Հայաստանը պաշտոնապես դարձել է Համաշխարհային բանկի ՄԶԸ դոնոր՝ 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

Հայաստանը պաշտոնապես դարձել է Համաշխարհային բանկի ՄԶԸ դոնոր՝ 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ

11:26 11.04.2023

Ապրիլի 10-ին Հայաստանը պաշտոնապես դարձել է Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ) դոնոր՝ 1 միլիոն դոլար վճարման մասնակցությամբ։ Որոշումը պաշտոնականացվեց Վաշինգտոնում, Կ.Շ., կայացած արարողության ընթացքում, որի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՄԶԸ հանձնառության ստորագրված փաստաթուղթը հանձնեց Համաշխարհային բանկի Զարգացման ֆինանսավորման հարցերով փոխնախագահ Ակիհիկո Նիշիոյին և Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխտնօրեն Անտոնելլա Բասանիին։

ՄԶԸ դոնոր դառնալու մասին Կառավարության որոշումը Հայաստանը վավերացրել է 2023 թ. մարտի 10-ին՝ ՄԶԸ աջակցություն ստացող երկիր լինել դադարելուց սոսկ ինը և միջինից բարձր եկամտով երկրի կարգավիճակ ձեռք բերելուց չորս տարի անց։ Անդամակցելու որոշումը կայացվել էր 2022 թվականի աշնանը, երբ Հայաստանն ու Համաշխարհային բանկը Երևանում իրենց գործընկերության 30 ամյակն էին տոնում։

«Հայաստանը, լինելով միջինից բարձր եկամուտ ունեցող երկիր, այլևս չի օգտվում Միջազգային զարգացման ընկերակցության աջակցությունից։ Կարծում ենք՝ եկել է ժամանակը, որ Հայաստանը սկսի աջակցել օժանդակության կարիք ունեցող երկրներին։ Սա հրաշալի հնարավորություն է Հայաստանի համար՝ մի կողմից օգնելու ցածր եկամուտ ունեցող երկրներին, մյուս կողմից՝ իր երախտագիտությունը հայտնելու ժամանակին ստացված համանման աջակցության համար։ Այս քայլով Հայաստանը ևս մեկ անգամ կվերահաստատի ինչպես Համաշխարհային բանկի խմբի հետ արդյունավետ փոխգործակցությունը, այնպես էլ իր համաձայնությունը ՄԶԸ կողմից իրականացվող քաղաքականությանը», – ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստանում Համաշխարհային բանկի ներգրավվածության մեկնարկը տրվել է 1992 թվականին՝ երկրի անկախացումից սոսկ մեկ տարի անց, շուկայական տնտեսության երկրի անցմանը օժանդակելու նպատակով։ Սկզբնական ներգրավվածությունը գլխավորապես ՄԶԸ վարկերի և կայունացման ծրագրերի միջոցով էր՝ աջակցելով անցումային բարեփոխումներին։ Այդ ժամանակից ի վեր Համաշխարհային բանկն օժանդակել է ինստիտուցիոնալ բարեփոխումների և ենթակառուցվածքի ներդրումների լայն շրջանակի այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ էներգետիկան, ջուրը և ճանապարհները, ինչպես նաև կրթությունը, առողջապահությունը և սոցիալական պաշտպանությունը։

«Համաշխարհային բանկի ներգրավվածության սկզբից ի վեր Հայաստանը տնտեսական խորը վերափոխման է ենթարկվել՝ 30 տարվա ընթացքում հնարավորություն ունենալով ՄԶԸ աջակցություն ստացող երկրից ՄԶԸ դոնոր երկիր դառնալու»,- ասաց Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի փոխնախագահ Անտոնելլա Բասանին։ «Համակարգված բարեփոխումներն օգնել են պահպանել կայուն տնտեսական աճը՝ այդպիսով բարելավելով երկրում բազմաթիվ մարդկանց կյանքն ու ապրուստի միջոցները։ Գործընթացում Հայաստանը կարևոր գիտելիք է կուտակել այն մասին, թե ինչպես բարեփոխել, ինչն այսօր ՄԶԸ աջակցություն ստացողների համար կարող է մեծ արժեք ունենալ»։

