13:20 20.04.2023
Ազգային ժողովն ապրիլի 20-ին շարունակել է արտահերթ նիստում քննարկել «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են ոռոգման ցանցի բարեփոխմանն ու նոր ջրամբարների կառուցմանը, համայնքային անբարեկարգ ճանապարհների վերանորոգմանն ու ճանապարհաշինական ծրագրերին, ընդերքօգտագործման հարցերին, մասնավորապես, ավազի ապօրինի արդյունահանմանը, սուբվենցիոն ծրագրերին, մանկապարտեզների կառուցմանը, Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանմանն ու ՀՀ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հնարավորությանը, համայնքներում մարզադահլիճների եւ լողավազանների կառուցման հնարավորությանը եւ այլն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:
Անդրադառնալով ճանապարհաշինության եւ դրանց վերանորոգման հարցերին` նախարարը նշել է, որ ճանապարհները, որոնց մասին բարձրաձայնվում է, իրոք, վատթար վիճակում են.
«Ամեն տարի ուսումնասիրում ենք 1500-1600 կմ ճանապարհներ, 1000-ի նախագիծն ենք կազմում, որպեսզի 800 կմ ճանապարհի շինարարություն սկսենք, որ վերջնարդյունքում մոտ 500 կմ ասֆալտապատենք: Առաջնահերթ վերանորոգվում են միջպետական, ապա հանրապետական ու տեղական նշանակության ճանապարհները»:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Ցիրունյանը նախարարից հետաքրքրվել է Արաքս գետի ափամերձ եւ սահմանամերձ հատվածներից ավազի արդյունահանմամբ` նշելով, որ անօրինական արդյունահանումն ավելացել է: Պատգամավորի տեղեկացմամբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Արաքս գետի ափամերձ շրջաններ եւ ամեն ինչ տեսել սեփական աչքերով: Հայկ Ցիրունյանի խոսքով տնտեսվարողները խնդրում են արդիականացնել նոր հանքերի կամ եղածի ծավալների ավելացման լիցենզավորման կարգը:
«Անհրաժեշտ է նաեւ ավելացնել տեսչական մարմինների վերահսկողական գործառույթներն ու լիազորությունները»,- ասել է պատգամավորը` պարզաբանելով, որ առաջարկների նպատակը գետի ավազի ճիշտ լվացումն ու հետեւաբար գետի պահպանությունն է:
«Կարեւոր, ցավոտ եւ լուրջ խնդիրներ ունեցող ոլորտ ու հարց է: Այս խնդրի լրջությունը գիտակցելով` վարչապետի հանձնարարությամբ եւ որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որն արդեն երկու նիստ իրականացրել է: Խմբում ընդգրկված են մի շարք մարմինների ներկայացուցիչներ: Հարցը բավական նուրբ է: Ամեն ինչ փակել, դադարեցնելն առաջին հայացքից կթվա հեշտ, բայց մյուս կողմից դա կբերի նրան, որ որոշ հատվածներում ստիպված կլինենք ամեն օր հսկել, որ նոր ապօրինի հանքեր չբացվեն մեկ գիշերում, երբ ինչ-որ տարածք սկսում են փորել, չորս մեքենա ավազ տանել, եւ հետո այդ տարածքը դառնա կիսաճահիճ մի վայր:
Երկրորդ խնդիրը երկրում ընթացող մեծածավալ շինարարությունն է, որին չպետք է վնասել»,- ի պատասխան ասել է նախարարը:
Ըստ նրա` առաջին հերթին պետք է ֆիքսել այն տնտեսվարողներին, որոնց գործունեության հետեւանքով Արաքսի հունի փոփոխություն է եղել, ինչն անթույլատրելի է: «Այդ ընկերություններին պետք է պարտադրել վերականգնել գետի հունն իրենց միջոցներով»,- ընդգծել է Գնել Սանոսյանը: Նա հույս է հայտնել, որ աշխատանքային խումբը խնդրի ճիշտ լուծումները կգտնի:
19:29 18.08.2025
ԿԳՄՍ նախարարն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության նախագահինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գինու տուրիզմի համաշխարհային կազմակերպության (GWTO) նախագահ Անտոնիո Վիդալի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է գինեգործության ոլորտը. այն ազգային մշակութային արժեքավոր ժառանգություն լինելուց բացի, նաև զարգացող […] ...
19:21 18.08.2025
Վերադարձի մասին նրանց պատկերացումներն իրատեսական չեմ համարում․ Փաշինյանը՝ ԼՂ-ից տեղահանվածների մասինՂարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների ապագայի մասին մեր պատկերացումը հետեւյալն է․ նրանք մեր եւ միջազգային հանրության աջակցությամբ պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում եւ այստեղ ապրեն, ստեղծագործեն, հաստատվեն՝ որպես Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ինչ վերաբերվում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել […] ...
19:16 18.08.2025
Առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում նշեց, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու խաղաղությունը հնարավոր չէր։ «Դեռեւս 2025 թվականի մարտին այդ առիթով հայտարարություն եմ արել Ազգային ժողովի բարձր ամբիոնից, իսկ ավելի ուշ՝ վարչապետի համար տարօրինակ կոչով դիմել ժողովրդին։ Ասել եմ, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը, ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ […] ...
19:04 18.08.2025
Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին․ ՓաշինյանՄենք վճռականորեն մերժեցինք և բացառեցինք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում։ Այս մասին խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված ուղերձում՝ անդրադառնալով վաշինգտոնյան պայմանավորվածություններին։ Խոսելով խաղաղության գործընթացի կարևորության մասին՝ Փաշինյանը նշեց․ «Խաղաղությունը պետք է մխիթարի որդեկորույս ծնողներին, այրիացած կանանց, կանանց կորցրած ամուսիններին, ծնող կորցրած զավակներին: Խաղաղությունը պետք է լուսավորի մեր նահատակների հոգիները, որովհետև ահա Հայաստանը՝ […] ...
19:00 18.08.2025
Թրամփը հայտարարել է, որ ամեն ինչ ճիշտ է անում ուկրաինական հակամարտությունը լուծելու համարՍպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միայն «հիմար մարդիկ» կարող են մտածել, թե ինքը սխալ քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի շուրջ հակամարտությունը լուծելու համար։ «Ես այստեղ եմ միայն սա դադարեցնելու համար, որպեսզի այն չշարունակվի։ Ես ճիշտ գիտեմ, թե ինչ եմ անում, ինձ խորհուրդ պետք չէ […] ...
18:53 18.08.2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին ընդգրկված է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի պատվիրակության կազմում: Ողջունելով իրանցի […] ...