաքների միջև հաստատված գործակցության ընդլայնմանն ու համատեղ ծրագրերի իրականացմանը:

«Հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա: Մենք մեծապես կարևորում ենք Լիոնի հետ ունեցած մեր գործընկերային և բարեկամական հարաբերությունները, և կարծում եմ, որ արդեն կարող ենք աշխատանքներ սկսել հաջորդ եռամյա համաձայնագրի նախագծի ուղղությամբ և կոնկրետ գործակցություն ունենալ տրանսպորտի, երթևեկության կառավարման և քաղաքաշինության ոլորտներում, ինչպես նաև մշակույթի, տուրիզմի, կրթական և այլ բնագավառներում»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին կարևորելով երկու երկրների ու քաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերը՝ առանձնացրել է երկու նախագծերի իրականացում, որոնք առանցքային կլինեն Երևանի և Լիոնի գործակցության հեռանկարում:

«Լավագույն փորձի կուտակումը հրաշալի հնարավորություն է մրցունակ սերունդ ձևավորելու համար: Երիտասարդները մեր ապագան են և ապագա կառավարիչները, ուստի անչափ կարևորում եմ երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացումը: «Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի կողմից ժամանակին մշակվել է Կոնդի վերակառուցման նախագիծ: Այսօր մենք ունենք հնարավորություն՝ կյանք տալու այդ նախագծին և, պահանելով պատմական թաղամասի կոլորիտը, վերակառուցել այն»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:

Շնորհակալություն հայտնելով հրավերի և ջերմ ընդունելության համար՝ Գրեգորի Դուսեն նշել է, որ Լիոնն առանձնակի է կարևորում գործընկեր քաղաք Երևանի հետ հարաբերությունների էլ ավելի ընդլայնումը, և համոզմունք է հայտնել, որ այցը հնարավորություն կտա ուրվագծել ու սահմանել քայլերի այն հաջորդականությունը, որոնցով քաղաքներն առաջ կշարժվեն:

«Առողջ քաղաք, բարեկեցիկ կյանք և պատասխանատու տնտեսություն. սրանք են այն կարևոր մարտահրավերները, որ պետք է հաղթահարեն մեր քաղաքները: Ես համոզված եմ, որ համատեղելով մեր ջանքերը կկարողանանք կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշում ենք Երևանի և Լիոնի գործակցության շրջանակում: Սա իմ առաջին այցն է Երևան, և ես երջանիկ եմ, որ կարողացել եմ ներգրավվել երկու քաղաքների կապերի էլ ավելի ամրապնդման ու զարգացման գործում»,- նշել է Գրեգորի Դուսեն:

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև Երևանի և Լիոնի միջև ստորագրվելիք եռամյա ծրագրի մշակման վերաբերյալ:

Возможно, это изображение 2 человека

Возможно, это изображение 2 человека

Возможно, это изображение 10 человек

Нет описания фото.

Возможно, это изображение 8 человек

Возможно, это изображение 4 человека

Возможно, это изображение 3 человека

Возможно, это изображение 6 человек

Возможно, это изображение 7 человек

Возможно, это изображение 13 человек

Возможно, это изображение 5 человек

Возможно, это изображение 3 человека

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը ներկա կլինի ԱԱԱ-ի եզրափակչին

16:50 11.07.2025

Թրամփը ներկա կլինի ԱԱԱ-ի եզրափակչին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա կլինի ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 13-ին: Այս մասին հայտնել է FOX հեռուստաընկերության լրագրող Էդվարդ Լոուրենսը սոցիալական ցանցերում։ Ըստ նրա՝ Թրամփը նաև հայտարարել է, որ անձամբ կհանձնի մրցանակը հաղթող թիմին։ Այս տարվա մարտին Սպիտակ տանը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Թրամփին հրավիրել էր ներկա լինելու եզրափակչին։ […] ...

Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ հանձնառու է տարածաշրջանում կայունությանն աջակցելուն

16:40 11.07.2025

Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ հանձնառու է տարածաշրջանում կայունությանն աջակցելուն

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հանձնառու է հայ-ադրբեջանական սահմանի դիտարկմանն ու տարածաշրջանում կայունությանն աջակցելուն։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-միկրոբլոգում։ «Մեր պարեկային խմբերը շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում՝ հանձնառու լինելով տեղում տիրող իրավիճակի դիտարկմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,-նշված է գրառման մեջ։ ...

Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցել

16:38 11.07.2025

Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցել

Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցել քաղհասարակության և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, նպատակը՝ ռազմավարական մոտեցումներն ու համագործակցության հնարավոր ուղիների քննարկումն էր։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել ոլորտի մասնագետների և իրավապահ համակարգի ներկայացուցիչների՝ ռազմավարության մշակման գործընթացում ակտիվ ներգրավվածությունը՝ նշելով, որ հավաքագրված մասնագիտական կարծիքներն էական նշանակություն ունեն […] ...

ՍԱՏՄ-ն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով

16:27 11.07.2025

ՍԱՏՄ-ն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), հետ համատեղ: «Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը: Այս պահին արդեն ունենք 7 կազմակերպություն, որոնց, համատեղ տեսչական վերահսկողությունից հետո, թույլատրվել […] ...

Երկրորդ խաղին կմոտենանք շատ ավելի լավ․ Ռոբերտ Արզումանյան

16:15 11.07.2025

Երկրորդ խաղին կմոտենանք շատ ավելի լավ․ Ռոբերտ Արզումանյան

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է բելառուսական «Նեմանից» կրած 1:2 հաշվով պարտությունը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում։ «Մի քիչ լարվածություն կար սկզբից, այն ավելացավ երկրորդ խաղակեսում։ Ընդհանուր աշխատանքից գոհ եմ, բայց երկրորդ խաղակեսում 5 րոպեի ընթացքում ուշադիր չէինք և երկու գոլ բաց թողեցինք։ Երկրորդ խաղին կմոտենանք շատ ավելի լավ»,- ասել […] ...

Մի շարք անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ ստացել են տարբեր չափի գումարներ

16:02 11.07.2025

Մի շարք անձինք ապօրինի եղանակով վարորդական վկայականներ ձեռք բերելու համար կաշառքի միջնորդության պատրվակով քաղաքացիներից խաբեությամբ ստացել են տարբեր չափի գումարներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված  նախաքննությամբ հիմնավորվել է, որ  2024 թվականի սեպտեմբերի 2-ին՝ կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու դիտավորությամբ,  Երևանի բնակիչն իր ծանոթին հայտնել է, որ կարող է ՀՀ ՆԳՆ Լոռու մարզի հաշվառման-քննական բաժնում աշխատող նախկին գործընկերների օգնությամբ կազմակերպել ապօրինի եղանակով մի շարք անձանց վարորդական իրավունքի վկայականներ տրամադրելու գործընթացը՝ յուրաքանչյուր վկայականի դիմաց […] ...

BACK_TO_TOP