Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը գլխավորել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+34.09 oC

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը գլխավորել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

18:51 12.04.2023

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման խորհրդի հերթական՝ 20-րդ նիստը։ Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին, պետական գերատեսչությունների մի շարք ներկայացուցիչներ։

Ողջունելով ՓՄՁ զարգացման խորհրդի անդամներին՝ փոխվարչապետն ընդգծել է ինչպես խորհրդի կողմից ձեւակերպված խնդիրների եւ առաջարկվող լուծումների քննարկման, այնպես էլ նախորդ նիստերի արդյունքների ամփոփման կարեւորությունը։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ մասնակիցներին ներկայացվել է խորհրդի 19-րդ նիստի ընթացքում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։

Նիստի ընթացքում քննարկվել են գործարար միջավայրի բարելավմանն ուղղված մի շարք կարգավորումներ, այդ թվում՝ մշակող արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների կողմից նոր աշխատողների ներգրավման ու վերջիններիս ուսուցումը խրախուսելու, ինչպես նաեւ բիզնեսի կողմից կրթական հաստատություններին իրականացվող նվիրատվությունների ծավալը մեծացնելու վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաեւ օպցիոնի պայմանագրերի համար իրավակարգավորող դաշտի ձեւավորման կարեւորությանն ու այս ուղղությամբ առաջարկվող կարգավորումներին։ Ինչպես օրակարգային հարցերի, այնպես էլ փոքր եւ միջին ձեռնարկություններին վերաբերող առանձին խնդիրների վերաբերյալ փոխվարչապետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ։

Շնորհակալություն հայտնելով Խորհրդին արդյունավետ աշխատանքի եւ առարկայական քննարկումների համար՝ փոխվարչապետը կարեւորել է քննարկվող բարեփոխումների ուղղությամբ շարունակական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը՝ մասնավոր հատվածի հետ շարունակական երկխոսության ապահովման ճանապարհով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կանեփի 1000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը

17:00 11.07.2025

Կանեփի 1000 բույս և 1 կիլոգրամից ավելի մարիխուանա. Արարատի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Գետափնյա գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը բակում ապօրինի աճեցնում է կանեփ և պահում թմրանյութ։ Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց։ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի հազար թուփ և մեկ կիլոգրամ 290 գրամից ավելի մանրացված-չորացված դեղնականաչավուն զանգված։ Ըստ տանտիրոջ` կանեփից պատրաստված թմրանյութն […] ...

Թրամփը ներկա կլինի ԱԱԱ-ի եզրափակչին

16:50 11.07.2025

Թրամփը ներկա կլինի ԱԱԱ-ի եզրափակչին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկա կլինի ֆուտբոլի ակումբային աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 13-ին: Այս մասին հայտնել է FOX հեռուստաընկերության լրագրող Էդվարդ Լոուրենսը սոցիալական ցանցերում։ Ըստ նրա՝ Թրամփը նաև հայտարարել է, որ անձամբ կհանձնի մրցանակը հաղթող թիմին։ Այս տարվա մարտին Սպիտակ տանը ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Թրամփին հրավիրել էր ներկա լինելու եզրափակչին։ […] ...

Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ հանձնառու է տարածաշրջանում կայունությանն աջակցելուն

16:40 11.07.2025

Հայաստանում ԵՄ առաքելությունը հայտարարել է, որ հանձնառու է տարածաշրջանում կայունությանն աջակցելուն

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հանձնառու է հայ-ադրբեջանական սահմանի դիտարկմանն ու տարածաշրջանում կայունությանն աջակցելուն։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության X-միկրոբլոգում։ «Մեր պարեկային խմբերը շուրջօրյա մոնիթորինգ են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում՝ հանձնառու լինելով տեղում տիրող իրավիճակի դիտարկմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը»,-նշված է գրառման մեջ։ ...

Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցել

16:38 11.07.2025

Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցել

Հանցավորության դեմ պայքարի ռազմավարական ծրագրի մշակման գործընթացի շրջանակում հանրային քննարկումներ են տեղի ունեցել քաղհասարակության և շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, նպատակը՝ ռազմավարական մոտեցումներն ու համագործակցության հնարավոր ուղիների քննարկումն էր։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը բարձր է գնահատել ոլորտի մասնագետների և իրավապահ համակարգի ներկայացուցիչների՝ ռազմավարության մշակման գործընթացում ակտիվ ներգրավվածությունը՝ նշելով, որ հավաքագրված մասնագիտական կարծիքներն էական նշանակություն ունեն […] ...

ՍԱՏՄ-ն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով

16:27 11.07.2025

ՍԱՏՄ-ն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր), հետ համատեղ: «Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը: Այս պահին արդեն ունենք 7 կազմակերպություն, որոնց, համատեղ տեսչական վերահսկողությունից հետո, թույլատրվել […] ...

Երկրորդ խաղին կմոտենանք շատ ավելի լավ․ Ռոբերտ Արզումանյան

16:15 11.07.2025

Երկրորդ խաղին կմոտենանք շատ ավելի լավ․ Ռոբերտ Արզումանյան

«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հետխաղային ասուլիսում մեկնաբանել է բելառուսական «Նեմանից» կրած 1:2 հաշվով պարտությունը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում։ «Մի քիչ լարվածություն կար սկզբից, այն ավելացավ երկրորդ խաղակեսում։ Ընդհանուր աշխատանքից գոհ եմ, բայց երկրորդ խաղակեսում 5 րոպեի ընթացքում ուշադիր չէինք և երկու գոլ բաց թողեցինք։ Երկրորդ խաղին կմոտենանք շատ ավելի լավ»,- ասել […] ...

BACK_TO_TOP