Ստեղծվելով 1960 թվականին՝ ՄԶԸ-ն Համաշխարհային բանկի՝ աշխարհի ամենաաղքատ երկրներին աջակցելու հիմնական գործիքն է՝ դրամաշնորհների և զրոյականից մինչև ցածր տոկոսադրույքով վարկերի տրամադրման միջոցով, որոնք ուղղված են տնտեսական զարգացման խթանմանը, արտադրողականության բարձրացմանը և այդպիսով՝ ողջ մոլորակում կենսամակարդակի բարձրացմանը։ Հայաստանը ՄԶԸ-ին անդամակցել է 1993 թվականին և այդ ժամանակից ի վեր, որպես շահառու, 1.4 միլիարդ դոլարի ֆինանսական օժանդակություն է ստացել։

«Հայաստանը միանում է դոնորների համաշխարհային համայնքին, որը ՄԶԸ-ին հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով ֆինանսավորում տրամադրելու աշխարհի 75 ամենաաղքատ և ամենախոցելի երկրներին` իրենց զարգացման կարիքները հոգալու համար», – ասաց Համաշխարհային բանկի Զարգացման ֆինանսների հարցերով փոխնախագահ Ակիհիկո Նիշիոն, ով վերահսկում է ՄԶԸ-ն։ «Դրվատում եմ Հայաստանի այս օրինակելի քայլը, որը դադարելով ՄԶԸ աջակցություն ստացող երկիր լինելուց, այժմ ցանկանում է վերադարձնել՝ ինչը համաշխարհային միասնության և միջազգային համագործացության դրսևորում է»։

1992 թվականին Համաշխարհային բանկին և 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ Համաշխարհային բանկի ընդհանուր հանձնառությունները կազմել են մոտավորապես 2.6 միլիարդ դոլար՝ օժանդակելով 78 ծրագրերի այնպիսի ոլորտներում, որոնք ուղղված են փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության բարձրացմանը, մարդկային կապիտալի և արդարության բարելավմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների կայուն կառավարմանը։

Համաշխարհային բանկը հանձնառու է մնում Հայաստանի վստահելի գործընկերը լինելուն և շարունակելու է երկրին օժանդակել իր վերափոխման ճանապարհին՝ դեպի ավելի մրցունակ, կանաչ և թվային տնտեսություն, որն իր ողջ ժողովրդի համար ավելի լավ աշխատատեղեր և հնարավորություններ է ապահովում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահին

19:29 18.08.2025

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող […] ...

Վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում․ Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին

19:21 18.08.2025

Վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում․ Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետեւյալն է․ նրանք մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչ վերաբերվում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել […] ...

Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր․ Փաշինյան

19:16 18.08.2025

Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում նշեց, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր։ «Դեռեւս 2025 թվականի մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ՝ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ […] ...

Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին․ Փաշինյան

19:04 18.08.2025

Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին․ Փաշինյան

Մենք վճռականորեն մերժեցինք և բացառեցինք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։ Այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում՝ անդրադառնալով վաշինգտոնյան պայմանավորվածություններին։ Խոսելով խաղաղության գործընթացի կարևորության մասին՝ Փաշինյանը նշեց․ «Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին: Խաղաղությունը պետք է լուսավորի մեր նահատակների հոգիները, որովհետև ահա Հայաստանը՝ […] ...

Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ ճիշտ է անում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար

19:00 18.08.2025

Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ ճիշտ է անում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար

Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միայն «հիմար մարդիկ» կարող են մտածել, թե ինքը սխալ քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի շուրջ հակամարտությունը լուծելու համար։ «Ես այստեղ եմ միայն սա դադարեցնելու համար, որպեսզի այն չշարունակվի։ Ես ճիշտ գիտեմ, թե ինչ եմ անում, ինձ խորհուրդ պետք չէ […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարին

18:53 18.08.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին ընդգրկված է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում: Ողջունելով իրանցի […] ...

BACK_TO_TOP