ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Սիրիայի ԲԱԱՍ կուսակցության ներկայացուցիչ Հիլալ Հիլալին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է Սիրիայի ԲԱԱՍ կուսակցության ներկայացուցիչ Հիլալ Հիլալին

11:48 14.04.2023

Ապրիլի 13-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ընկերակցող պատվիրակության հետ, Դամասկոսում հանդիպել է Սիրիայի ԲԱԱՍ կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հիլալ Հիլալիին։

Հիլալին, իր կողմից ողջունելով հյուրերին, փոխանցել է ԲԱԱՍ կուսակցության գլխավոր քարտուղար Բաշար ալ-Ասադի ողջույնները պատվիրակությանը եւ նրանց միջոցով հայությանը՝ ընդգծելով, որ սիրահայությունը սիրիական հասարակության էական բաղադրիչներից մեկն է։

Հիլալը բարձր է գնահատել սիրիահայության ազգային, պատվաբեր դիրքորոշումները Սիրիայի դեմ մղված պատերազմի տարիներին, ինչպես նաեւ սիրիական բանակի կողքին կանգնած լինելը։ Նա իր երախտագիտությունն է հայտնել հայությանը՝ երկրաշարժի աղետին արաբ եղբայրներին օգնության ձեռք մեկնելու եւ նրանց վիշտն ամոքելու համար։ Հալիլը շեշտել է՝ երկու ժողովուրդները, նույն թշնամու ոտնձգությունների հետեւանքները կրած լինելով, բարեկամական եւ փոխադարձ հարգանքի ամուր եւ պատմական կապեր ունեն։

Զրուցակիցները խոսել են տարածաշրջանային իրավիճակի եւ համաշխարհային տնտեսական տագնապի շուրջ։ ԲԱԱՍ կուսակցության Կենտրոնական վարչության ներկայացուցիչը մատնանշել է, որ Սիրիան երկար տարիներ դիմադրել է պատրեազմին ու ահաբեկչությանը՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին, իսկ ներկայումս գտնվում է տարածաշրջանային իր ձեռքբերումները հանուն ժողովրդի լավագույնս օգտվելու մարտահրավերին դեմ հանդիման։

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանն իր հերթին ընդգծել է, որ հանուն ճշմարտության պայքարողը հաղթում է, եթե հավատում է իր պայքարին։ Տեր-Խաչատուրյանն իր ողջույններն ու երախտագիտությունն է հղել ԲԱԱՍ կուսակցության գլխավոր քարտուղար դոկտոր Բաշար ալ-Ասադին՝ շեշտելով, որ Սիրիան միշտ նեցուկ է եղել հայությանը եւ պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը բարձր է գնահատել երկու բարեկամ ժողովուրդների եւ կուսակցությունների պատմական կապերը։

Տեր-Խաչատուրյանը շեշտել է՝ սիրիահայությունը կառչած է մնում Սիրիական հայրենիքին եւ ամեն ջանք ի գործ է դնում նրա վերականգնման համար։

Պատվիրակության անդամները, որի կազմում էին ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի հայկական երեսփոխանական բլոկի նախագահ Հակոբ Բագրատունին, Սիրիայի խորհրդարանի երեսփոխան Ժիրայր Րեիսյանը, ազգայիններ Արմեն Ուրֆալյանն ու Սուրեն Վարդանյանը, ԲԱԱՍ կուսակցության 76-ամյակի առիթով շնորհավորանքներն են փոխանցել կուսակցության ղեկավարությանը։

Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԲԱԱՍ կուսակցության Կենտրոնական վարչության անդամ Յասեր ալ-Շուֆին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP