09:40 19.04.2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին տեսակապի միջոցով կմասնակցի Աքքույու ատոմակայան միջուկային վառելիքի առաքման արարողությանը։ Այս մասին չորեքշաբթի TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանը։
«Ապրիլի 27-ին տեղի կունենա «Աքքույու» ԱԷԿ-ին միջուկային վառելիքի առաքման արարողություն, վառելիքի առաքումից հետո այս օբյեկտը միջուկային օբյեկտի կարգավիճակ կստանա, արարողությանը տեսակապով կմասնակցի նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է նա։
Էրդողանը հիշեցրել է, որ բոլոր չորս ռեակտորների գործարկումով Աքքույուն կկարողանա ապահովել երկրի էլեկտրաէներգիայի ընդհանուր կարիքների 10%-ը։
«Նախ՝ առաջին ռեակտորը կգործարկենք, հետո որոշակի ընդմիջումով մնացած ռեակտորները մեկ առ մեկ կգործարկենք»,- ասել է նա։
Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ «Աքքույու» ատոմակայանի գործարկման շնորհիվ Թուրքիան կկարողանա նվազեցնել բնական գազի ներկրման ծավալը, որն օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար, և վաճառքի ուղարկել Սև ծովում արտադրված գազը։ Այսպիսով, Աքքույուն, ըստ Էրդողանի, երկրի տնտեսությանը թույլ կտա ստանալ հավելյալ 6,5 միլիարդ դոլար։
Հանրապետությունում երկրորդ ատոմակայանի կառուցման պլանների վերաբերյալ Էրդողանն ասել է, որ «բանակցություններ են անցկացվել ՉԺՀ-ի և Հարավային Կորեայի հետ», հետագա քայլերը կձեռնարկվեն համաձայնագրերի պատրաստման ընթացքում։ Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի կողմից «Աքքույու» ատոմակայանի կառուցման շնորհիվ Թուրքիան մեծ թվով սեփական մասնագետներ է ընդունել։
«Այս ատոմակայանը մեծացրել է մեր հարյուրավոր ,ասնագետների: Իսկ որտե՞ղ է դա եղել, Ռուսաստանում: Եվ հիմա այս մարդիկ աշխատում են: Հիմա կարող են ասել, որ թող գան Չինաստանն ու Կորեան, բայց իրենք կարող են կառուցել ատոմակայան, նրանք կարող են նաև որոշել, օրինակ, համատեղ ձեռնարկություն ստեղծել կայան կառուցելու համար, ինչը կնվազեցնի նախագծի արժեքը»,- ասել է Էրդողանը։
Աքքույուն Թուրքիայում կառուցվող առաջին ատոմակայանն է։ Ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև 2010 թվականի մայիսի 12-ին կնքված միջկառավարական համագործակցության համաձայնագրի հիման վրա։ Այն նախատեսում է չորս էներգաբլոկների կառուցում՝ ռուսական նախագծման 3+ սերնդի VVER ռեակտորներով։ ԱԷԿ-ի յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը կկազմի 1200 ՄՎտ։ Գործարկվելուց և ամբողջ հզորության հասցնելուց հետո այն տարեկան կարտադրի մոտ 35 միլիարդ կՎտժ էներգիա: Գործարանը կկառավարեն մեծ թվով տեղացի մասնագետներ, ովքեր ավարտել և շարունակում են ստանալ գործնական և տեսական վերապատրաստում Ռուսաստանում:
19:29 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող […] ...
19:21 18.08.2025
Վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում․ Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասինՂարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետեւյալն է․ նրանք մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչ վերաբերվում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել […] ...
19:16 18.08.2025
Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում նշեց, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր։ «Դեռեւս 2025 թվականի մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ՝ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ […] ...
19:04 18.08.2025
Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին․ ՓաշինյանՄենք վճռականորեն մերժեցինք և բացառեցինք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։ Այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում՝ անդրադառնալով վաշինգտոնյան պայմանավորվածություններին։ Խոսելով խաղաղության գործընթացի կարևորության մասին՝ Փաշինյանը նշեց․ «Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին: Խաղաղությունը պետք է լուսավորի մեր նահատակների հոգիները, որովհետև ահա Հայաստանը՝ […] ...
19:00 18.08.2025
Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ ճիշտ է անում ուկրաինական հակամարտությունը լուծելու համարՍպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միայն «հիմար մարդիկ» կարող են մտածել, թե ինքը սխալ քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի շուրջ հակամարտությունը լուծելու համար։ «Ես այստեղ եմ միայն սա դադարեցնելու համար, որպեսզի այն չշարունակվի։ Ես ճիշտ գիտեմ, թե ինչ եմ անում, ինձ խորհուրդ պետք չէ […] ...
18:53 18.08.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին ընդգրկված է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում: Ողջունելով իրանցի […] ...