Աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն արթնացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2024
  • $
    387.64
  • RUBLE
    4.24
  • 417.91
WEATHER
+11.09 oC

Աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն արթնացել է

21:16 16.04.2023

Մեքսիկայում կիրակի օրը՝ ապրիլի 16-ին, արթնացել է աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Պոպոկատեպետլը։ Ծուխը բարձրացել է մոտ 6700 մետր բարձրության։ Այդ մասին հայտնում է Volcano Discovery-ը։

Շրջանում սկսվել է մարդկանց տարհանումը։

Աղետների կանխարգելման ազգային կենտրոնի կողմից Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի (UNAM) հետ համատեղ իրականացվող ամենօրյա մոնիտորինգի համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Պոպոկատեպետլ հրաբխում գրանցվել է 148 արտանետում:

Պոպոկատեպետլը գտնվում է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյից 64 կիլոմետր հարավ-արևելք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ում մահացության մակարդակը մինչև 2040 թվականը կգերազանցի ծնելիությունը․ Կոնգրես

20:27 13.05.2024

ԱՄՆ-ում մահացության մակարդակը մինչև 2040 թվականը կգերազանցի ծնելիությունը․ Կոնգրես

ԱՄՆ-ում մահացության մակարդակը մինչև 2040 թվականը կգերազանցի ծնելիությունը, իսկ առանց միգրանտների պատշաճ հոսքի, երկրի բնակչությունը կսկսի նվազել, ասվում է Կոնգրեսի բյուջետային գրասենյակի երկուշաբթի հրապարակած զեկույցում: «Գործակալության կանխատեսումների համաձայն՝ 2040 թվականից մահացությունը կգերազանցի ծնելիությունը: Արդյունքում, ներգաղթի բացակայության դեպքում, բնակչության թիվը կսկսի նվազել»,- ասվում է զեկույցում: Փաստաթղթի հեղինակները կարծում են, որ ԱՄՆ-ի ընդհանուր պետական ​​պարտքը 2054 թվականին […] ...

Իսպանիան կոչ է արել արգելել Իսրայելին մասնակցել Օլիմպիական խաղերին

20:20 13.05.2024

Իսպանիան կոչ է արել արգելել Իսրայելին մասնակցել Օլիմպիական խաղերին

Իսպանիայի ձախակողմյան Podemos կուսակցությունը կոչ է արել Իսրայելին արգելել մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին և կոչ է արել մյուս երկրներին բոյկոտել մրցույթը, երկուշաբթի օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է կուսակցության խոսնակ Մարիա Թերեզա Պերեսը։ «Մենք դեմ ենք Իսրայելի մասնակցությանը Օլիմպիական խաղերին, միջազգային հանրությունը պետք է վետո դնի Իսրայելի նման պետությանը, և եթե դա տեղի չունենա, […] ...

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իր միջուկային դոկտրինը ոչ մի փոփոխության չի ենթարկվել

20:10 13.05.2024

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ իր միջուկային դոկտրինը ոչ մի փոփոխության չի ենթարկվել

Իրանի միջուկային դոկտրինը չի փոխվել, քանի որ Թեհրանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի արտադրությանը և տարածմանը: Այս մասին ամենշաբաթյա ասուլիսում հայտարարել է Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Իրանի դիրքորոշումը հստակ արտահայտվել է երկրի բարձրագույն ղեկավարության կողմից, և Իրանի միջուկային դոկտրինը որևէ փոփոխության չի ենթարկվել», -նրա խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։ Ինչպես հիշեցրել […] ...

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

19:30 13.05.2024

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը

Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ և առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը Երևանում մայիսի 15-ին և 16-ին կմասնակցի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպմանը և գործարար համաժողովին՝ ներկայացնելով Եվրոպականն միությունը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունից, ԵՀ գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսն իր առաքելության շրջանակում կմասնակցի «Կրիտիկական հումքի» վերաբերյալ պանելային քննարկմանը, ինչպես նաև ներկա […] ...

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

18:58 13.05.2024

Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել

Հնդկաստանը Իրանի հետ պայմանագիր է ստորագրել իրանական Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու շուրջ, հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Reuters գործակալությունից։ Հնդկաստանը Իրանի հարավ-արևելյան ափին գտնվող Չաբահար նավահանգիստը զարգացնում էր՝ որպես Իրան, Աֆղանստան և Կենտրոնական Ասիայի երկրներ ապրանքներ տեղափոխելու ուղի՝ շրջանցելով Պակիստանում գտնվող Կարաչիի և Գվադարի նավահանգիստները։ Այնուամենայնիվ, ըստ […] ...

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան

18:46 13.05.2024

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակությունն այցելել է խորհրդարան

Մենք կարեւորում ենք Հայաստանի եւ Նեպալի միջեւ հարաբերությունների զարգացումը: Երկու երկրներն էլ ունեն բավականին հետաքրքիր նմանություններ եւ առկա է տարբեր բնագավառներում երկկողմ ներուժն առավել ակտիվ իրացնելու անհրաժեշտություն. ողջունելով Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ ասել է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը: Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի […] ...

BACK_TO_TOP