17:35 22.08.2018
«Aerosmith» ռոք խմբի մենակատար Սթիվեն Թայլերը Սպիտակ տուն է ուղարկել մի նամակ՝ պահանջով դադարեցնել օգտագործել խմբի երգերն այն միջոցառումներին, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենում իր համակիրների առջև: Այս մասին գրում է «Variety» պարբերականը՝ հղում անելով Թայլերի փաստաբան Դին Լապոլտին:
Պարբերականի տեղեկություններով՝ Սթիվեն Թայլերը նամակն ուղարկել է այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Արևմտյան Վիրջինիայում: Այդ ժամանակ հնչել է ռոք խմբի «Living on the Edge» երգը: Նամակում երգիչը հատուկ շեշտել է Թրամփի կողմից հեղինակային իրավունքների խախտումը:
Փաստաբան Դին Լապոլտի խոսքով՝ քաղաքական հարթակում այդ երգը հնչեցնելը կարող է կեղծ տպավորություն թողնել, թե Թայլերն աջակցում է Թրամփին:
Հաղորդվում է, որ սա «Aerosmith» ռոք խմբի առաջին զգուշացումը չէ Դոնալդ Թրամփին: Նման հորդորով առաջին նամակը նրանք ուղարկել են դեռևս 2015 թվականին, երբ ապագա նախագահն իրականացնում էր նախընտրական քարոզարշավը:
14:35 01.08.2025
Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...
14:23 01.08.2025
Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձրՕդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
14:13 01.08.2025
Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակիԿամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...
14:10 01.08.2025
Բենզալցակայանում հուշանվեր թղթադրամ իրացրած տղամարդը ձերբակալվել էՊարեկային ծառայության Կոտայքի մարզի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ժամանակ տեղեկություն էին ստացել, որ Աբովյան քաղաքի 11-րդ փողոցում գտնվող բենզալցակայանում վարորդներից մեկը վճարել է 5000 ՀՀ դրամ անվանական արժեքով հուշանվեր թղթադրամով։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումներով պարզվել է, որ նշված արարքը կատարել է Նոր Գյուղի 45-ամյա բնակիչը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել […] ...
13:55 01.08.2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից բռնագանձել 1 անշարժ գույք, ավելի քան 415 միլիոն դրամՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 1 բնակելի տուն. […] ...
13:43 01.08.2025
ՃՏՊ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհՕգոստոսի 1-ին, ժամը 10։22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները: […] ...