16:38 21.04.2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակության կազմում ապրիլի 18-20-ն աշխատանքային այցով եղել է Լիտվայի Հանրապետությունում։
Այցի շրջանակում նախարար Խաչատրյանն ապրիլի 19-ին Վիլնյուսում մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովին։
Համաժողովի պաշտոնական բացման արարողությանը նախարարը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է.
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կարևորում է Լիտվայի հետ համագործակցությունը և մեր երկրների միջև գործակցության ամրապնդումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և թվայնացման ոլորտում՝ հաշվի առնելով, որ Լիտվան աշխարհի առաջատար երկրներից մեկն է թվայնացման, էլեկտրոնային կառավարման և նորարարություն ոլորտներում։
Տեղեկատվական տեխնոլոգիաները մենք դիտարկում ենք որպես Լիտվայի հետ համագործակցության հեռանկարային ոլորտ։
Նշեմ նաև, որ ՀՀ Կառավարությունը շարունակաբար ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր՝ դրական բիզնես միջավայր ապահովելու համար, որպեսզի գործարարները, ձեռնարկատերերը և ներդրողները բարենպաստ պայմաններ ունենան Հայաստանում աշխատելու և ստեղծագործելու համար։
Այս ֆորումի կազմակերպման փաստը, փոխըմբռնման հուշագրի ստորագրումը Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցությունը զարգացնելու պատրաստակամության ևս մեկ ապացույց է»։
Հաջորդիվ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Լիտվայի Հանրապետության էկոնոմիկայի և նորարարությունների նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ տեխնոլոգիաների և նորարարությունների բնագավառում համագործակցության վերաբերյալ։ Հուշագիրը ստորագրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և Լիտվայի Հանրապետության էկոնոմիկայի և նորարարությունների նախարար Աուշրինե Արմոնայտեն:
Ստորագրված փաստաթղթով կողմերը պարտավորվել են համակողմանի աջակցություն ցուցաբերել երկու պետությունների նորարարական և տեխնոլոգիական կազմակերպությունների համագործակցությանը՝ առաջնահերթ ոլորտներին համապատասխան: Առաջնահերթ ոլորտներ են սահմանվել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները, թվային տվյալների քաղաքականությունը, կենսագիտությունը, կենսատնտեսությունը և նոր նյութերի տեխնոլոգիաները:
Փաստաթուղթը կնպաստի համատեղ հետազոտությունների, զարգացման և նորարարական նախագծերի իրականացմանը, համատեղ գիտական և նորարարական հանդիպումների, գիտաժողովների, համաժողովների, դասընթացների, աշխատաժողովների, ցուցահանդեսների և այլնի կազմակերպմանն ու մասնակցությանը, ինչպես նաև ոլորտային տեղեկատվության փոխանակմանը:
Լիտվայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է Վիլնյուսի Տեխնոպարկ (Vilnius Tech Park), Teltonika տեխնոլոգիական ընկերություն, Վիլնյուսի համալսարանի գիտական հաղորդակցության և տեղեկատվական կենտրոն (Vilnius University Scholarly Communication and Information Centre (SCIC)), Լիտվայի ֆիզիկական գիտությունների և տեխնոլոգիայի կենտրոն (Center for Physical Sciences and Technology), BOD group ընկերություն:
17:37 18.08.2025
Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջՈւկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...
17:25 18.08.2025
Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցություններըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...
17:12 18.08.2025
Դեբեդ գետի աղտոտման դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեՕգոստոսի 16-ին, առավոտյան 07։30-ի սահմաններում, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Դեբեդ գետի աղտոտման վերաբերյալ։ ԲԸՏՄ Լոռու և Տավուշի տարածքային բաժինների տեսուչները՝ աղտոտման հավանական աղբյուրը հայտնաբերելու համար, ժամեր շարունակ գետի երկայնքով տարածքի զննման արդյունքում պարզել են, որ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի «Նահատակ» պոչամբար տանող խողովակաշարը վթարվել է, ինչն էլ հանդիսացել է գետի աղտոտման պատճառ։ […] ...
17:03 18.08.2025
Խաչանովը երկու տարվա ընդմիջումից հետո դարձյալ թոփ-10-ում էՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի` օգոստոսի 18-ին թարմացված դասակարգման աղյուսակում բարելավել է դիրքը երեք տեղով և 3240 միավորով 9-րդն է։ Նա դարձել է Ռուսաստանի առաջին համարը։ 29-ամյա թենիսիստը նախորդ անգամ լավագույն տասնյակում եղել էր 2023թ. հունիսի 12-ի թարմացումից հետո։ Խաչանովի կարիերայի լավագույն արդյունքն 8-րդ տեղն է։ Տղամարդկանց մենախաղի դասակարգման աղյուսակի առաջատարը Յանիկ Սիներն […] ...
16:53 18.08.2025
Կանեփ աճեցնող ու թմրանյութ պատրաստող մրգաշատցին ձերբակալվել է․ Արմավիրի համայնքային ոստիկանների բացահայտումըՕգոստոսի 14-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Մրգաշատ գյուղի 48-ամյա բնակիչը տնամերձ հողամասում ցանել և աճեցնում է կանեփի բույսեր, ինչպես նաև դրանցից թմրամիջոց է պատրաստում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 48-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 2 թուփ, 3 ապակե գլանակ՝ լցված չորացված մանրացված կանեփանման զանգվածով և […] ...
16:40 18.08.2025
ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Զելենսկու հետ մինչև նրա՝ Թրամփին այցելելըԱՄՆ ժամանած ԵՄ առաջնորդները Վաշինգտոնում կհանդիպեն Վլադիմիր Զելենսկու հետ, նախքան վերջինի՝ Սպիտակ տուն գնալը, որտեղ կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը: «Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԵՄ պետությունների ու կառավարությունների ղեկավարները Վաշինգտոնում նախապատրաստական հանդիպում կանցկացնեն Զելենսկու հետ՝ Թրամփին այցելելուց առաջ», – հայտնել է Եվրահանձնաժողովը։ Ավելի […] ...