11:31 18.04.2023
Ապրիլի 16-17ը Հալեպում գումարվեց ՀՅԴ Հայ դատի Միջին Արեւելքի հանձնախմբերի խորհրդաժողով, ներկայացվեցին շրջանների աշխատանքների վերաբերյալ զեկույցներ, Միջին Արեւելքում Հայ Դատի հետապնդման ուղղությամբ մարտահրավերները և առաջարկվեցին լուծումներ՝ դիմագրավելու մատնանշված խնդիրները։ Այս մասին հայտնում են Հայ դատի գրասենյակից:
Խորհրդաժողովին մասնակցում էին Հայ Դատի Միջին Արեւելքի գրասենյակի (Բեյրութ) տնօրեն Վերա Յաղուբյանը, Իրանի (երկու շրջաններից), Լիբանանի, Սիրիայի եւ արաբական մի շարք երկրներում գործող Հայ Դատի հանձնախմբերի ներկայացուցիչներ, ՀՅԴ կառույցի տարածաշրջանի մարմինների եւ Հայաստանի Գերագույն մարմնի անդամներ, հրավիրյալ պատասխանատու ընկերներ։ ՀՅԴ Բյուրոյից ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ եւ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
Երկօրյա խորհրդաժողովը
Ա) Զեկույցներ եւ լուսաբանություններ ստացավ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում և նրանց շուրջ տեղի ունեցող, ինչպես նաեւ Հայ դատի աշխատանքներին առնչվող Միջին Արեւելքում աշխարհաքաղաքական զարգացումների մասին։
Բ) Զեկույցներ եւ լուսաբանություններ ստացավ Հայ Դատի Կենտրոնական եւ Միջին Արեւելքի գրասենյակների, ինչպես նաեւ առանձին երկրներում անցած մեկ տարվա ընթացքում Հայ Դատի հանձնախմբերի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ։
Գ) Ներկայացված «Հայ Դատի աշխատանքներին առնչվող աշխարհաքաղաքական զարգացումները Միջին Արեւելքում» խորագրով զեկույցից հետո ծավալեց քննարկում։
Դ) Քննարկեց «Միջին Արեւելքի Հայ դատի աշխատանքների քաղաքական առաջնահերթություններն ու գործունեության հիմնական ուղղություններն արտաքին եւ ներքին ճակատներում» ընդհանուր թեման՝ եզրակացություններ անելով հետեւյալ հարցերի շուրջ․
– Ցեղասպանության ճանաչում, հատուցումներ, Հայաստան-Թուրքիա, հայ-թուրքական հարաբերություններ, Թուրքիայի հակահայ քաղաքականություն եւ այլն.
– Արցախի ինքնորոշման իրավունք, Ադրբեջանի հակահայ քաղաքականություն եւ այլն։
Ե) Քննարկեց եւ բանաձեւեց առաջարկներ «Ընդհանուր մարտահրավերներ, մարդուժի խնդիր, գրասենյակներ-շրջաններ կապ» նյութի շուրջ։
Սպառելով օրակարգի հարցերը՝ խորհրդաժողովը փակվեց հյուրընկալ շրջանի եւ Հայ Դատի Միջին Արեւելքի ու Կենտրոնական գրասենյակների պատասխանատուների խոսքերով։
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...