18:11 11.04.2023
Թուրքիայի արտգործնախարար Մևվլութ Չավուշօղլուն «A Haber»-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է Իրաքի Սուլեյմանիե քաղաքում վերջերս տեղի ունեցած իրադարձություններին: Փոխանցւոմ է Ermenihaber.am-ը։
«Սուլեյմանիեյում ամեն տեղ վերահսկում են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD)»,- ասել է նախարարը:
Չավուշղօղլուն հիշեցնելով, որ Իրաքի հյուսիսում ընկած ինքնաթիռը Սիրիայի ժողովրդավարական ուժերին է պատկանում, նշել է. «Մեր տեղեկությունների համաձայն՝ այն ինքնաթիռը, որն օգտագործել են ահաբեկիչները, հատկացվել է Սուլեյմանիեի ղեկավարության, ավելի ճիշտ՝ Թալաբանիի կուսակցության կողմից: Օդային տարածքի վերահսկողությունն ԱՄՆ-ինն է, ինչի շնորհիվ այդ ինքնաթիռների վերաբերյալ տեղեկություն ունի նաև ԱՄՆ-ն:
ՔԲԿ-ը Սուլեյմանիեյում արդեն բոլորին, հատկապես Թալաբանիի կուսակցությանը, ամբողջությամբ իր վերահսկողության տակ է առել: Կամաց-կամաց այն ներթափանցել ու ներթափանցում է օդանավակայան և այլ ռազմավարական նշանակության օբյեկտներ: Կարող ենք ասել, որ Սուlեյմանիեյում արդեն ամբողջությամբ ՔԲԿ-ն է վերահսկողություն սահմանել»։
Իսկ վերջում հավելել է. «Մեր գործողությունները (ռազմագործողություն – խմբ.) շարունակվելու են մինչև վերջ»:
Ապրիլի 9-ին Իրաքյան Քուրդիստանի Սուլեյմանիյե քաղաքի օդանավակայանի վրա ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակում էր իրականացվել:
Ամերիկացի պաշտոնյաների տեղեկացմամբ՝ թիրախը եղել էր Սիրիայի Ժողովրդավարական ուժերի հրամանատար Մազլում Աբդին, սակայն Աբդին և այդ պահին իր կողքին գտնվող 3 ամերիկացի զինվորականները չէին տուժել:
Վերնոշյալ իրադարձություններից հետո Իրաքը կատարվածի մեջ մեղադրում էր Թուրքիային: Իսկ Թուրքիայի ՊՆ պաշտոնյաներից մեկն, իր հերթին «AFP»-ին տված հարցազրույցի ժամանակ նշել էր, որ Անկարան ոչ մի կապ չունի հրթիռակոծման դեպքի հետ և որ իրենց ԶՈՒ-ն նման ռազմական գործողություն չի իրականացրել:
Ըստ թուրքական աղբյուրի՝ ավելի ուշ Իրաքը ներողություն էր խնդրել:
18:49 25.05.2025
Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսինԻրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...
18:25 25.05.2025
Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզումԱյսօր՝ մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Դ.-ն իր վարած «Mercedes ML350» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 22 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն: Ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է […] ...
18:00 25.05.2025
Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներՃանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...
17:38 25.05.2025
Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դինՄայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...
17:11 25.05.2025
Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնըԵրևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...
16:40 25.05.2025
Կոթի բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՄայիսի 26-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...