Վրաստանում վաճառված անշարժ գույքի գրեթե 1/5-ը ձեռք են բերել օտարերկրացիները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+32.09 oC

Վրաստանում վաճառված անշարժ գույքի գրեթե 1/5-ը ձեռք են բերել օտարերկրացիները

20:35 13.04.2023

2022 թվականի ընթացքում Վրաստանում վաճառված անշարժ գույքի գրեթե մեկ հինգերորդը ձեռք են բերել օտարերկրյա քաղաքացիները։ Խոսքը 15 հազար բնակարանների մասին է, որոնք գնել են 10,6 հազար օտարերկրյա քաղաքացիներ։

Aliq Media-ի հաղորդմամբ՝ վիճակագրության համաձայն, ամենաշատը՝ 6 062 բնակարան, ձեռք են բերել ՌԴ քաղաքացիները, թեև տեղեկատվության մեջ չի նշվում, թե դրանցից քանիսն են միաժամանակ եղել նաև Վրաստանի քաղաքացիներ։ Երկրորդ տեղում Իսրայելի քաղաքացիներն են, որոնք անցյալ տարի գնել են 1 892 բնակարան, երրորդում՝ Ուկրաինայի քաղաքացիները. նրանք գնել են 1 321 բնակարան։

2022 թվականին օտարերկրյա քաղաքացիների ձեռք բերած բնակարանների թիվն այլ երկրների դեպքում բաշխված է հետևյալ կերպ.

  • Իրան՝ 650 բնակարան, գնորդների թիվը `382 մարդ,
  • Թուրքիա՝ 473 բնակարան, գնորդների թիվը՝ 307 մարդ,
  • Բելառուս՝ 446 բնակարան, գնորդների թիվը՝ 371 մարդ,
  • Գերմանիա՝ 424 բնակարան, գնորդների թիվը` 325 մարդ,
  • ԱՄՆ՝ 376 բնակարան, գնորդների թիվը` 246 մարդ,
  • Ղազախստան՝ 294 բնակարան, գնորդների թիվը՝ 237 մարդ,
  • Հայաստան՝ 285 բնակարան, գնորդների թիվը՝ 203 մարդ։

Ինչ վերաբերում է 2023 թվականի արդյունքներին, ապա առաջին եռամսյակում օտարերկրյա քաղաքացիները գնել են 5 159 բնակարան, որից ՌԴ քաղաքացիները գնել են 2 187 բնակարան։

2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում օտարերկրյա քաղաքացիների ձեռք բերած բնակարանների թիվն այլ երկրների դեպքում բաշխված է հետևյալ կերպ.

  • Իսրայել՝ 671 բնակարան, գնորդների թիվը` 472 մարդ,
  • Ուկրաինա՝ 520 բնակարան, գնորդների թիվը` 344 մարդ,
  • Բելառուս՝ 164 բնակարան, գնորդների թիվը՝ 135 մարդ,
  • Թուրքիա՝ 143 բնակարան, գնորդների թիվը` 102 մարդ,
  • Իրան՝ 129 բնակարան, գնորդների թիվը՝ 102 մարդ,
  • Լեհաստան՝ 127 բնակարան, գնորդների թիվը` 89 մարդ,
  • Գերմանիա՝ 112 բնակարան, գնորդների թիվը` 88 մարդ,
  • Ղազախստան՝ 105 բնակարան, գնորդների թիվը` 89 մարդ,
  • Հայաստան՝ 93 բնակարան, գնորդների թիվը՝ 79 մարդ։

Արդարադատության նախարարության վիճակագրության համաձայն՝ վաճառված բնակարանների և գնորդների հարաբերակցությունը 1,35 է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն

19:35 18.08.2025

Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում անազատության մեջ պահվող անձանց հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն

Ժողովրդին ուղղված իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների հարցը Խաղաղության համաձայնագրի տեքստում չներառելուն։ «Օգոստոսի 11–ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախաստորագրված տեքստը, եւ արդեն մի քանի տարի դրա շուրջ հյուսվող դավադրությունների տեսությունները պարզապես փլուզվեցին խաղաքարտերի տնակի նման՝ այդ հրապարակման արդյունքում։ […] ...

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահին

19:29 18.08.2025

ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող […] ...

Վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում․ Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին

19:21 18.08.2025

Վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում․ Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասին

Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետեւյալն է․ նրանք մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչ վերաբերվում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել […] ...

Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր․ Փաշինյան

19:16 18.08.2025

Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում նշեց, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր։ «Դեռեւս 2025 թվականի մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ՝ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ […] ...

Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին․ Փաշինյան

19:04 18.08.2025

Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին․ Փաշինյան

Մենք վճռականորեն մերժեցինք և բացառեցինք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։ Այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում՝ անդրադառնալով վաշինգտոնյան պայմանավորվածություններին։ Խոսելով խաղաղության գործընթացի կարևորության մասին՝ Փաշինյանը նշեց․ «Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին: Խաղաղությունը պետք է լուսավորի մեր նահատակների հոգիները, որովհետև ահա Հայաստանը՝ […] ...

Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ ճիշտ է անում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար

19:00 18.08.2025

Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ ճիշտ է անում ուկրաինական հակամարտությունը լուծելու համար

Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միայն «հիմար մարդիկ» կարող են մտածել, թե ինքը սխալ քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի շուրջ հակամարտությունը լուծելու համար։ «Ես այստեղ եմ միայն սա դադարեցնելու համար, որպեսզի այն չշարունակվի։ Ես ճիշտ գիտեմ, թե ինչ եմ անում, ինձ խորհուրդ պետք չէ […] ...

BACK_TO_TOP