19:43 17.04.2023
Ուկրաինայի փոխվարչապետ Ալեքսանդր Կուբրակովը երեքշաբթի կայցելի Թուրքիա, կողմերը կքննարկեն «հացահատիկի գործարքը». հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Երկուշաբթի ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ հացահատիկի գործարքի հեռանկարներն այնքան էլ պայծառ չեն, պայմանագրերի երկրորդ մասի պայմանների կատարման հետ կապված իրավիճակը բարելավման միտում չունի։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ավելի վաղ նամակներ է ուղարկել հացահատիկի գործարքին մասնակցող երկրներին, որոնցում նա մտահոգություն է հայտնել այս համաձայնագրի վերջին սայթաքման կապակցությամբ։
«Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով վաղը Թուրքիա կայցելի Ուկրաինայի վերակառուցման և ենթակառուցվածքների հարցերով փոխվարչապետ Ալեքսանդր Կուբրակովը։ Նախարար Աքարն ու նախարար Կուբրակովը կհանդիպեն Կայսերիում», – հայտնել են թուրքական ռազմական գերատեսչությունից։
Հանդիպմանը կքննարկվեն երկկողմանի հարցեր, մասնավորապես, հացահատիկի նախաձեռնությունը, որը ստեղծվել է Թուրքիայի նախաձեռնությամբ։
22:25 07.05.2025
Կարծում եմ անկհայտ է, որ միջազգային հանրությունը, Արևմուտքը հստակ դիրքորոշում ունեն, որ չի կարելի թույլ տալ որևէ էսկալացիա«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագետ Էդգար Վարդանյանին։ Զրույցը ծավալվել է վերջին օրերի և սպասվող իրադարձությունների շուրջ։ Ճի՞շտ է վարչապետի Մոսկվա մեկնելը, թե ոչ։ Փորձագիտական շրջանակներում միանշանակ չէ կարծիքը, ոմանք ասում են, որ պետք չէ մեկնի, լուրջ հիմնավորումներ ներկայացնելով, մյուսները հակառակն են պնդում։ Արդյո՞ք ինչ-որ բան կփոխվի ԱՄՆ նոր վարչակազմի և ԵՄ-ի՝ Հայաստանի հանդեպ մոտեցումներում։ Իվերջո […] ...
22:12 07.05.2025
Տիգրան Մկրտչյանը դասախոսությամբ է հանդես եկել ամերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղումԱմերիկյան Վեբստեր համալսարանի աթենքյան մասնաճյուղի հրավերով, համալսարանական «Դեսպանների դասախոսությունների շարք»-ում, համալսարանի ռեկտոր, պրոֆ․Վասիլիս Բոտոպուլոսի հրավերով դասախոսությամբ հանդես եկավ Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Դասախոսության թեման էր՝ «Հայաստանի արտաքին քաղաքականությունը անհանգիստ ժամանակներում»։ Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին և խաղաղության համաձայնագրի համաձայնեցմանը հաջորդող փուլին, Հայաստանի կողմից ներկայացված և միջազգային աջակցություն վայելով […] ...
21:45 07.05.2025
Ալիևը չի մասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին. ՈւշակովԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայկտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը, ցավոք, չի ժամանելու։ Նրանք բացատրեցին, որ նա պետք է մասնակցի Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին», – ասել է դիվանագետը: Մայիսի 10-ը Հեյդար Ալիևի ծննդյան օրն է, որը մահացել է […] ...
21:29 07.05.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենքի նախագիծը, որը ներկայացրել է նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։ Նախագծի ընդունմամբ կկարգավորվի գետերի հուների մաքրման գործընթացը, կհստակեցվեն ջրօգտագործման թույլտվության տրամադրման, վերանայման, կասեցման հետ կապված կարգավորումները, ինչն էլ կնպաստի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը: Շրջակա միջավայրի նախարարությունը մշակել է «Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և […] ...
21:18 07.05.2025
Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունըԽորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը: Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը: Նախագծով սոցիալական երաշխիքներ է սահմանվում էկոպարեկային ծառայողին՝ իր պարտականությունները կատարելու ժամանակ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու դեպքում, իսկ զոհվելու դեպքում՝ միանվագ դրամական օգնություն՝ ծառայողի մերձավոր հարազատին: Կարգավորմամբ էկոպարեկային ծառայողներն իրենց վերապահված լիազորությունները կիրականացնեն օրենքով սահմանված կարգով […] ...