Առանց հարկերի հաշվարկման և վճարման բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեություն էր իրականացնում. ՊԵԿ բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

Առանց հարկերի հաշվարկման և վճարման բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեություն էր իրականացնում. ՊԵԿ բացահայտումը

10:56 12.04.2023

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Watch24.am» տելեգրամյան ալիքի և «watch24.am_new» ինստագրամյան էջի միջոցով իրականացվում է բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեություն։ Նշված էջերի հետազոտման արդյունքում պարզվել է, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունը կազմակերպվում է տևական ժամանակ: Գովազդվում են շուրջ 187 հատ, ընդհանուր 5.433.986 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով տարբեր տեսակի՝ հիմնականում «Rolex», «Audemars Piguet», «Patek Philippe», թանկարժեք ժամացույցներ: Ի դեպ, վաճառքի ենթակա բրենդային ժամացույցները գովազդվում էին հանրությանը հայտնի տարբեր անձանց կողմից։

Միաժամանակ տեղեկություններ էին ստացվել, որ բրենդային թանկարժեք ժամացույցների առուվաճառքի գործունեությունն իրականացնում է Երևանի բնակիչ Հ․ Ք․-ն։
Ենթադրյալ հարկային իրավախախտումները բացահայտելու նպատակով՝ մշակված և իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ Երևանի քաղաքի բնակիչը, հաշվառված լինելով որպես անհատ ձեռնարկատեր, երբևէ չի իրականացրել ապրանքների ներմուծումներ, ձեռքբերումներ և միայն առանց հետագա օտարման՝ 2020 թվականի փետրվարի 18-ին դուրս է գրել բրենդային ժամացույցի տեղափոխման փաստաթուղթ, իսկ 2020 թվականի օգոստոսի 31-ից դադարեցրել է գործունեությունը։

Ստացված տվյալներն իրացնելու նպատակով՝ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակցի կողմից «Հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում գնում կատարելու նպատակով ընտրվել է վաճառվող «Rolex» տեսակի ժամացույցը, որի համար վերջինս կանխիկ պահանջել է 45․500 ԱՄՆ դոլար։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կանխիկ եղանակով վճարվել է 45․500 ԱՄՆ դոլար գումար, որի դիմաց վերջինս վաճառել է տվյալ ժամացույցն՝ իր գործարանային տուփով։

«Հսկիչ գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելուց անմիջապես հետո, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով` հարկման օբյեկտը թաքցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, քաղաքացին ձերբակալվել և բերվել է ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն։ Վերջինիս անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 20․053 ԱՄՆ դոլար, 330 ԱՄԷ դիրհամ, 50 եվրո և «Breguet» տեսակի բրենդային ժամացույց։
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահին

19:29 18.08.2025

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող […] ...

Վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում․ Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին

19:21 18.08.2025

Վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում․ Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետեւյալն է․ նրանք մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչ վերաբերվում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել […] ...

Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր․ Փաշինյան

19:16 18.08.2025

Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում նշեց, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր։ «Դեռեւս 2025 թվականի մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ՝ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ […] ...

Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին․ Փաշինյան

19:04 18.08.2025

Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին․ Փաշինյան

Մենք վճռականորեն մերժեցինք և բացառեցինք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։ Այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում՝ անդրադառնալով վաշինգտոնյան պայմանավորվածություններին։ Խոսելով խաղաղության գործընթացի կարևորության մասին՝ Փաշինյանը նշեց․ «Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին: Խաղաղությունը պետք է լուսավորի մեր նահատակների հոգիները, որովհետև ահա Հայաստանը՝ […] ...

Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ ճիշտ է անում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար

19:00 18.08.2025

Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ ճիշտ է անում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար

Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միայն «հիմար մարդիկ» կարող են մտածել, թե ինքը սխալ քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի շուրջ հակամարտությունը լուծելու համար։ «Ես այստեղ եմ միայն սա դադարեցնելու համար, որպեսզի այն չշարունակվի։ Ես ճիշտ գիտեմ, թե ինչ եմ անում, ինձ խորհուրդ պետք չէ […] ...

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարին

18:53 18.08.2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին ընդգրկված է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում: Ողջունելով իրանցի […] ...

BACK_TO_TOP